Ժակ Դերիդա. “Հավերժի վկան”

downloadԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց ֆրանսերենից՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

Սույն տեքստը հարգանքի տուրք է Մորիս Բլանշոյին (1907-2003) արդի փիլիսոփայական մտքի կարապետներից մեկի՝ Ժակ Դերիդայի կողմից: Փիլիսոփայական մտքի այս երկու խոշորագույն ներկայացուցիչներին կապում էր ընկերությունն ու յուրաքանչյուրի բարդ հարաբերությունն իրենց անցյալին:

Օրուգիշերներ շարունակ ինքս ինձ զուր հարցնում էի՝ որտեղի՞ց ուժ գտնեմ այստեղ, հիմա ձայն բարձրացնելու համար: Կուզեի հավատալ, հուսով եմ, ունակ եմ  պատկերացնել, որ ստանում եմ այդ ուժը, որը, հակառակ դեպքում ինձ կպակասեր, ինքնին Մորիս Բլանշոյից:

Ինչպե՞ս չդողալ այստեղ, այս պահին արտասանելով այդ անունը՝ Մորիս Բլանշո:

(more…)

Read More

Ժակ Դերիդա. «Ես չեմ գրում առանց արհեստական լույսի»

derridaՀարցազրույցն Անդրե Ռոլընի, տպագրվել է Le Fou parle no. 21/22 ամսագրում
նոյեմբեր/դեկտեմբեր,1982

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

  Ուլմ փողոցի վրա գտնվող Փարիզի Բարձրագույն Դպրոցն[1] այն վայրն է, ուր դասավանդում է ու իր «հետքն» է թողնում Ժակ Դերիդան: Լինելով փիլիսոփա, գրող, նա խորացնում, գիրքը գրքի ետևից հաստատագրում է «գիր» բառը: Իր հետազոտությունը տեղ է գտել Քերականականությունը (La Grammatologie), Մահազանգ (Glas), Փոստային բացիկը (La Carte Postale)[2], Գիրը և տարբերումը (Écriture et la différence), Դիրքորոշումներ (Positions), Դաշտ (Marge)[3] աշխատություններում:
(more…)

Read More

ԺԱԿ ԴԵՐԻԴԱ

1930-2004

Ժակ Դերիդա /Ֆր. Jacques Derrida, Ալժիր, Էլ-Բիար, 1930թ. հուլիսի 15, Փարիզ, Ֆրանսիա 2004թ. Հոկտեմբերի 9/: Ֆրանսիացի փիլիսոփա, սոցիոլոգ և գրականության տեսաբան, դեկոնստրուկտիվիզմի հիմնադիր:

Ծնվել է 1930 թ. հուլիսի 15-ին Ալժիրի Էլ-Բիար բնակավայրում, հարուստ հրեական ընտանիքում: Նա իր ծնողների երրորդ զավակն էր: Ենթադրվում է, որ ծնողները նրան ինչ-որ հոլիվուդյան դերասանի պատվին անվանել են Ջեկի: Հետագայում, Փարիզ տեղափոխվելուց հետո անվանափոխվեց Ժակ, որը ֆրանսիացիների համար ավելի ընդունելի տարբերակ էր:

(more…)

Read More