Երևանի պետական համալսարան
Սոցիոլոգիայի ֆակուլտետ
Մագիստրատուրա I կուրս
Հայրապետյան Սոնա
Առաջնորդի սկզբունքը
Ամբոխի հոգեբանության պարադոքսը
Հեղինակն այս գլխում իր հայացքները սկսում է շարադրել Տարդի և Լե Բոնի ամբոխի ուսումնասիրություններից: Տարդը իր ուսումնասիրություններում շարժվում է Լե Բոնի ճանապարհով: Նա սկսում է ամբոխի ուսումնասիրություններից, որն էլ ըստ նրա համարվում էր հասարակական կյանքի տարրերային, անարխիստական, բնական և տիպիկ երևույթ: Սակայն Տարդին թվում է, որ վերջնական տեսքով ամբոխն ավելի կարևոր է, քան արհեստական ամբոխները, որոնք կազմակերպված են, կարգավորված, օրինակ` քաղաքական կուսակցությունները, կազմակերպությունները և այլն: (more…)