ԼՅՈւԻՍ ԿՈԶԵՐ

Coser1913-2003

Լյուիս Կոզերը ամերիկացի սոցիոլոգ է:  Ծնվել է Բեռլինում իբրև Լյուդվիգ Կոհեն Կոզեր: Նա առաջին սոցիոլոգն էր, ով փորձեց համադրել կառուցվածքային ֆունկցիոնալիզմը կոնֆլիկտի տեսության հետ` փորձելով գտնել սոցիալական կոնֆլիկտի ֆունկցիաները:

Կոզերը անհոգ մանկություն ուներ, քանի որ հայրը բավական հաջողակ բանկիր էր: 1933-ին նացիստական կարգերի հաստատմամբ ծագումով հրեա ընտանիքի համար դժվար ժամանակներ սկսվեցին: Դպրոցը ավարտելուն պես երիտասարդը սկսում է ակտիվորեն մասնակցել ձախերի շարժմանը: Հասկանալով ինչի դա կարող է հանգեցնել 20 տարեկանում Կոզերը թողնում է հայրենիքը և մեկնում Փարիզ: Նոր բնակավայրում առաջին տարիները Կոզերը ապրում է աղքատության մեջ: Մի քանի մասնագիտություն փոփոխելով` վաճառող, առաքիչ, քարտուղար հազիվ էր վաստակում օրվա հացը: 1936-ին աշխատելու իրավունք ստանալով` վերջացան նրա տանջանքները` Կոզերն ընդունվեց աշխատանքի բրոկերական կազմակերպությունում:

(more…)

Read More