(1818-1883)
Կարլ Հենրիխ Մարքս (Karl Heinrich Marx) Ծնվել է 1818 թվականի մայիսի 5-ին Պրուսիայում, մահացել է 1883 թվականի մարտի 14-ին Անգլիայում: Նա եղել է `փիլիսոփա, սոցիոլոգ, տնտեսագետ, քաղաքական ժուռնալիստ: Նրա աշխատանքները փիլիսոփայության մեջ ձևավորել են դիալեկտիկան և պատմական մատերիալիզմը, տնտեսագիտության մեջ` ավելցուկային արժեքի թեորեմը, իսկ քաղաքականության մեջ` դասային պայքարի թեորեմը: Այդ ուղղույթյունները հիմք հանդիսացան կոմունիստական և սոցիալական շարժումներին և ստացան <<մարքսիզմ>> անվանումը:
Ըստ Մարքսի հասարակությունը հակասական է: Իսկ հակասությունները ծագում են սեփական ունեցվածքից. Մարքսի դասերը` սոցիալական անհավասար խմբեր են, որոնք պայքարի մեջ են գտնվում: Մարքսը ասում էր, որ դասերի պայքարը կհանգեցնի պրոլետարիատի դիկտատուրային, իսկ դա իր հերթին կհանգեցին դասերի վերացմանը: Մարքսը ուսումնասիրում էր հասարակությունը, որպես կապերի համակարգ և անհատների միջև հարաբերություններ, որպես մարդկաց աշխատանք: Նա է հասարկության կոնֆլիկտային մոդելի հիմքը դրել:
Հիմնական աշխատությունները` <<Տնտեսա-փիլիսոփայական ձեռագրեր>> (1844 թ), <<Ֆեյերբախի մասին թեզիսներ>>(1845թ), <<Գերմանական գաղափարախոսություն>> (1846թ), <<Փիլսիոփայության աղքատությունը>> (1847 թ), <<Վաստակած վարձ և կապիտալ>> (1847թ), <<Կոմունիստական կուսակցության մանիֆեստը>> (1848թ), <<Քաղաքական տնտեսագիտության քննադատություն>>, <<Կապիտալ>>:
Read More