Հեղինակ` Էմմի Թոքմաջյան
feel4life2@yahoo.com
18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբերը նորաձևության առաջնորդն էր հանդիսանում ընտրախավը: Այդ իսկ պատճառով սկզբնականշրջանում սոցիալական տեսություններում այն դիտվում է որպես նորաձև ստանդարտների արտադրության և դրան հաջորդող ներքևից վերև դրեյֆի գործընթաց: Համապատասխանաբար, նորաձևության վերաբերյալ դատողությունների հիմնական կատեգորիաներն են “ընդօրինակում” և “տարբերակում”, ընտրախավի կողմից այլ շերտերից սեփական խումբը տարբերակող առանձնահատկության պահպանում: Այսպես, Գ. Զիմմելը գրում է. “Նորաձևությունը… իրենից ներկայացնում է ընդօրինակում տվյալ նմուշին և դրանով իսկ բավարարում է սոցիալական հենքի պահանջմունքը. անհատին ազատում է ընտրության հետ կապված դժվարություններից և բերում է դեպի ընդհանուր հուն, որով ընթանում են բոլորը: Սակայն այն նույն չափով բավարարում է տարբերակման, դիֆերենցիացիայի, փոփոխության, ընդհանուր մասսայից առանձնանալու պահանջմունքը… (more…)
Հեղինակ` Գայանե Հարությունյան
Հեղինակ` Լենա Սուրմալյան
Էմիլ Դյուրկհեյմը սոցիոլոգիայի` որպես գիտության ստեղծողներից մեկն է: Նա ծնվել է 1858 թ. ապրիլի 15-ին Ֆրանսիայի Էպինալե քաղաքում` ռավինների ոչ հարուստ ընտանիքում: Նրա ընտանիքը նրան նախապատրաստում էր կրոնական կյանքի`ցանականալով, որ նա շարունակի իր նախնիների գործը: Սակայն, նա բավականին վաղ հասակից հրաժարվեց շարունակել ընտանեկան ավանդույթները: Դյուրկհեյմի կենսագիրները նշում են, որ նրա այդ որոշման վրա որոշակի ազդեցություն է ունեցել նրա դպրոցական կաթոլիկ ուսուցչուհին: Կարճ ժամանակ նա հակված էր կաթոլիցիզմի հետաքրքրված լինելով դրա միստիկ նշանակությամբ: Բայց և այնպես, Դյուրկհեյմը չդարձավ ոչ կաթոլիկ, ոչ էլ աթեիստ: Երիտասարդ տարիներից մինչև կյանքի վերջը նա մնաց ագնոստիկ (օբյեկտիվ աշխարհի իմացությունը և ճշմարտության օբյեկտիվ բնույթը ժխտող իդեալիստական ուսմունք): Մշտապես կարևորելով կրոնի սոցիալական և բարոյական դերը, նա իր հավատի առարկան դարձրեց ընդհանրապես գիտությունը, և մասնավորապես սոցիալական գիտությունը:
Նոյեմբերի 14-ին կկայանա սոցիոլոգիայի ֆակուլտետի ամենամյա յոթերորդ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց աշխատանքների աբստրակտները (ոչ ավելի քան 300 բառ) մինչև նոյեմբերի 10-ը ներկայացնել սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ (305 սենյակ) կամ ուղարկել sss.soc@gmail.com հասցեով:
ՄԱՔՍ ՎԵԲԵՐ

