Ծնողների դերը երեվանաբնակ բուհ դիմորդների՝ մասնագիտության ընտրության գործընթացում

downloadԼիլիթ Իսկանդարյան
lilit.xd@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 50-58

Հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյան պատ­մա­կան և սո­ցի­ա­լա­կան պայ­ման­նե­րը կապ­ված են հա­սա­րա­կու­թյան տրան­զի­տային բնույ­թի՝ ի­նս­տի­տու­ցի­ո­նալ փո­փո­խու­թյուն­նե­րի և զար­գաց­ման հետ. վեր­ջին քսան­հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում՝ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից ի վեր, տե­ղի են ու­նե­ցել ի­նս­տի­տու­ցի­ո­նալ և տն­տե­սա­կան մասշ­տա­բային փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք ան­դրա­դարձ են ու­նե­ցել նաև կր­թու­թյան ի­նս­տի­տու­տի վրա: (more…)

Read More

ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ ՆԵՐԳԱՂԹԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ

 Գայանե Հակոբյան
gayane.hakobyan@iae.am
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 39-49

  Շուրջ չորս տա­րի է, ի­նչ սի­րի­ա­հայե­րը Սի­րի­ա­յում տի­րող ի­րա­վի­ճա­կի հե­տևան­քով լքել են Սի­րի­ան, և նրանց զգա­լի զանգ­վա­ծը ե­կել է Հա­յաս­տան[1]: Երկ­րում առ­կա բազ­մա­թիվ սո­ցի­ալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի կող­քին նրանք բախ­վում են Հա­յաս­տա­նում, ի­նչ­պես նաև Սփյուռ­քում հայի ի­նք­նու­թյու­նը կազ­մող, բայց, միև­նույն ժա­մա­նակ տար­բեր­վող մշա­կու­թային, լեզ­վա­կան, կրո­նա­կան բազ­մա­թիվ հար­ցե­րի, ո­րոնք պա­կաս կար­ևոր ազ­դե­ցու­թյուն չեն ու­նե­նում հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյա­նը նրանց ա­դապ­տա­ցի­այի, ա­ռա­վե­լա­պես փո­խա­դարձ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ազ­գային ար­ժե­հա­մա­կար­գի շուրջ հա­մա­խմբ­ված հայ­րե­նա­կից­նե­րի հետ հայ­րե­նի­քում ապ­րե­լու գոր­ծըն­թա­ցի վրա: Այս հա­մա­տեքս­տում հատ­կա­պես կար­ևոր է սի­րի­ա­հայե­րի կրո­նա­կան վար­քագ­ծի բա­ցա­հայ­տու­մը, ո­րը հնա­րա­վոր է դար­ձել մեր կող­մից 2014 թ.-ին ան­ցկաց­ված հե­տա­զո­տու­թյան շնոր­հիվ[2]:

(more…)

Read More

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈԼՈՆՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ԵՊՀ-Ի ՕՐԻՆԱԿՈՎ)

Արամ Առաքելյան
arakelian.aram@mail.ru
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 16-22

2005 թվա­կա­նի մայի­սի 20-ին Բեր­գե­նում կա­յա­ցած եվ­րո­պա­կան ե­րկր­նե­րի կր­թու­թյան նա­խա­րար­նե­րի խորհր­դա­ժո­ղո­վը բե­կում­նային ե­ղավ Հա­յաս­տա­նի կր­թա­կան հա­մա­կար­գի հա­մար: Հենց նույն խորհր­դա­ժո­ղո­վին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պաշ­տո­նա­պես մի­ա­ցավ Բո­լո­նյան գոր­ծըն­թա­ցին:

­ (more…)

Read More

ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՉԱՓՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Աննա Աթոյան
annaat.18@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 7-15

Ըն­տա­նի­քը ար­դի հա­սա­րա­կու­թյուն­նե­րի կար­ևո­րա­գույն սո­ցի­ա­լա­կան ինս­տի­տուտ­նե­րից է: Այն կրողն է սո­ցի­ա­լա­կան, տն­տե­սա­կան, մշա­կու­թային խոր­քային և բազ­մա­չափ փո­փո­խու­թյուն­նե­րի տա­րաբ­նույթ ար­դյունք­նե­րի: Ակն­հայտ է, որ ըն­տա­նե­կան դի­նա­մի­կան, նույ­նիսկ նե­րըն­տա­նե­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը,  կա­ռուց­ված­քային, վե­րար­տադ­րո­ղա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը որ­ևէ կերպ պա­տա­հա­կան չեն. հիմ­քում ու­նեն հա­սա­րա­կա­կան խո­րը և ըն­դար­ձակ ըն­թացք­ներ և այ­լա­փո­խում­ներ: Ներ­կայիս ըն­տա­նի­քը, հան­դես գա­լով որ­պես ար­ժե­քա­նոր­մա­տի­վային կա­ռույց­նե­րի, սո­ցի­ա­լա­կան ին­տե­րակ­ցի­ա­նե­րի վե­րար­տադր­ման կի­զա­կետ, սո­ցի­ա­լա­կան ա­ռա­վել ըն­դար­ձակ է­ու­թյուն­նե­րի, հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սուբյեկտ է: (more…)

Read More

Ռոլան Բարտ «Հագուստի պատմությունն ու սոցիոլոգիան. մի քանի մեթոդաբանական նկատառումներ»

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru
Բնօրինակը տե’ս հղումով

Մինչ 19-րդ դարի սկիզբը, ըստ էության, «Կոստյումի Պատմություն» ասվածը գոյություն չուներ, այլ գոյություն ուներ միայն որակով պայմանավորված հագուստների (habits) մանրամասն քննում կամ անտիկ հնագիտությանը վերաբերող ուսումնասիրություններ[1]: Սկզբում, Կոստյումի Պատմությունն էապես ռոմանտիկ մի փաստ էր՝ ուզում է խոսքը գնա տվյալ ժամանակաշրջանի արտիստների, նկարիչների կամ թատրոնի մարդկանց իրենց աշխատանքներին անհրաժեշտ «տեղային գույնի» ֆիգուրատիվ էլեմենտների մասին, կամ էլ թե, երբ պատմաբանը փորձեց հաստատել համարժեքություն հագուստին առնչվող ձևի ու ժամանակի կամ վայրի «ընդհանուր ոգու» միջև (Volksgeist, Zeitgeist, spirit of the time, բարոյական բնույթը, միջավայրը, ոճը և այլն): (more…)

Read More

Ի՞նչ է քննադատությունը

roland-barthesՖրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
Ռոլան Բարտ “Ի՞նչ է քննադատությունը” բնօրինակը տե’ս հղումով
Տպագրվել է 1963թ. Times Uterary Supplément գրաքննադատական շաբաթաթերթում
hp.dayan@rambler.ru

Միշտ էլ հնարավոր է, հատկապես Ֆրանսիայում, գաղափարախոսական արդիականությամբ պայմանավորված, սահմանել մի քանի քննադատական նշանակալի սկզբունքներ, որտեղ տեսական մոդելները մեծ հեղինակություն են վայելում, որովհետև պրակտիկայով զբաղվողին, անկասկած, նրանք տալիս են վստահություն առ այն, որ նա միաժամանակ մասնակցում է մի կռվի, մի պատմությանը և մի ամբողջությանը. և այդպես է, որ տասնհինգ տարի շարունակ, զանազան վայրիվերումներով հանդերձ, ֆրանսիական քննադատությունը զարգացավ չորս խոշոր «իմաստ-ա-սիրությունների» շրջանակների ներսում: (more…)

Read More

Disneyworld company

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
Ժ. Բոդրիար “Disneyworld company” բնօրինակը տե’ս հղումով
hp.dayan@rambler.ru

80-ականների սկզբին, երբ լոթարինգյան մետաղագործությունը հայտնվեց ճգնաժամի մեջ, պետական իշխանությունը մտադրվեց հարթել այդ անկումը` ստեղծելով եվրոպական զվարճանքների զբոսայգի, «խելամիտ» թեմայով մի զբոսայգի, որը նոր շունչ կտար տարածաշրջանին: Այն պետք է կոչվեր «Schtroumpfland» : Անկում ապրած սև մետաղագործության տնօրենն ինքնստինքյան դարձավ զվարճանքների այգու տնօրեն, իսկ անգործ մետաղագործները այդ զվարճանքի այգու տարածքում վերստին աշխատանքի անցան որպես «Schtroumpmen» : Սակայն, ավաղ, երբ զբոսայգին նույնպես տարբեր պատճառներով ստիպված եղավ փակել իր դռներն այցելուների առջև, նախկին «Schtroumpmen»-ի մետաղագործները կրկին դարձան գործազուրկ: Մռայլ է այն նախաձեռնության ճակատագիրը, որն այդ աշխատողներին աշխատաշուկայի իրական զոհեր դարձնելուց հետո, վերափոխեց նրանց ազատ ժամանակի ուրվական աշխատավորների, որպեսզի ի վերջո գործազուրկ դարձնի և՛ մեկին, և՛ մյուսին:
(more…)

Read More

Սիտուացիոնիստների վերաբերյալ Անրի Լըֆեբրի չխմբագրված զրույցը Քրիստին Ռոսի հետ

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@rambler.ru

Անրի Լըֆեբրի «Առօրյա կյանքի քննադատություն» աշխատությունը հանդիսացել է սիտուացիոնիստների[1] հետ համատեղ գործունեության ընթացքում ձևավորված հարթակ: 1983թ. Քրիստին Ռոսին տված և չխմբագրված այս հարցազրույցում Անրի Լըֆեբրը պատմում է, թե ինչ թեմաների շուրջ ծավալվեց այդ շփումը՝ քաղաքը չափչփելու նոր ձևեր, քաղաքայինը վերափոխելու անհրաժեշտություն և Փարիզի Կոմունան որպես տոնի հռչակում: Ի թիվս Ամստերդամի, Ստրասբուրգի, Նավարենի և Փարիզի 1968թ. մայիսին COBRA[2] խմբից Լըֆեբրը պատկերեց «սիտուացիոնիստական» ժամանակաշրջանի մի մեծ պատկեր՝ ներկայացնելով նրանց քաջությունն ու նրանց աղանդավորությունը: Հարաբերությունների խզման և բարեկամության պատմության միջև  Լըֆեբրը վերադառնում է տեսական, արտիստիկ, ռազմական նորամուծությունների մի հաջորդականության, որոնք ցնցեցին հեղափոխական տեսությունն ու պրակտիկան:

(more…)

Read More

Խաղեր

Ժ. Բոդրիարի “Խաղեր” բնօրինակը տե’ս հղումով

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@rambler.ru

Կցանկանայի սկսել Պալերմո քաղաքի օրինակից, ավելի ճիշտ` այնտեղ մեքենաների օգտագործման հակաօրինակից: Պալերմո քաղաքում ճանապարհային խցանումը զգայախաբության պես մի բան է: Այն ամբողջապես մահացու է, մահաբեր և սպանիչ: Գործնականում որևէ մեքենա անվտանգության կանոններին չի հետևում: Մեկը մյուսի վրայից անցնելով՝ մեքենաները սլանում են, միմյանցից զավթելով առաջնայնությունը: Դա մի դիմակահանդես է, փառատոն, տոնի պես մի բան: Եվ այս ամենը տեղի է ունենում անգամ պահպանելով խաղի կանոնները, որոնցից վարորդները օգտվում են շատ մեծ ճարպկությամբ: Ինքնաշարժի գործում նրանք մեծ վարպետ են: Ոչ մի այլ տեղ չեն լինում ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ քան Պալերմոյում: Այս ամենի ականատեսը լինելով կբացականչեք.  «Սա մարդասպանությո՜ւն է»: Ամենևին. սա խաղացվում է, հակառակ և ի նպաստ անվտագության բոլոր կանոնների. ոմանց առաջնայնության կանոնների ուսումնասիրման տեսանկյունից, դրանք միևնույնն է արհամարհվում են և ծաղրի առարկա դառնում:

(more…)

Read More

Գաղափարախոսությունների դերը ժամանակակից կուսակցությունների գործունեությունում. հայեցակարգային մոտեցում

 Հեղինակ՝ Գևորգ Տեր -Հովհաննիսյան

 gevorgterhovhannisyan@gmail.com

Տպագրվել է “Մխիթար Գոշ” 2-րդ համար, էջ 108-113, Վանաձոր 2014

  Քաղաքականության բազմադարյա պատմության մեջ հայտնի են կուսակցությունների ձևավորման տարբեր հիմքեր, սակայն անվիճելի է այն փաստը, որ դրանց շարքում տիրապետող է եղել գաղափարական ասպեկտը: Հենց գաղափարախոսություններն են սահմանել կուսակցությունների էությունն ու ծրագրերը, ինչպես նաև գործողությունների ռազմավարությունը: Կապվածությունը որևէ գաղափարախոսությանը մշտապես եղել է կուսակցությունների գլխավոր տարբերակիչներից մեկը արհմիություններից, զանգվածային հասարակական շարժումներից և ընդհանուր շահեր հետապնդող քաղաքացիական միություններից: Հենց քաղաքական գաղափարախոսությունների բազմագործառույթայնությունն է ապահովել տարբեր կուսակցությունների ձևավորումն ու շարունակական գործառնությունը: Եվ չնայած, արևմտյան ժամանակակից կուսակցությունների ուսումնասիրություններում գաղափարական բաղադրիչը չի դիտարկվում որպես գերակայող գործոն, այդուհանդերձ հաշվի է առնվում գաղափարախոսության՝ որպես կարևոր տարրի առկայությունն ինչպես ներքին կյանքում, այնպես էլ միջկուսակցական պայքարի շրջանակներում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, առանձնակի կարևորություն է ձեռք բերում կուսակցությունների գաղափարախոսությունների գործառույթների, մակարդկաների և ժամանակակից դրսևորումների ուսումնասիրությունը և նոր մոտեցման ձևակերպումը:

(more…)

Read More