Կյանքը պատմությունից հետո. հարցազրույց Ֆ. Ֆուկույամայի հետ

Բնօրինակը տե՛ս հղումով

Թարգմանեց՝  Արևիկ Համբարձումյան

Վերջին հաշվով շուկան ոչ բոլոր հարցերին է պատասխանում: Հետազոտող Ֆրենսիս Ֆուկույաման պատմում է, թե ինչու է մշակույթը այսքան էապես, բայց անշոշափելի կերպով ազդում մեր բարեկեցության վրա:

“Rand” կազմակերպության Վաշինգթոնյան գրասենյակը, զարմանալի հանդարտ մի վայր է, որն ավելի շատ նման է համալսարանի նեղ միջանցքների, քան հեղինակավոր,  քաղաքական կենտրոնի: Rand –ի Ավագ վերլուծաբան Ֆրենսիս Ֆուկույաման խաբուսիկորեն համեստ է. նրա առաջին գիրքը` «Պատմության ավարտը և վերջին մարդը» մի քանի տարի առաջ մի որոշ աղմուկ բարձրացրեց, ամենավերջինը «Վստահություն սոցիալական էֆեկտիվության և ծաղկման ստեղծում», նույնպես զանգվածային շահերի հունին հետևելու ունակություն է դրսևորում:

  Ֆուկույամային քննադատել են հաղթականության համար, քանզի նա իր «Պատմության ավարտում» վիճարկում է պնդումը, որ պատմությունը, ինչպես այն սահմանում էին Հեգելը և Մարքսը իբրև թե ավարտվել է սառը պատերազմով: Նրա փաստարկների էությունն այն է, որ այն ավարտվել է ոչ թե պրոլետարիատի հեղափոխությամբ, այլ լիբերալ ժողովրդավարության և շուկայական տնտեսության հաղթանակով: «Վստահությունում» Ֆուկույաման դուրս է բերում այդ համակարգի որոշ հակասություններ, նշում է «ժառանգական էթնիկ սովորույթի» կարևորությունը տնտեսական բարեկեցության համար, քննարկում է վստահության մշակութային բնութագրիչների «սոցիալական կապիտալ» ծնելու փաստը, որոշում է միասին, հանուն ընդհանուր նպատակի աշխատելու մարդկային ունակությունը:

(more…)

Read More

Հարցազրույց պրն. Վահագն Տատրյանի հետ

dadrian-85Պարոն Տատրյան, ահա արդեն երկար տարիներ է, ինչ հետևում ենք ձեր գործունեությանը և այն անհավասար պայքարին, որը դուք երկար տասնամյակներ վարում եք  հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այնուամենայնիվ, մենք շատ քիչ բան գիտենք ձեր մասին, ձեր ակունքների, այն հանգամանքների մասին, որոնք դրդեցին ձեզ զբաղվել ցեղասպանության պատմությամբ:

(more…)

Read More