ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԻՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Հեղինակ` Աստղիկ Օսյան

astghosyan@gmail.com

Ժամանակակից աշխարհում ազգայնականության առջև ծառացած մարտահրավեր են հանդիսանում գլոբալացման գործընթացները (մշակութային ունիֆիկացիա, համընդհանուր արժեքների ձևավորում և սպառում և այլն), որոնք անմիջականորեն ներազդում են ազգային պետությունների գոյության և ինքնավարության (սուվերենության) վրա: Հետևաբար նշանակալի է դառնում այն հարցը, թե ինչպես և ինչ միջոցների շնորհիվ է շարունակում գործառնել ազգայնականությունը` որպես ազգի և ազգային պետության պահպանման հիմք: (more…)

Read More

Թուրք ազգային ինքնության ճգնաժամը` որպես ծայրահեղ ազգայնականության դրսևորման հիմք

Հեղինակ` Աստղիկ Օսյան

astghosyan@gmail.com

Ազգայնականությունն ինքնին հասարակությունում իրականացնում է կառուցողական գործառույթ, այնուամենայնիվ ոչ միշտ է հնարավոր լինում “վերահսկել” սոցիալական այս կամ այն հանրույթների կողմից ազգայնակնության ընկալումները և արձագանքները, ինչն էլ երբեմն, այսպես կոչված, ծայրահեղ ազգայնակնության դրսևորումների առաջացման պատճառ է դառնում: Ազգայնականության ծայրահեղ դրսևորումները դիսֆունկցիոնալ են հանդիսանում հասարակությունների համար, քանի որ դրանցից բխող մշակութային և էթնիկ սահմանների առանձնացումը նպաստում է «մենք»-ի և «նրանք»-ի սահմանազատմանը` որպես թշնամի և բարեկամ: (more…)

Read More

Հայոց ցեղասպանության` որպես հայ ազգայնականության մեջ կոլեկտիվ հիշողության հիմնային գործոնի ուսումնասիրության մեթոդաբանական հիմքերը ազգայնականության պարադիգմաների շրջանակներում

Հեղինակ` Աստղիկ Օսյան

astghosyan@gmail.com

Ազգայնականությունն ազգերի գոյության և համախմբման հիմնական միջոցներից է հանդիսանում: Այնուամենայնիվ, որոշ մեկնաբանությունների պայմաններում այն կարող է ընկալվել որպես ազգերի համերաշխության և համագործակցության սպառնալիք, հետևաբար նաև որպես անհանդուրժողականության հիմք և գլոբալացման գործընթացի խոչընդոտ: Նման սխալ մեկնաբանություններից խուսափելու համար անհրաժեշտ է տարանջատել ազգայնականությունը վերջինիս ծայրահեղ դրսևորումներից, մասնավորապես, ազգայնամոլությունից կամ շովինիզմից, էթնոցենտրիզմից, ֆաշիզմից, քսենոֆոբիայից, անջատողականությունից  (սեպարատիզմից) և այլն: (more…)

Read More