Հին երևանցու միֆի ընկալումները

Երրորդ կուրսի կուրսային աշխատանքը պահանջում էր հետազոտություն: Ժամանակին մտքեր էին եղել «երևանցու», «հին երևանցու» մասին: Մտքերովս կիսվեցի կուրսայինիս ղեկավարի` Նիկա Եպիսկոպոսյանի հետ, և  որոշեցինք, որ հենց հին երևանցիների  մասին էլ կգրեմ:

***

Հետազոտության դաշտային աշխատանքները սկսվել են որակական անհատական հարցազրույցներով այն մարդկանց հետ, ովքեր կամ 40-60 տարեկան են և առնվազն նրանց ծնողները ծնվել-ապրել են Երևանում, իրենք նույնպես, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր 70-80 տարեկան են, և գոնե իրենք ծնվել-մեծացել են Երևանում: Այսպիսով ենթադրվում էր, որ այդ մարդիկ տեղեկատվություն, հիշողություն, կարծիք կունենան 30-ականներից մինչև այսօրվա Երևանի, երևանցիների մասին: (more…)

Read More