(1860 – 1935 )
Ջեյն Ադամսը ծնվել է 1860 թվականի սեպտեմբերի 6-ին Իլլինոյս նահանգի Սեդարվիլ քաղաքում: Նա ծնվել է սենատոր Ջոն Ադամսի ընտանիքում և 8 երեխաներից փոքրն է եղել: Սենատոր Ադամսը ազդել է իր աղջկա քաղաքական հայացքների վրա: Նա հակառակվել է ծնողների կամքին, որոնք ցանկանում էին նրան ամուսնացնել իր խորթ եղբոր հետ և ընդունվել է Ռոկլենդի քոլեջ, այնուհետև կրթությունը շարունակել է Ֆիլադելֆիայում և Եվրոպայում: Շատ է ճանապարհորդել Եվրոպայում իր ընկերուհի Հելեն Գեյթս Սթարի (արվեստի ուսուցչուհի) հետ, որի հետ ծանոթացել էր քոլեջում: Լինելով Անգլիայում նրանք այցելել են Թոյնբի-Հոլլ, որը առաջին բանվորական հանրակացարանն էր և գտնվում էր Լոնդոնի Ուայթչեպել արդյունաբերական շրջանում: Այդ հանրակացարանը հայտնի էր նրանով, որ այդտեղ երիտասարդ, բարձր խավի կանայք կարող էին ապրել աղքատության մեջ, ուսումնասիրել կյանքի նման պայմանները և հետո պայքարել փոփոխությունների համար: Թոյնբի – Հոլը Ադամսի և Սթարի վրա մեծ տպավորություն է թողնում, և նրանք, վերադառնալով այնտեղից, մտադրվում են նման մի բան ստեղծել Ամերիկայում: Չիկագո աշխատանքային շրջանում երկու կանայք բացում են Հոլ- Հաուզը որի բացումը երկու նպատակ էր հետապնդում` (more…)