«Միջուկային գոյատեվում» խաղի՝ որպես տվյալների հավաքման տեխնիկայի կիրառումը սոցիոլոգիական հետազոտություններում

Մանյա Կիրակոսյան
manya.kirakosyan@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 59-66

«­Ձեր եր­կի­րը պա­տե­րազ­մի վտան­գի տակ է: Թշ­նա­մին պատ­րաստ­վում է մի­ջու­կային զեն­քը գոր­ծի դնե­լով ո­չն­չաց­նել ո­ղջ բնակ­չու­թյա­նը: Ձեզ՝ տաս­ներ­կու­սիդ, հա­ջող­վել է հաս­նել ե­րկ­րի մի­ակ ա­պաս­տա­րան, ո­րը նա­խա­տես­ված է յոթ հո­գու հա­մար, այդ պատ­ճա­ռով ձեզ հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում խմ­բային քն­նարկ­ման ար­դյուն­քում, հաշ­վի առ­նե­լով յու­րա­քան­չյու­րիդ մաս­նա­գի­տա­կան և այլ հատ­կա­նիշ­ներ, ո­րո­շել՝ ով­քեր են յոթ ա­մե­նաօգ­տա­կար ու ա­մե­նա­կար­ևոր մար­դիկ, որ կա­րող են ա­պաս­տա­րա­նում պատս­պար­վել մինչև պա­տե­րազ­մի ա­վար­տը»[1]: (more…)

Read More

Դիսկուրս-վերլուծությունը` որպես սոցիոլոգիական վերլուծության մեթոդ

Հեղինակ` Արմինե Վարդանյան

armine.va@gmail.com

Սույն հոդվածում վերլուծվել է տեքստերի դիսկուրս-վերլուծության հնարավորությունները, սակայն մինչ բուն վերլուծությանն անդրադառնալը, հասկանանք “դիսկուրս” կատեգորիան և դիսկուրս-վերլուծության մեթոդաբանությունը:

(more…)

Read More

Փաստաթղթերի վերլուծություն

Հեղինակ`Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@gmail.com

Սոցիոլոգիայում կիրառվող մեթոդները բազմազան են և դրանց ընտրությունը նախ և առաջ պայմանավորված է հետազոտության նպատակով ինչպես նաև ուսումնասիրվող օբյեկտի առանձնահատկություններով: Սոցիոլոգիայում, ինչպես նաև մի շարք այլ հասարակական գիտություններում, առավել հաճախ կիրառվող մեթոդներից մեկը փաստաթղթերի վերլուծությունն է:

(more…)

Read More

Էթիկական խնդիրները մասնակցային հետազոտություններում

“Աբստրակցիան մահ է էթիկայի համար, քանի որ էթիկան գործ ունի կենդանի կյանքի և կենդանի վերաբերմունքի հետ”-Ա. Շվեյցեր

Ցանկացած հետազոտություն կարիք ունի էթիկական ուղղեցույցի քանի որ այն մի կողմից պաշտպանում է հետազոտության սուբյեկտներին, մյուս կողմից ուղղորդում հետազոտողներին, մատնանշելով, թե ինչպես վարվել հետազոտության այս կամ այն իրավիճակում [105][1]: Մասնակցային հետազոտություններում էթիկական խնդիրների ու էթիկական կոդեքսի մասին խոսելուց առաջ նախ սահմանենք` ինչ ասել է մասնագիտական  էթիկա: Մասնագիտական էթիկա ասելով հասկանում ենք այն բարոյական սկզբունքների ամբողջությունը, որով պետք է առաջնորդվի հետազոտողը հետազոտության ամբողջ ընթացքում: Մասնակցային հետազոտություններում էթիկայի հարցը բավական արդիական է ու կարևոր, որովհետև հետազոտությունների այս տիպը ենթադրում է սերտ համագործակցություն ու ինտենսիվ փոխազդեցություն հետազոտողների ու մասնակիցների միջև: Քանի որ փոխազդեցությունները  երկարատև են ու ինտենսիվ, շատ հաճախ առաջանում են իրավիճակներ, որոնց լուծումը մանսագիտական  էթիկայի պահպանումն է:

(more…)

Read More

Տեղեկատվության հավաքման մեթոդները սոցիոլոգիայում

Հեղինակ` Գայանե Հարությունյան

Կոնտակտներ` gayane.harutyunyan@gmail.com

Սոցիոլոգիան` որպես առանձին գիտություն, տեղեկատվության հավաքման համար կիրառում է երկու խմբի մեթոդներ: Մեթոդ ասելով նկատի ունենք տեղեկատվության հավաքման, մշակման ու վերլուծության հիմնական սկզբունքները [Ядов 1998, 62]: Այսպիսով, սոցիոլոգիայում առանձնացնում են քանակական ու որակական մեթոդներ: Մեթոդներից յուրաքանչյուրը հիմնվում է համապատասխան մեթոդաբանության վրա` քանակական կամ որակական, որն էլ բխում է տեսական հիմքից, վերջինս էլ` իմացաբանությունից: Օրինակ, եթե իմացաբանական հիմքը (more…)

Read More

Բազմաչափանի սանդղակավորում

Հեղինակ` Գայանե Հարությունյան

 gayane.harutyunyan@gmail.com

Բազմաչափանի սանդղակավորման մեթոդը ձևավորվել է հոգեբանութան ոլորտում: Բազմաչափանի սանդղակավորման մեթոդի և տերմինի  կիրառությունը առաջինը շրջանառության մեջ դրեց Տորգերսենը: Այժմ մեթոդը կիրառվում է տարբեր ոլորտներում` սոցիոլոգիա, մարքետինգ, քաղաքագիտություն, ֆիզիկա,  կենսաբանություն և այլն:

Բազմաչափանի սանդղակավորումը տվյալների վերլուծության վիճակագրական տեխնիկաների ամբողջություն է, որը պատկերում է տվյալների կառուցվածքը տարածական պատկերների միջոցով: (more…)

Read More

Հայոց ցեղասպանության` որպես հայ ազգայնականության մեջ կոլեկտիվ հիշողության հիմնային գործոնի ուսումնասիրության մեթոդաբանական հիմքերը ազգայնականության պարադիգմաների շրջանակներում

Հեղինակ` Աստղիկ Օսյան

astghosyan@gmail.com

Ազգայնականությունն ազգերի գոյության և համախմբման հիմնական միջոցներից է հանդիսանում: Այնուամենայնիվ, որոշ մեկնաբանությունների պայմաններում այն կարող է ընկալվել որպես ազգերի համերաշխության և համագործակցության սպառնալիք, հետևաբար նաև որպես անհանդուրժողականության հիմք և գլոբալացման գործընթացի խոչընդոտ: Նման սխալ մեկնաբանություններից խուսափելու համար անհրաժեշտ է տարանջատել ազգայնականությունը վերջինիս ծայրահեղ դրսևորումներից, մասնավորապես, ազգայնամոլությունից կամ շովինիզմից, էթնոցենտրիզմից, ֆաշիզմից, քսենոֆոբիայից, անջատողականությունից  (սեպարատիզմից) և այլն: (more…)

Read More

Հիմնավորված տեսություն

Գայանե Հարությունյան
gayane.harutyunyan@gmail.com

Հիմնավորված տեսությունը գիտական շրջանակներում շրջանառության մեջ մտավ 1960-ներին: Տեսության հիմնադիրներն են համարվում Գլասերը և Ստորը:
Տեսության ի հայտ գալու նախադրյալներից մեկը դասական սոցիոլոգիական տեսությունների քննադատություններ, որի կողմնակիցներն էին նաև Գլասերն և Ստրոսը: Նրանք գտնում էին, որ ժամանակակից սոցիոլոգիական տեսությունները կիրառական չեն առօրյա կյանքում, որովհետև պրակտիկ չեն, այսինքն հնարավորություն չեն տալիս կոնկրետ լուծումներ տալ հասարակությունում առկա կոնկրետ խնդիրների վերաբերյալ: (more…)

Read More