Ռազմական սոցիոլոգիայի ոլորտում գիտելիքի ստեղծման և ինտեգրման առանձնահատկությունները և խոչընդոտները

knowledgeՏպագրվել է՝
Բանբեր, Երևանի համալսարանի, Սոցիոլոգիա Երևան 2021, էջ 55-61,
Արևիկ Համբարձումյան
Տե՛ս հղումով:

 

Ռազմական սոցիոլոգիան կարևոր ուղղություն է միջին մակարդակի սոցիոլոգիական տեսությունների շարքում, քանզի ստեղծում և համակարգում է  սոցիոլոգիական գիտելիք  հասարակական կյանքի այնպիսի ոլորտների և ասպեկտների վերաբերյալ, ինչպիսիք են զինված ուժերը՝ որպես սոցիալական ինստիտուտ, պատերազմների պատճառներն ու հետևանքները և այլն: Սակայն ոլորտի հետազոտողները պարբերաբար նշում են ռազմասոցիոլոգիական գիտելիքի ստեղծման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի համակարգում այն ներառման դժվարությունների մասին:  Սույն հոդվածը նպատակ ունի վեր հանել ռազմական սոցիոլոգիայի ոլորտում գիտելիքի ստեղծման, տեսականացման և հիմնարար սոցիոլոգիական գիտելիքի ոլորտին դասելու գործընթացների առանձնահատկությունները և դժվարությունները՝ հիմնվելով ոլորտի արդի տեսաբանների բարձրացրած հարցերի վրա: (more…)

Read More

Կոնֆլիկտի հոգեբանական տիրույթը. զգացմունքային և ճանաչողական մակարդակներ

կոնֆլիկտի հոգեբանական տիրույթՀեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Կոնֆլիկտի դիտարկումը, որպես սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբողջություն, թույլ է տալիս հասկանալ կոնֆլիկտի բովանդակային կարևորագույն ասպեկտներից  մեկը:   Այդտեղ կարևոր է ընդունել այն հանգամանքը, որ մարդը գտնվում է ինֆորմացիոն դաշտում, որտեղից նա կարող է ստանալ բազմապիսի ու բազմաբնույթ ինֆորմացիա: Անձին հատկապես դժվար է լինում կողմնորոշվել սոցիալական իրականության մեջ այն ժամանակ, երբ միևնույն երևույթի մասին ստացված տեղեկատվությունը հակասական է լինում: Այս իրավիճակը մարդու մոտ ֆրուստրացիա է առաջացնում և կարող է հասցնել սթրեսային իրավիճակի: Ֆրուստրացիայի հետևանքները իրենց հերթին կարող են ծնել ագրեսիա: Նման իրավիճակում մարդը չի կարող երկար գոյատևել: Այդ նպատակով մարդը մշակում է կենսագործունեության այնպիսի քայլեր, որոնք կանխարգելում են հոգեբանական բացասական հետևանքները: (more…)

Read More

Կոնֆլիկտների մաթեմատիկական մոդելավորում

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru


Կոնֆլիկտների մոդելավորումը պետք է մշտապես գտնվի կառավարողների և այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր ձգտում են կոնֆլիկտում մաքսիմալ շահել: Կոնֆլիկտի մոդելավորումը թույլ է տալիս բացահայտել նոր բովանդակություններ, որոնք սովորաբար գրավում են բոլոր սուբյեկտներին, թե ինչ սցենարով է զարգանալու կոնֆլիկտը հետագայում և թե ինչ հնարավոր փոխազդեցություններ կան կոնֆլիկտում:

(more…)

Read More

Պաղեստինա-իսրաելական բանակցությունների ժամանակակից փուլը

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

Արաբաիսրաելական կոնֆլիկտն իրենից ներկայացնում է կոնֆլիկտային հարաբերությունների մի ամբողջ համակարգ, որոնց կենտրոնում գտնվում է Իսրաել պետությունը: Արաբաիսրաելական կոնֆլիկտի ուսումնասիրության համար շատ կարևոն է առանձնացնել այն կենտրոնական հիմնախնդիրները, որոնք ընկած են այս բարդ և խորը արմատավորված կոնֆլիկտում:

  • Պաղեստինաիսրաելական կոնֆլիկտ` արաբաիսրաելական կոնֆլիկտի սկզբնապատճառը և միջուկը
  • Իսրաելի կոնֆլիկտը արաբական երկրների հետ, որոնց շարքում առաջին հերթին Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Սիրիան և Լիբանանն են:
  • Իսրաելի կոնֆլիկտը տարածաշրջանի այլ պետությունների առանձին խմբավորումների միջև, այնպիսիք, ինչպիսիք էին, օրինակ, “Թալիբանը” և այլն:

(more…)

Read More