1926
Վահագն Տատրյանը ծնվել է Կոնստանդնոպոլսում` հայերի ընտանիքում:
Տատրյանը ուսումնասիրել է մաթեմատիկա Բեռլինի համալսարանում, այնուհետև որոշել է մեկ այլ որոլտի ուսումնասիրությամբ զբաղվել` պատմության: Պատմության ուսումնասիրմամբ զբաղվել է Վիենայի համալսարանում, այնուհետև հետազոտական ուղղությունը փոխել է կենտրոնանալով` միջազգային հարաբերությունների ուսումնասիրման վրա` Ցյուրիխի համալսարանում: Տատրյանը սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է դարձել Չիկագոյի համալսարանում:
Տատրյանի ուսումնասիրությունների առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ նա, տիրապետելով բազմաթիվ լեզուներ` գերմաներեն, անգլերեն, թուրքերեն, օսմաներեն և հայերեն, ուսումնասիրել է տարբեր երկրների արխիվները և բացահայտել ինչ տարբերություններ կան փաստաթղթերում: Նման ծավալուն աշխատանք իրենից առաջ դեռ ոչ ոք չէր կատարել:

Հարգելի հասարակագետներ և հումանիտար ոլորտի ապագա մասնագետներ,
ԵՊՀ սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետների ՈՒԳԸ-ները համատեղ կազմակերպում են Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված “Արցախյան հիմնահարցեր” խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական հիմնարկներում ուսանող մինչև 35 տարեկան ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները: Զեկուցումների վերնագրերը մինչև ս.թ. մայիսի 1-ը կարող եք ուղարկել Spapikyan86@mail.ru կամ sss.soc@gmail.com էլ. հասցեներին: Ամբողջական զեկուցումները կարող եք ուղարկել նույն հասցեներով` մինչև ս.թ. մայիսի 20-ը:
Հեղինակ` Նաիրա Ավետիքյան
