Պիեռ Բուրդիե. Տղամարդը որոշում է, կինը` դիմազերծվում

75435872_509880442928921_5834418990910275584_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի հետ, “Télérama” շաբաթաթերթ, no. 2532- հուլիսի 22, 1998

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Պիեռ Բուրդիե` պետք է լինել կողմ կամ դեմ. ցանկալի է` դեմ: Ահա այն միակ այլընտրանքը, որը թվում է, թե կրակոցի պես բաց է թողնում սոցիոլոգը ֆրանսիացի մտավորականների մոտ ու մամուլում[1]: Ակներև է՝  իր փոքր գրքերի “Liber/ Raison dagir” (100.000- 200.000 օրինակ) հավաքածուի հաջողությունը բազմակի նյարդայնացումների առիթ է դառնում: Հարկ է նշել` յուրաքանչյուր նոր գործ հանդես է գալիս բոլոր ուժերին (մեդիա, մտավորականներ, նեոլիբերալ գաղափարակիրներ) ուղղված հրաշալի քայքայիչ հետևողականությամբ: Կեղծ բանավեճեր հրահրելու փոխարեն՝ նախընտրեցինք զրուցելու առիթը բաց չթողնել ու նախաձեռնել բաց բանավեճ:  (more…)

Read More

«Կանանց հարցի» սկզբնավորումը հայ պարբերական մամուլում

Հեղինակ` Աննա Բաբայան

annasona.babayan@yandex.ru

Այսօր գենդերային հիմնախնդիրը բավական մեծ տարածում է ստացել սոցիալական ուսումնասիրություններում, մասնավորապես սոցիալական հարաբերությունների և փոխգործողությունների համատեքստում: Այս պարագայում կարևոր է հասկանալ, որ հենց սոցիոմշակութային պայմաններն են ձևավորում վարքային առանձնահատկությունները: Իսկ վերը նշված պայմանների, ինչպես նաև գենդերային կերպարների արտադրության, դրանք հասարակության լայն զանգվածներին ներկայացնելու առավել ներգործուն ու հզոր միջոց են հանդիսանում ԶԼՄ-ները: (more…)

Read More