Թոմաս Լուկմանը ծնվել է Հարավսլավիայում: Դպրոց hաճախել է փոքրիկ Լյուբլյան քաղաքում: 1941-ին իր ծննդավայրը արդեն օկուպացված էր գերմանացիների կողմից, բայց, չնայած դրան, Լուկմանը շարունակում էր հաճախել գերմանական դպրոց՝ արդեն այլ քաղաքներում` Կարինտիում և Վենեում: Պատերազմի վերջին փուլում մի շրջան ծառայել է գերմանական բանակի ռազմաօդային ուժերում:
կենսագրություն
ԳԵՈՐԳԻ ԴԵՐԼՈՒԳՅԱՆ
Գեորգի Դերլուգյանը ծնվել 1961-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում:
1978-1985 սովորել է Մոսկվայի պետական Համալսարան` ստանալով կոչում Աֆրիկյան ուսումնասիրությունների ոլորտում: Նրա առաջին ատենախոսությունը նվիրված է եղել Մոզամբիկի գորիլաների պատերազմների սոցիալական և բնապահպանական ասպեկտներին: Ատենախոսությունը գրվել է անմիջական դիտարկումների միջոցով, որոնք Դերլուգյանը անցկացրել է երկու տարիների ընթացքում: (more…)
ՄԻՇԵԼ ՖՈՒԿՈ
Ֆուկոն ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ է: Ծնվել է Ֆրանսիայի Պոլիշինել քաղաքում` ապահովված վիրաբույժի ընտանիքում: Դպրոցում ունեցել է բավարար առաջադիմություն:
1943 թվականին ստացել է բակալավրի կոչում և մեծ նվաճումներ է ունեցել ֆրանսերեն, հունարեն և լատիներեն լեզուներ սովորելու գործընթացում: 1945-ին երկրորդ անգամ պատրաստվել է ընդունելության քննություններ հանձնել Փարիզի Բարձրագույն Դպրոց ընդունվելու համար և այս անգամ հաջողությամբ պսակել այդ գործը: (more…)
ՕԳՅՈՒՍՏ ԿՈՆՏ
1798 -1857
Օգյուստ Կոնտը ֆրանսիացի փիլիսոփա է, նա համարվում է սոցիոլոգիայի, ինչպես նաև պոզիտիվիզմի հիմնադիրը: Նա համարվում է առաջին գիտական փիլիսոփան:
Կոնտը ծնվել է 1798 թվականի հունվարի 19-ին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում: Կրթությունը ստացել է Ժեֆրեյի Լիցեյում /Lycée Joffre/, հետագայում սովորել է աշխարհի հնագույն համալսարաններից մեկում՝ Մենպելյեի համալսարանում /University of Montpellier/: Ընդունվել է Փարիզի Էկօլ ճարտարագիտական համալսարան /École Polytechnique/: Վերակառուցման պատճառով 1816 թվականին Էկօլը փակվում է, սակայն այնուամենայնիվ Կոնտը շարունակում է իր կրթությունը ընդունվելով Մոնտպելեի բժշկական համալսարան:
1817-24թթ. աշխատել է քարտուղար Սեն Սիմոնի մոտ` յուրացնելով սոցիալիստ մտածողի շատ գաղափարներ: (more…)
ԷՄԻԼ ԴՅՈՒՐԿՀԵՅՄ
Էմիլ Դյուրկհեյմը սոցիոլոգիայի` որպես գիտության ստեղծողներից մեկն է: Նա ծնվել է 1858 թ. ապրիլի 15-ին Ֆրանսիայի Էպինալե քաղաքում` ռավինների ոչ հարուստ ընտանիքում: Նրա ընտանիքը նրան նախապատրաստում էր կրոնական կյանքի`ցանականալով, որ նա շարունակի իր նախնիների գործը: Սակայն, նա բավականին վաղ հասակից հրաժարվեց շարունակել ընտանեկան ավանդույթները: Դյուրկհեյմի կենսագիրները նշում են, որ նրա այդ որոշման վրա որոշակի ազդեցություն է ունեցել նրա դպրոցական կաթոլիկ ուսուցչուհին: Կարճ ժամանակ նա հակված էր կաթոլիցիզմի հետաքրքրված լինելով դրա միստիկ նշանակությամբ: Բայց և այնպես, Դյուրկհեյմը չդարձավ ոչ կաթոլիկ, ոչ էլ աթեիստ: Երիտասարդ տարիներից մինչև կյանքի վերջը նա մնաց ագնոստիկ (օբյեկտիվ աշխարհի իմացությունը և ճշմարտության օբյեկտիվ բնույթը ժխտող իդեալիստական ուսմունք): Մշտապես կարևորելով կրոնի սոցիալական և բարոյական դերը, նա իր հավատի առարկան դարձրեց ընդհանրապես գիտությունը, և մասնավորապես սոցիալական գիտությունը:
1879թ. երրորդ փորձից Դյուրկհեյմը ընդունվեց Փարիզում «Բարձրագույն նորմալ դպրոց», որտեղ նրա հետ միասին սովորում էին հայտնի փիլիսոփա Անրի Բերգսոնը և սոցիալիստական շարժման ներկայացուցիչ Ժան Ժորեսը:
1882թ. ավարտելով Նորմալ դպրոցը` Դյուրկհեյմը մի քանի տարի փիլիսոփայություն դասավանդեց գյուղական լիցեյներում: (more…)
ՄԱՔՍ ՎԵԲԵՐ
ՄԱՔՍ ՎԵԲԵՐ
1864-1920
Էմիլ Մաքսիմիլիան Վեբերը գերմանացի սոցիոլոգ, տնտեսագետ և մշակութային պատմաբան է: Ծնվել է 1864թ.-ի ապրիլի 21-ին Էրֆուրտում, ազատական կողմորոշում ունեցող քաղաքական գործչի ընտանիքում: Մանկությունը և պատանեկությունը անց է կացրել Բեռլինում: Սովորել է Հայդելբերգի և Բեռլինի համալսարաններում և իր վրա զգացել ու կրել է Բաումգարտենի ազդեցությունը: 1890-ականների սկզբերին մասնակցել է ռեֆորմների ազատական-բողոքական շարժմանը և զբաղեցրել է այսպես կոչված «լիբերալ իմպերիալիզմի» դիրքը: 1894 նշանակվեց Ֆրայբուրգի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, որից երկու տարի անց զբաղեցրեց այդ նույն դիրքը Հայդելբերգի համալսարանում: (more…)
ՊԻՏԻՐԻՄ ՍՈՐՈԿԻՆ
Պիտիրիմ Սորոկինը ռուս-ամերիկացի սոցիոլոգ ու մշակութագետ է: Սոցիալական ստրատիֆիկացիայի ու սոցիալական մոբիլության տեսությունների հիմնադիրներից մեկն է:
Պիտիրիմ Սորոկինն ծնվել է 1889թ. հունվարի 23-ին, Ռուսական կայսրության Տուրյա գյուղում, ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ երկու եղբայր: Վաղ տարիքում մահանում է Սորոկինի մայրը: Սորոկինն որոշ ժամանակ ապրում է հոր՝ Ալեքսանդր Սորոկինի հետ: Այդ ժամակահատվածում Պիտիրիմի ստացված գիտելիքներն համակարգված չէին, ինչին նպաստեց մեծապես հոր հետ կապված խնդիրներն (հայրը հարբեցող էր): Այդպիսի վեճերից մեկի ժամանակ Պիտիրիմն իր եղբայրների հետ հեռանում է հայրական տնից: Բայց Սորոկինն ուսուցման մասին չի մոռանում: 1904թ Պիտիրիմն առաջադիմությամբ ավարտում է Գամսյան դպրոցը:
ՆՈՐԲԵՐՏ էԼԻԱՍ
1897-1990
Նորբերտ Էլիասը գերմանացի սոցիոլոգ է: Նա համարվում է պատմական սոցիոլոգիայի ներկայացուցիչ, ինչպես նաև սոցիոլոգիայում ինտեգրացիոն մոտեցման կողմնակից:
Էլիասն ծնվել է 1897թ քաղաք Վրոցլավում, որն այն ժամանակ մտնում էր Գերմանիայի կազմի մեջ: Ընտանիքի միակ զավակն էր: 1903թ ընդունվում է տեղի վարժարանն, որտեղ էլ ստանում է իր սկզբնական գիտելիքներն ու կրթությունն: 1915թ ավարտում է վարժարանն: Պատրաստվում է համալսարանի փիլիսոփայության բաժինն ընդունվել, բայց Առաջին համաշխարհային պատերազմը խանգարում է Էլիասին իրականացնել այն: Երկու տարի ծառայելուց հետո, Էլիասը կարողանում է ընդունվել համալսարանի փիլիսոփայության բաժին: 1924թ Էլիասն պաշտպանում է իր դոկտորականը փիլիսոփայական պատմությունից՝ « Միտք և անհատ»:
1935թ սոցիոլոգը մեկնեց Լոնդոն: Մոտ տաս տարի Էլիասը մշտական աշխատանք էր որոնում: Ի վերջո, 1954թ, 57 տարեկան հասակում նա ստացավ դոցենտի պաշտոն Լեիչեստերի համալսարանում: Նա այնտեղ աշխատեց մինչ 1962թ, քանի որ համարում էր, որ իր գաղափարները կողմնակիցներ չեն գտնում և սոցիոլոգները քիչ են հետաքրքրվում պատմությամբ: Հետագա երկու տարին Էլիասն աշխատում է Աֆրիկայում՝ Գանայում, որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր:
ՊԻԵՐ ԲՈՒՐԴՅԵ
1930-2002
Պիեր Բուրդյեն հայտնի ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ է:
Պիեր Բուրդյեն ծնվել է 1930 թվականի օգոստոսի 1-ին՝ Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանում գտնվող մի գյուղում: 1955 թվականին Փարիզում ավարտել է բարձրագույն մանկավարժական դպրոցը և դրանից հետո սկսել է դասավանդել Մուլենի լիցեյում:
1958 թվականին տեղափոխվում է Ալժիր: Ալժիրում ընթացող պատերազմի ժամանակ նա իրականացնում էր էթնոգրաֆիկ հետազոտություններ, որոնց հիման վրա նա հետագայում գրեց իր «Ալժիրի սոցիոլոգիա» գիրքը:
ԳԵՈՐԳ ԶԻՄՄԵԼ
1858- 1918
Գեորգ Զիմմելը ծնվել է 1858 թ. մարտի 1-ին Բեռլինում: Հանդիսանում է գերմանական սոցիոլոգիական և փիլիսոփայական մտքի դասական ներկայացուցիչ:
Ավարտելով Բեռլինի համալսարանը` ավելի քան 20 տարի դասավանդել է այնտեղ: Լինելով հրեա ընտանիքի զավակ անտիսեմիթական շարժման պատճառով նրա աշխատանքային կարիերան մեծ դժվարությամբ էր առաջ գնում: Նա երկար ժամանակ զբաղեցնում էր դոցենտի պաշտոնը համալսարանում, թերևս արդեն շատ հանրաճանաչ էր ու վայելում էր մեծ հեղինակություն այնպիսի գիտնականների շրջապատում, ինչպիսիք էին Վեբերը ու Ռիկկեռտը, Հուսսերլը և այլոք: