Պիեռ Բուրդիե. “Կախարդված կղզու արկածախնդիրները”

downloadԹարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Սոցիոլոգի հետ միասին հասանք մեր հարցազրույցների շարքի տրամաբանական ավարտին, նախքան օգոստոսի 26-ին գրախանութում կհայտնվի նրա գիրքը՝ Տղամարդկային գերակայությունը (Seuil հրատ.) և սե՞րը: Ի՞նչ դեր է վերջինս խաղում կանանց ու տղամարդկանց միջև առկա ազդու հարաբերություններում:

Բուրդիեին կարդալիս հաճախ է ծագում այս հարցը: Մեզ, ովքեր կարծում էինք, որ ազատ ու անկախ անհատներ ենք, իր բոլոր գործերը շարունակ բացահայտում էին մեր սոցիալական դետերմինիզմը: Մեր մասնագիտական, էմոցիոնալ, էսթետիկ ընտրությունը, մեր թուլությունները, տառապանքները կամ երաշխիքները, մեր սոցիալական վերելքները կամ խզումները, մեր խոսելու կամ մտածելու ձևը, մեր գիտակից կամ անգիտակից հարումները համապատասխանում են սոցիալական տրամաբանությանը՝ համաձայն մեր ծագման, մեր տոհմաբանության, այն «դաշտին»,  որին պատկանում ենք… Այս ամենում հնարավո՞ր է լինի մաքուր զգացում, իսկական, սոցիալականի համար անվերծանելի սեր, որը գոյության ապահովման ամենաուժեղ շարժիչներից մեկն է: (more…)

Read More

Պիեռ Բուրդիե․ “Տղամարդկային գերակայություն”

74889325_2432333977039224_430441407656755200_n Սույն տեքստը 1998 թվականի հոկտեմբերին
Փարիզում, “Seuil” հրատարակչության կողմից
լույս տեսած «Տղամարդկային գերակայություն»
գրքի նախաբանն է:

Պիեռ Բուրդիե

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Տղամարդկային գերակայությունն այնպես է խարսխված մեր ենթագիտակցությանը, որ մենք այն այլևս չենք նկատում, այնպես է համապատասխանեցված մեր սպասումներին, որ դժվարանում ենք այն կասկածի տակ դնել: Ավելին, քան երբևէ անհրաժեշտ է վերացնել ապացույցները և ուսումնասիրել անգիտակցականի տղամարդակենտրոն (androcentrique) խորհրդանշային կառուցվածքները, որոնք պահպանվում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ինչպիսի՞ն է «հավերժորեն տղամարդկայինի» մեխանիզմներն ու ինստիտուտներն ամբողջացնող վերարտադրման գործընթացը: Հնարավո՞ր է դրանք չեզոքացնել՝ ազատություն տալու այն փոփոխման ուժերին, որոնց դրանք կարող են խանգարել:   (more…)

Read More

Անկայունությունն այսօր ամենուր է*

ԲուրդյոԹարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Բնօրինակը տե’ս հղումով 

  Ակնհայտ է՝ անկայունությունն այսօր ամենուր է: Մասնավոր, ինչպես նաև հանրային սեկտորում, որն արդյունաբերական ձեռնարկություններում բազմապատկեց ժամանակավոր աշխատատեղերը, ինչպես նաև մշակութային, կրթական, լրագրողական, զլմ-ների և այլնի ստեղծման ու տարածման ինստիտուտներում, որտեղ այն գրեթե միշտ թողնում է միանման հետևանքներ, որոնք մասնավորապես տեսանելի են դառնում գործազուրկների ծայրահեղ վիճակում հայտնված դեպքում՝ գոյության կործանում՝ զրկված, ի թիվս այլոց, իրենց ժամանակակից կառուցվածքներից, և աշխարհում, ժամանակում, այնուհետև տարածությունում բոլոր տեսակ հարաբերությունների հետընթաց: (more…)

Read More