1910-1993
Քենեթ Բոուլդինգը ամերիկացի տնտեսագետ, ծագումով բրիտանացի, փիլիսոփա, սոցիոլոգ, մանկավարժ, բանաստեղծ, այս ամենի հետ մեկտեղ կրոնական միստիկ էր, ով ակտիվորեն հանդես էր գալիս որպես խաղաղության համար պայքարող շարժումների հետևորդ:
1910-2003
Ռոբերտ Մերտոնը ծնվել է Ֆիլադելֆիայում, բանվորների ընտանիքում, ովքեր Արևելյան Եվրոպայի հրեա ներգաղթյալներ էին: Կրթությունը ստացել է Տեմպելյան (1927—1931) և Հարվարդի համալսարաններում: Հենց Հարվարդում էլ նա պաշտպանել է դոկտորական թեզը և սկսել է դասավանդել:
Գոյություն ունի սխալ կարծիք, որ Ռոբերտ Մերտոնը եղել է Թալկոտ Պարսոնսի ուսանողներից մեկը: Երբ Ռ. Մերտոնը պաշտպանում էր թեկնածուական թեզը ” Անգլիայում XVII դ. գիտության զարգացման քանակական սոցիալական պատմությունը” որտեղ Թ. Պարսոնսն ընդամենը թեզային կոմիտեի կրթսեր անդամ եր Պիտիրիմ Սորոկինի, Կարլ Ցիմերմանի և Ջորջ Սարտոնի հետ միասին:
1957 թ. Մերտոնին ընտրեցին Ամերիկյան սոցիոլոգիական կազմակերպության նախագահ: Նա ավելի, քան տաս գրքերի հեղինակ է: Նա XX դ. ամենահայտնի ամերիկացի սոցիոլոգներից էր: Իր կարիերայի ընթացքի մեծ մասը դասավանդել է Կոլումբիական համալսարանում, որտեղ հասել է համալսարանի պրոֆեսորի կոչմանը: Մերտոնը մահացել է 92 տարեկան հասակում 2003 թ. փերտվարի 23-ին Նյու-Յորքոււմ: [1]
1902-1979
Թալկոտ Պարսոնսը ամերիկացի սոցիոլոգ-տեսաբան է, կառուցվածքային ֆունկցիոնալիզմի դպրոցի ներկայացուցիչ, ժամանակակից տեսական սոցիոլոգիայի և սոցիալական մարդաբանության հիմնադիրներից:
Պարսոնսը ծնվել է 1902 թ-ի դեկտեմբերի 13-ին Կոլորադո Սփրինգսում (ԱՄՆ): Պարսոնսների ընտանիքը ամենահին ընտանիքներից է ամերիկայի պատմության մեջ. նրա նախնիները գաղթել են Անգլիայից 17-րդ դարի առաջին կեսին: Սովորել է կենսաբանություն և փիլիսոփայություն Ամհերստի ուսումնարանում, հետո սովորել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում և Հեյդելբերգի համալսարանում: 1927-1973 թթ-ին աշխատել է Հարվարդի համալսարանում, որտեղ ստեղծել և ղեկավարել է սոցիալական հարաբերությունների միջդիսցիպլինար բաժինը:
Ֆրենսիս Ֆուկույաման (Yoshihiro Francis Fukuyama) ճապոնական արմատներով ամերիակացի քաղաքագետ, քաղաքական տնտեսագետ ու գրող է: Ֆուկույամային մեծ ճանաչում բերեց իր գիրքը՝ “Պատմության ավարտը ու վերջին մարդը” (1992), որում նա հայտարարեց, որ ամբողջ աշխարհում լիբերալ ժողովրդավարության տարածումը կարող է դառնալ մարդկային իշխանության վերջնական ձևը:
1899-1959
Ալֆրեդ Շյուցը (Schutz) ծնվել է Ավստրո-հունգարիայի մայրաքաղաք Վիեննայում: Ավստրացի փիլիսոփա և սոցիոլոգ է, Հուսերլի հետևորդը: Շյուցը հանդիսանում է սոցիալական ֆենոմենոլոգիայի և ֆենոմենոլոգիական սոցիոլոգիայի հիմնադիրներից մեկը: Վիեննայում, ուսումնասիրելով իրավագիտություն, Շյուցն աշխատել է բանկային կազմակերպություններում, միաժամանակ նվիրվելով նաև գիտական գործունեությանը: 1939-ից տեղափոխվել է ԱՄՆ: 1953-ին դարձել է Նյու Յորքի Նոր սոցիոլոգիական հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր: (more…)
Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի քանի շրջանավարտներ նախաձեռնել են սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների հանդիպում:
Հանդիպման նպատակն է ստեղծել Շրջանավարտների միություն, ինչպես նաև քննարկել սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտը Հայաստանում: Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ` ստեղծելով սոցիոլոգիական ցանց: Նման ցանցը հնարավորություն կտա սոցիոլոգ շրջանավարտների հանդիպումների միջոցով քննարկել այսօր Հայաստանում առկա սոցիոլոգիական դաշտի վերաբերյալ հարցերը, խնդիրները, ներուժը, զարգացման հեռանկարները:
Հեղինակ` Տաթև Կարապետյան
tatevkarapetyan@mail.ru
Կոնֆլիկտների մոդելավորումը պետք է մշտապես գտնվի կառավարողների և այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր ձգտում են կոնֆլիկտում մաքսիմալ շահել: Կոնֆլիկտի մոդելավորումը թույլ է տալիս բացահայտել նոր բովանդակություններ, որոնք սովորաբար գրավում են բոլոր սուբյեկտներին, թե ինչ սցենարով է զարգանալու կոնֆլիկտը հետագայում և թե ինչ հնարավոր փոխազդեցություններ կան կոնֆլիկտում:
feel4life2@yahoo.com
Նորաձևությունը որպես սոցիոմշակութային ֆենոմեն կատարում է որոշակի կարևոր մշայութային, սոցիալական գործառույթներ:
Ընդհանուր առմամբ նշելով, որ նորաձևության սոցիալական դերին վերաբերող հարցը դեռ չի ստացել սպառիչ պատասխան, հետևյալ կերպ կարելի է ամփոփել դրա սոցիալական գործառույթների առավել տիպիկ մեկնաբանությունները. (more…)
Էմմա Մարգարյան
emma.margaryan1989@gmail.com
Իշխանության խնդիրը հասարակությանը մտահոգել է դեռևս մարդկության պատմության հնագույն ժամանակներից: Սկսած այն ժամանակներից, երբ սկսեցին ի հայտ գալ հասարակական կազմակերպության առավել պարզունակ ձևերը, մարդիկ սկսեցին բաժանվել իշխողների և իշխվողների: “Քաղաքականություն” տերմինը սկսել է Սոկրատի ժամանակներից, որը սահմանում էր, որ քաղաքականությունը դա ժողովրդին կառավարելու գիտությունն է: Մյուս կողմից 20 դարի ականավոր քաղաքական գործիչ ՈՒ. Չերչիլը գտնում էր, որ քաղաքականությունը դա ունակությունն է, կանխագուշակել իրադարձությունները, իսկ հետո գրագետ ձևով բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ:

1927-1998
Նիկլաս Լումանը ծնվել է 1927թ.-ին Գերմանիայի Լյունեբերգ քաղաքում: 1960-61թթ. սովորել է Հարվարդում Թ. Պարսոնսի մոտ, ապա վերադարձել է հայրենիք, և սկսել է զբաղվել է կառավարման տեսության ուսումնասիրությամբ: 1965-ից զբաղվել է գիտական գործունեությամբ, իսկ արդեն 1966-ին պաշտպանել է երկու ատենախոսություն սոցիոլոգիայի ոլորտում: Այդ ժամանակ էլ սկսել է աշխատել Մյունստերյան համալսարանում, իսկ 1968-ին դարձել է Բիլեֆերդյան համալսարանի պրոֆեսոր, որտեղ էլ աշխատել է մինչև կենսաթոշակային տարիքը: