Հարցազրույց Կատրին Պորտեվինի և Ժան- Ֆիլիպ Պիզանիայի հետ, Télérama (3), no. 2535, 12/08/1998
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Յուրաքանչյուր շաբաթ, իր հաջորդ աշխատանքի՝ Տղամարդկային գերակայության, (Seuil հրատ., գրախանութում` օգոստոսի 26-ից) նախնական ծանոթացմամբ, սոցիոլոգ Պիեռ Բուրդիեն մեզ վերծանում է տղամարդկանց ու կանանց միջև փոխհարաբերությունները: Այսօր, չորրորդ դրվագում կխոսենք նույնասեռական զույգի «ծայրահեղ դեպքի» մասին: Այս տարի, Ֆրանսիայում սույն հարցը ընտանեկան օրենսգրքի բարեփոխման ծրագրերի, սոցիալական միության[1] պայմանագրի հետ միասին, հետո նաև Իռեն Տերիի [2] ընդդիմադիր առաջարկներ պարունակող զեկույցի շրջանակներում հատուկ քննարկման էր դրված: Պիեռ Բուրդիեն՝ աչալուրջ սոցիալական կարգում խառնաշփոթ առաջացնող ամեն բանին, և որի դետերմինիզմը նա փորձում է նկարագրել, տարիներ շարունակ ուշադիր հետևում է նույնասեռականների սոցիալական շարժումներին՝ հույսով, հուսահատությամբ… երբեմն էլ երկակիությամբ ու վարանելով: Հնչող գոռգոռոցներն ուղղված էին դատապարտելու նրան վերագրվող քաղաքական նկրտումները: Տղամարդկային գերակայության մասին գրքի հավելվածում իր զետեղած տեքստը, ու այստեղ տված իր մեկնաբանությունները կվրդովվեցնեն ինչպես բարոյական կարգի պահպանման կողմնակիցներին, այնպես էլ անկարգություն հրահրողներին: (more…)