Օֆելիա Գրիգորյան
ofelia.grigoryan1993@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21), հասարակական գիտություններ, Երևան, էջ 78-85
Սոցիոլեզվաբանությունը՝ որպես ինքնուրույն միջգիտակարգային ուղղության ուսումնասիրության դաշտը գտնվում է սոցիոլոգիայի և լեզվաբանության հատման տիրույթում. այս գաղափարն ինքնին բերում է անհրաժեշտություն՝ դիտարկելու հետազոտական տարատեսակ հարցեր առնչվող երկու գիտությունների շրջանակներում: Լայնորեն սահմանելով՝ գիտակարգը նպատակ ունի հասկանալ լեզու – հասարակություն փոխառնչություններն ու փոխազդեցությունները՝ չնայած նրան, որ լեզվաբանները և սոցիոլոգներն այս երկու գաղափարներին գիտականորեն տալիս են ուրույն մեկնաբանումներ և տարբեր կերպ դիտարկում փոխադարձ ներգործման հարցը քննելիս: