Հարցազրույց Ֆրանկո Կրեսպիի հետ

Լելլո Սավոնարդո
Լույս է տեսել Sociologia Italiana ամսագրում, AIS 2013/1, էջ 183-196

Բնօրինակը տե՛ս հղումով
franco crespi Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

 

Սույն հարցազրույցում Ֆրանկո Կրեսպին*՝ իտալացի ամենահեղինակավոր և ազդեցիկ սոցիոլոգներից մեկը, անդրադառնում է իր գիտական կյանքի հիմնական փուլերին, կանգ առնելով, ի թիվս այլ թեմաների, ամենաարդիականներից մի քանիսին, որոնք բնութագրում են արդի սոցիալական գիտություններում առկա բանավեճը: (more…)

Read More

Բրունո Լատուր. Ընդհանուր աշխարհ գոյություն չունի. այն պետք է ստեղծել

MULT_045Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Ընդհանուր աշխարհ չկա: Երբեք էլ չի եղել: Պլյուրալիզմը միշտ մեզ հետ է: Այո, մշակույթների,  գաղափարախոսությունների, կարծիքների, զգացումների, կրոնների, կրքերի պլյուրալիզմ, բայց և բնության, կենդանի, նյութական աշխարհի պլյուրալիզմ, ինչպես նաև հոգևոր աշխարհի հետ հարաբերությունների պլյուրալիզմ: Ոչ մի ընդհանուր հայտարար առ այն, թե ինչից է բաղկացած աշխարհը, վերջինս բնակեցնող, բնակեցրած ու այն երևույթների շուրջ, որոնք պետք է ապագայում բնակեցնեն: (more…)

Read More

Բրունո Լատուր «Բնությունը պահպանելուց հորանջում ենք, տարածքի դեպքում՝ տեղներիցս շարժվում»

315529469_517605230269541_6390714452725833566_nԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Ինչպիսի՞ ընդհանուր աշխարհում ենք ուզում ապրել: «Ո՞ւր վայրէջք կատարել», ահա թե ինչ հարց է առաջ քաշում մտածող Բրունո Լատուրը իր վերջին գրքում ՝ անկյունաքարային դարձնելով քաղաքական ու էկոլոգիական հարցերը:
(more…)

Read More

Խոսելով Էդգար Մորենի հետ. Երկխոսությունը ենթադրում է հավասարություն

morin_e_-_1_4Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Հարցազրույցը՝ Սոֆի Բուխարիի

Ֆրանսիացի փիլիսոփայի և սոցիոլոգի համար երկխոսությունը հնարավոր է միայն նրանց միջև, ովքեր միմյանց ընդունում են որպես միևնույն արժանապատվությամբ և  իրավունքներով օժտված սուբյեկտներ: Ահա թե ինչու նա հոռետեսորեն է վերաբերվում մեր դարաշրջանին, որը, ըստ Մորենի, բնութագրվում է  մանիքեությամբ և փոխհասկացվածության քայքայմամբ:  (more…)

Read More

Էդգար Մորեն. «Ամեն ճգնաժամ իր արժանիքներն ունի»

 

edgar morinԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Առողջապահության ոլորտի ճգնաժամը բազմաթիվ բանավեճերի առիթ է ստեղծում: Ձեր թերթը և Espace Mendès-France կենտրոնը բարեխոսեցին փորձագետներին հայտնել իրենց տեսակետը: Վերջինը՝  Էդգար Մորենի: (more…)

Read More

Բերնար- Անրի Լևի. Կորոնավիրուսի մոռացված հիշողությունը

 

pandemie-corona-1957-620x372 Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Երկու համաճարակ՝ 1957 և 1968 թվին, որոնք համենայն դեպս համեմատելի են Covid-19-ի մասշտաբների հետ, ջնջվել են հիշողությունից: Ու դեռ այդ ժամանակ էլ հազիվ թե տեղ գտան մամուլում: Ինչպիսի՞ դասեր կարող ենք քաղել դրանցից:

1968 թվի ամառ: Անհայտ վիրուսը շրջում է աշխարհով մեկ: Դա սկսվեց Չինաստանում: Ու խլեց ամենաքիչը մեկ միլլիոն մարդու կյանքը՝ այդ թվում 50.000 Միացյալ Նահանգներում, և ամենաքիչը 30.000 Ֆրանսիայում: Պետության ղեկավար Վիլլի Բրանդտը խիստ հուզված է: Դիմակների բացակայության պատճառով երկաթգծի աշխատանքը կանգ է առնում: Ողջ մնացած բժիշկները հայտնում են, որ «կառամատույցներում», հերթով պատվաստումներ են կատարում, (Libération,  07/12/2005): Մարդիկ մահանում են «ցիանիդի գույն շրթունքներով», թոքային արյունահոսությունից կամ շնչահեղձությունից: Ու հիվանդությունն այնքան արագ է զարգանում, որ վերակենդանացման բաժանմունքում կուտակված դիակները տարհանելու ժամանակ չկա: (more…)

Read More

Պիեռ Բուրդիե. “Կախարդված կղզու արկածախնդիրները”

downloadԹարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Սոցիոլոգի հետ միասին հասանք մեր հարցազրույցների շարքի տրամաբանական ավարտին, նախքան օգոստոսի 26-ին գրախանութում կհայտնվի նրա գիրքը՝ Տղամարդկային գերակայությունը (Seuil հրատ.) և սե՞րը: Ի՞նչ դեր է վերջինս խաղում կանանց ու տղամարդկանց միջև առկա ազդու հարաբերություններում:

Բուրդիեին կարդալիս հաճախ է ծագում այս հարցը: Մեզ, ովքեր կարծում էինք, որ ազատ ու անկախ անհատներ ենք, իր բոլոր գործերը շարունակ բացահայտում էին մեր սոցիալական դետերմինիզմը: Մեր մասնագիտական, էմոցիոնալ, էսթետիկ ընտրությունը, մեր թուլությունները, տառապանքները կամ երաշխիքները, մեր սոցիալական վերելքները կամ խզումները, մեր խոսելու կամ մտածելու ձևը, մեր գիտակից կամ անգիտակից հարումները համապատասխանում են սոցիալական տրամաբանությանը՝ համաձայն մեր ծագման, մեր տոհմաբանության, այն «դաշտին»,  որին պատկանում ենք… Այս ամենում հնարավո՞ր է լինի մաքուր զգացում, իսկական, սոցիալականի համար անվերծանելի սեր, որը գոյության ապահովման ամենաուժեղ շարժիչներից մեկն է: (more…)

Read More

Պիեռ Բուրդիե. “Միասեռական զանցառություն”

78319304_2191592584475957_3297983495426539520_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի և Ժան- Ֆիլիպ Պիզանիայի հետ, Télérama (3), no. 2535, 12/08/1998
Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

 Յուրաքանչյուր շաբաթ, իր հաջորդ աշխատանքի՝ Տղամարդկային գերակայության,  (Seuil հրատ., գրախանութում` օգոստոսի 26-ից) նախնական ծանոթացմամբ, սոցիոլոգ Պիեռ Բուրդիեն մեզ վերծանում է տղամարդկանց ու կանանց միջև փոխհարաբերությունները: Այսօր, չորրորդ դրվագում կխոսենք նույնասեռական զույգի «ծայրահեղ դեպքի» մասին: Այս տարի, Ֆրանսիայում սույն հարցը ընտանեկան օրենսգրքի բարեփոխման ծրագրերի, սոցիալական միության[1] պայմանագրի հետ միասին, հետո նաև Իռեն Տերիի [2] ընդդիմադիր առաջարկներ պարունակող զեկույցի շրջանակներում հատուկ քննարկման էր դրված: Պիեռ Բուրդիեն՝ աչալուրջ սոցիալական կարգում խառնաշփոթ առաջացնող ամեն բանին, և որի դետերմինիզմը նա փորձում է նկարագրել, տարիներ շարունակ ուշադիր հետևում է նույնասեռականների սոցիալական շարժումներին՝ հույսով, հուսահատությամբերբեմն էլ երկակիությամբ ու վարանելով: Հնչող գոռգոռոցներն ուղղված էին դատապարտելու նրան վերագրվող քաղաքական նկրտումներըՏղամարդկային գերակայության մասին գրքի հավելվածում իր զետեղած տեքստը, ու այստեղ տված իր մեկնաբանությունները կվրդովվեցնեն ինչպես բարոյական կարգի պահպանման կողմնակիցներին, այնպես էլ անկարգություն հրահրողներին: (more…)

Read More

Պիեռ Բուրդիե. “Անտեսանելի կորսետ”

78191802_585927025545210_3549350618248249344_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի հետ, Télérama, no. 2534, 5 օգոստոսի, 1998

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Պիեռ Բուրդիեի հաջորդ՝ Տղամարդկային գերակայություն գրքի նախնական ծանոթացումը (Seuil հրատարակչություն., 140 էջ,  85 ֆրանկ, գրախանութում` օգոստոսի 26-ից) ենթադրում է պրակտիկ աշխատանք սոցիոլոգի հետ: Յուրաքանչյուր շաբաթ սկսում ենք շատ սովորական օբյեկտից, մարդուց կամ իրավիճակից՝ հասկանալու տղամարդկանց ու կանանց միջև սոցիալական հարաբերությունների նրբությունը: Այսօր երրորդ դրվագը` կիսազգեստը: Կամ՝ ինչպե՞ս է գործվածքի մի կտոր, որը ոչ ոքի մտքով չէր անցնի հարցականի տակ դնել, խանգարում մարմնի ազատ շարժմանն ու անհանգստություն առաջացնում, էլ ավելի շատ, երբ դրանք, ինչպես բարևարքության ցանկացած կանոն, փոխանցվում են մորից դուստր: Այս ողջ կոմպլեքսային սահմանափակումների հաղթահարումն այդքան էլ հեշտ չէ: Եվ շարունակում ենք հագնել կիսազգեստներն ու փոքրիկ քայլերով առաջ գնալ` նույնիսկ ջինսով ու տափակ նրբանով կոշիկներով…  (more…)

Read More

Պիեռ Բուրդիե. “Միշտ կպակասեն բեղերը”

 

75534281_853006531835391_2411776689647386624_nՀարցազրույց Կատրին Պորտեվինի հետ, Télérama n° 2533, 29 հուլիսի 1998

Թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Գլխավոր նախագահ- տնօրենի և բուժքրոջ միջոցով արված վերլուծությամբ՝ սոցիոլոգը պարզաբանում է, թե ինչպես են կանայք ենթարկվում տղամարդկանց աշխարհի կանոններին, տվյալ դեպքում՝ աշխատաշուկայում:
Սոցիոլոգ Պիեռ Բուրդիեի հետ շարունակում ենք սեռերի միջև փոխհարաբերությունների ուսումնասիրությունը, ով մեզ կպատմի իր հաջորդ՝ Տղամարդկային գերակայություն (“Seuil” հրատարակչություն) գրքից, որը լույս կտեսնի օգոստոսի 26-ին: Կաբիլյան մոդելի մարդաբանությունը մանրամասնելուց հետո, որը սկզբնապես կառուցում է մեր հասարակության մոդելը (տես TRA n° 2532), և մինչ եկող շաբաթ կվերլուծենք, թե ի՞նչ է սովորական կիսաշրջազգեստն ասում կանանց՝ իրենց մարմնի հետ հարաբերության մասին, նախ ներկայացնենք երկրորդ արարը՝ ինչպե՞ս են կանայք գլուխ հանում գերազանցապես տղամարդկային իշխանության, ու հատկապես տղամարդկային գործառույթից: Գլխավոր նախագահ- տնօրեն կամ նախարար, կամ էլ հակառակը՝ բուժքույր ու քարտուղարուհի, սրանք ավելի՞  «բնական» պաշտոններ են, քան մյուսներինը, երբ քաղաքականության մեջ հավասարության մասին բանավեճը դրվում է իր ճիշտ տեղում: Երբ հասկանում են, թե ինչո՞ւ որոշ մասնագիտությունների ֆեմինիզացիան անխուսափելիորեն կանացիի հաղթանակը չէ տղամարդկային գերակայության նկատմամբ, որովհետև դրա արդյունքում արժեզրկվում են այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են ուսուցումը, որոշ բժշկական մասնագիտություններ, լրագրության որոշ բաժիններ:    (more…)

Read More