ՆՈՐԲԵՐՏ էԼԻԱՍ

1897-1990

Նորբերտ Էլիասը գերմանացի սոցիոլոգ է: Նա համարվում է պատմական սոցիոլոգիայի ներկայացուցիչ, ինչպես նաև սոցիոլոգիայում  ինտեգրացիոն մոտեցման կողմնակից:

Էլիասն ծնվել է 1897թ քաղաք Վրոցլավում, որն այն ժամանակ մտնում էր Գերմանիայի կազմի մեջ: Ընտանիքի միակ զավակն էր: 1903թ ընդունվում է տեղի վարժարանն, որտեղ էլ ստանում է իր սկզբնական գիտելիքներն ու կրթությունն: 1915թ ավարտում է վարժարանն: Պատրաստվում է համալսարանի փիլիսոփայության բաժինն ընդունվել, բայց Առաջին համաշխարհային պատերազմը խանգարում է Էլիասին իրականացնել այն:  Երկու տարի ծառայելուց հետո, Էլիասը կարողանում է ընդունվել համալսարանի փիլիսոփայության բաժին: 1924թ Էլիասն պաշտպանում է իր դոկտորականը փիլիսոփայական պատմությունից՝ « Միտք և անհատ»:

1935թ սոցիոլոգը մեկնեց Լոնդոն: Մոտ տաս տարի Էլիասը մշտական աշխատանք էր որոնում: Ի վերջո, 1954թ, 57 տարեկան հասակում նա ստացավ դոցենտի պաշտոն Լեիչեստերի համալսարանում: Նա այնտեղ աշխատեց մինչ  1962թ, քանի որ համարում էր, որ իր գաղափարները կողմնակիցներ չեն գտնում և սոցիոլոգները քիչ են հետաքրքրվում պատմությամբ: Հետագա երկու տարին Էլիասն աշխատում է  Աֆրիկայում՝ Գանայում, որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր:

(more…)

Read More