Հարգելի հասարակագետներ և հումանիտար ոլորտի ապագա մասնագետներ,
ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 24-28 կազմակերպվում է միջազգային կոնֆերանս “Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը” թեմայով` ի պատիվ աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանի:
Միջազգային կոնֆերանսը նախաձեռնում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ:
ԵՊՀ սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետների ՈՒԳԸ-ները համատեղ կազմակերպում են Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված “Արցախյան հիմնահարցեր” խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական հիմնարկներում ուսանող մինչև 35 տարեկան ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները: Զեկուցումների վերնագրերը մինչև ս.թ. մայիսի 1-ը կարող եք ուղարկել Spapikyan86@mail.ru կամ sss.soc@gmail.com էլ. հասցեներին: Ամբողջական զեկուցումները կարող եք ուղարկել նույն հասցեներով` մինչև ս.թ. մայիսի 20-ը:
Նոյեմբերի 14-ին կկայանա սոցիոլոգիայի ֆակուլտետի ամենամյա յոթերորդ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց աշխատանքների աբստրակտները (ոչ ավելի քան 300 բառ) մինչև նոյեմբերի 10-ը ներկայացնել սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ (305 սենյակ) կամ ուղարկել sss.soc@gmail.com հասցեով:
Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը կազմակերպում է միջբուհական գիտաժողով։ Գիտաժողովը նվիրված է մեծ արևելագետ և հայագետ, Արևելագիտության ֆակուլտետի առաջին դեկան Հրաչյա Աճառյանի ծննդյան 145 ամյակին։