Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Բնօրինակը տե’ս հղումով
74 տարեկան հասակում, աշխարհահռչակ փիլիսոփա Ժակ Դերիդան, դիմագրավելով հիվանդությանը, յուրահատուկ ինտենսիվությամբ է շարունակում իր մտքի ուղին: 2004թ. մարտին, Փարիզի մոտ գտնվող Ռի–Օրանժ վարչական շրջանի իր տանը, Դերիդան զգացնել տվեց իր անցած ճանապարհն ու բացակայությունը: Սույն հարցազրույցը տպագրվել է օգոստոսի 19, 2004թ. Le Monde ամսագրում:
Le Monde. 2003թ.ամռանից ի վեր հանրության աչքին չեք երևացել: Այդ ընթացքում Դուք ոչ միայն հասցրեցիք լույս ընծայել մի շարք նոր աշխատություններ, այլև աշխարհն անցաք՝ մասնակցելու Ձեր աշխատություններին նվիրված բազմաթիվ միջազգային գիտաժողովների, Փարիզով Լոնդոնից Կոիմբրա, և այս օրերին էլ Ռիո դե Ժանեյրո: Ձեզ է պատրաստվում նվիրվել նաև երկրորդ ֆիլմը (2000թ. Սաֆա Ֆաթիի նկարահանած “Դերիդան մյուս կողմից” ֆիլմին հաջորդող Էմի Կոֆմանի և Կիրբի Դիքի “Դերիդա” ֆիլմը), ինչպես նաև մամուլում լույս տեսած մի քանի հատուկ համարներ, մասնավորապես “Magazine littéraire” ու “Europe” գրական ամսագրերը, այդ թվում և “Cahiers de L’Herne” շարքը՝ հարուստ հատկապես չհրատարակված նյութերով, որի լույս ընծայումը սպասվում է աշնանը: Մեկ տարվա համար դա բավական շատ է, բայցևայնպես, Դուք չեք թաքցնում, որ…
Ժակ Դերիդա…Բավական վտանգավոր հիվանդությամբ եմ տառապում. հերթով թվարկեք: Այո, այդպես է և ես լուրջ բուժում եմ անցնում: Բայց թե դեմ չեք, եկեք սա թողնենք. չենք հանդիպել հանրային կամ գաղտնի կերպով առողջությանս շուրջ հարցուփորձ անելու համար…
Le Monde. Շատ լավ: Սկզբում անդրադառնանք Ձեր «Մարքսի Ուրվականները» գրքին (Galilée հրատարակություն, 1993): Որոշիչ աշխատություն, շրջադարձային գիրք, ամբողջովին նվիրված գալիք արդարությանը, որը սկսվում է հետևյալ հանելուկային ներածականով. «Ինչ որ մեկը, դուք կամ ես, առաջ է անցնում և ասում. «Վերջապես կցանկանայի սովորել ապրել»: Ավելին քան տասը տարի անց, այսօր, ի՞նչ կասեք այդ «իմանալ ապրել» ցանկության վերաբերյալ: (more…)
Read More