Աննա Աթոյան
annaat.18@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21), հասարակական գիտություններ, Երևան, էջ 7-15
Ընտանիքը արդի հասարակությունների կարևորագույն սոցիալական ինստիտուտներից է: Այն կրողն է սոցիալական, տնտեսական, մշակութային խորքային և բազմաչափ փոփոխությունների տարաբնույթ արդյունքների: Ակնհայտ է, որ ընտանեկան դինամիկան, նույնիսկ ներընտանեկան հարաբերությունները, կառուցվածքային, վերարտադրողական առանձնահատկությունները որևէ կերպ պատահական չեն. հիմքում ունեն հասարակական խորը և ընդարձակ ընթացքներ և այլափոխումներ: Ներկայիս ընտանիքը, հանդես գալով որպես արժեքանորմատիվային կառույցների, սոցիալական ինտերակցիաների վերարտադրման կիզակետ, սոցիալական առավել ընդարձակ էությունների, հարաբերությունների սուբյեկտ է: (more…)