Ցանկացած հասրակության գործառնությունը և զարգացումը տեղի է ունենում  ինչպես ի հաշիվ ներքին ինտերակցիաների` հասարակության ներսում առկա  սոցիալակաան խմբերի ու սոցիալական ինստիտուտների միջև  փոխհարաբերությունների, այնպես էլ ի հաշիվ արտաքին միջավայրի հետ տեղի  ունեցող փոխազդեցությունների: Եթե շարժվենք համակարգային  վերլուծության տրամաբանությամբ, ապա հասարակությունը հանդես է գալիս իբրև  համապարփակ համակարգ, որի յուրաքանչյուր ենթահամակարգի փոփոխությունը չի  կարող չանդրադառնալ ամբողջ համակարգի գործառնության վրա: Այն ինչ գտնվում է  համակարգից` հասրակությունից, դուրս տվյալ դեպքում հանդիսանում է  միջավայր: Կոնկրետ հասարակության և արտաքին միջավայրի` այլ  հասրակությունների, փոխազդեցությունների բնույթը կարող է շատ տարբեր լինել,  ինչը բացատրվում է իրավիճակային գործոններով: Ուստի յուրաքանչյուր սոցիում  պետք է և մշակում է ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարբեր  մեխանիզմներ: Այս մեխանիզմները տարբեր դրսևորումներ են ստանում, և  միմյանցից տարբերվում են ֆորմալության աստիճանով ազդեցության ձևերով, բայց  այդ մեխանիզմների վերջնական նպատակը նույնն է` պաշտպանել հասարակությունը  բոլոր հնարավոր վտանգներից` լինի պատերազմ, թե մշակութային դիֆուզիա: Նման  մեխանիզմներից մեկը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության  ռազմավարության հայեցակարգը, որի նպատակն է պահպանել ազգային  անվտանգությունը թե ներքին թե արտաքին թշնամուց: (more…)
				Read More