ՄԻՇԵԼ ՖՈՒԿՈ

1926-1984

Ֆուկոն ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփա,  քաղաքագետ և սոցիոլոգ է: Ծնվել է Ֆրանսիայի Պոլիշինել քաղաքում` ապահովված վիրաբույժի ընտանիքում: Դպրոցում ունեցել է բավարար առաջադիմություն:

1943 թվականին ստացել է բակալավրի կոչում և մեծ նվաճումներ է ունեցել ֆրանսերեն, հունարեն և լատիներեն լեզուներ սովորելու գործընթացում: 1945-ին երկրորդ անգամ պատրաստվել է ընդունելության քննություններ հանձնել Փարիզի Բարձրագույն Դպրոց ընդունվելու համար  և այս անգամ հաջողությամբ պսակել այդ գործը: (more…)

Read More

էԴՎԱՐԴ ԹԻՐԱՔՅԱՆ

 1929

Էդվարդ Թիրաքյանը ծնվել է Նյու Յորքում` Բրոնքսվիլում, հայերի ընտանիքում: Թիրյաքյանը հայտնի հատկապես իր ներդրումով ինքնության և նացիոնալիզմի հիմնահարցերում իր ուսումնասիրություններով:

Թիրաքյանի ինքնակենսագրությունից հայտնի է, որ նա ուսումը ստացել է ԱՄՆ-ում  և Ֆրանսիայում:  Սոցիոլոգիայի բակալավրի կոչումը ստացել է Պրինսետոն համալասարանում, որտեղ նա պարգևատևրվել է Ֆի Բետտա Կապպա բանալիով, որը գիտությունների և արվեստի ոլորտում շատ հեղինակավոր պարգև է: Նման “բանալիով” պարգևտրվելը մեծ պատիվ է: Մագիստրոսի կոչումը Թիրաքյանը ստացել է Հարվարդի համալսարանում 1956 թվականին: 1954-1956 թվականները ստացել է Ֆուլբրիտի դրամաշնորհ և սովորել է Ֆիլիպիններում:

1956–ին Թիրաքյանը սկսում է աշխատել Դյուկի համալսարանում իբրև դոցենտ, և երկու տարի հետո ստանում է պրոֆեսսորի կոչում: 1969-1971 թվականներին Թիրաքյանը զբաղեցնում էր Դյուկի համալսարանի Սոցիոլոգիայի և Անտրոպոլոգիայի բաժնի վարիչի պաշտոնը:

(more…)

Read More

ԼՅՈւԻՍ ԿՈԶԵՐ

Coser1913-2003

Լյուիս Կոզերը ամերիկացի սոցիոլոգ է:  Ծնվել է Բեռլինում իբրև Լյուդվիգ Կոհեն Կոզեր: Նա առաջին սոցիոլոգն էր, ով փորձեց համադրել կառուցվածքային ֆունկցիոնալիզմը կոնֆլիկտի տեսության հետ` փորձելով գտնել սոցիալական կոնֆլիկտի ֆունկցիաները:

Կոզերը անհոգ մանկություն ուներ, քանի որ հայրը բավական հաջողակ բանկիր էր: 1933-ին նացիստական կարգերի հաստատմամբ ծագումով հրեա ընտանիքի համար դժվար ժամանակներ սկսվեցին: Դպրոցը ավարտելուն պես երիտասարդը սկսում է ակտիվորեն մասնակցել ձախերի շարժմանը: Հասկանալով ինչի դա կարող է հանգեցնել 20 տարեկանում Կոզերը թողնում է հայրենիքը և մեկնում Փարիզ: Նոր բնակավայրում առաջին տարիները Կոզերը ապրում է աղքատության մեջ: Մի քանի մասնագիտություն փոփոխելով` վաճառող, առաքիչ, քարտուղար հազիվ էր վաստակում օրվա հացը: 1936-ին աշխատելու իրավունք ստանալով` վերջացան նրա տանջանքները` Կոզերն ընդունվեց աշխատանքի բրոկերական կազմակերպությունում:

(more…)

Read More

ՋՈՐՋ ՀՈՄԱՆՍ

սոցիոլոգ1910-1989

Ջորջ Կասպեռ Հոմանսը ամերիկացի սոցիոլոգ է: Ծնվել է Բոստոնում: Նա  համարվում է վարքագծային սոցիոլոգիայի և փոխանակման տեսության հիմնադիրը:

Հոմանսը դարձավ հանրահայտ շնորհիվ իր ուսումնասիրությունների սոցիալական վարքի շրջանակներում, ինչպես նաև փոխանակման տեսության տարրերի մշակման համար, որոնք թույլ էին տալիս ավելի լավ մեկնաբանել սոցիալական վարքը: Սոցիոլոգիայի և սոցիալական հոգեբանության շրջանակներում  1950-1970-ականներին Հոմանսը համարվում էր ամենաառաջատար սոցիոլոգիական տեսաբաններից մեկը:

(more…)

Read More

ՕԳՅՈՒՍՏ ԿՈՆՏ

1798 -1857

 Օգյուստ Կոնտը ֆրանսիացի փիլիսոփա է, նա համարվում է սոցիոլոգիայի, ինչպես նաև պոզիտիվիզմի հիմնադիրը: Նա համարվում է առաջին գիտական փիլիսոփան:

Կոնտը ծնվել է 1798 թվականի  հունվարի 19-ին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում: Կրթությունը ստացել է Ժեֆրեյի Լիցեյում /Lycée Joffre/, հետագայում սովորել է աշխարհի հնագույն համալսարաններից մեկում՝ Մենպելյեի համալսարանում /University of Montpellier/: Ընդունվել է Փարիզի Էկօլ ճարտարագիտական համալսարան /École Polytechnique/: Վերակառուցման պատճառով 1816 թվականին  Էկօլը փակվում է, սակայն այնուամենայնիվ  Կոնտը շարունակում է  իր կրթությունը ընդունվելով Մոնտպելեի բժշկական համալսարան:

1817-24թթ. աշխատել է քարտուղար Սեն Սիմոնի մոտ` յուրացնելով սոցիալիստ մտածողի շատ գաղափարներ: (more…)

Read More

ՀԵՐԲԵՐՏ ՍՊԵՆՍԵՐ

1820 –1903

Հերբերտ Սպենսերը բրիտանացի փիլիսոփա և սոցիոլոգ է, էվոլյուցիոնիզմի հիմնադիրներից մեկն է, ում գաղափարները շատ հայտնի են եղել XIX դարի վերջին, նա սոցիոլոգայում օրգանիստական դպրոցի հիմնադիրն է և լիբերալիզմի ներկայացուցիչ:

Ծնվել է 1820 թվականի ապրիլի 27-ին Անգլիայի Դերբի քաղաքում ուսուցիչների ընտանիքում: Գիտություն նրան դասավանդել է իր հայրը Ուիլյամ Ջորջ Սպենսերը, իսկ Դերբիի Փիլիսոփայական Հասարակության /Derby Philosophical Society/ ներկայացուցիչները դասավանդել են էվոլյուցիոն կենսաբանության մինչ-Դարվինյան սկզբունքները: (more…)

Read More

ՌԱԼՖ ԴԱՐԵՆԴՈՐՖ

1929-2009

Ռալֆ Գուստավ Դարենդորֆը գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, քաղաքագետ և հասարակական գործիչ է: Նա ծնվել է 1929 թվականին Համբուրգում: Եղել է Գերմանական Սոցիոլոգիական Ընկերության նախկին նախագահող, արտաքին գործերի նախարարության պարլամենտական քարտուղար,Եվրոպական հանձնաժողովի անդամ, Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի տնօրեն: Դարենդորֆը Գերմանիայում Կոնստանցի համալսարանի հիմնադիրներից մեկն է և Բրիտանական լորդերի պալատի նախկին անդամ:

Նրա հայրը սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեպուտատ էր: 1933-ին նրա հորը բանտարկեցին ընտրություններին կառավարությանը արտակարգ լիազորություններ  տրմադրելու դեմ քվեարկելու համար: 1941-ին այդ պատճառով նրա ընտանիքը Բեռլինից տեղափոխվեց Բուկով: Այնտեղ Դարենդորֆը տպագրում էր հակա նացիոնալ սոցիալիստական բովանդակության թռուցիկներ: Այս գործունեությունը շուտով անհաջողությամբ տապալվեց ինչի արդյունքում Դարենդորֆը տեղափոխեցին Շվետիգ ճամբար, որտեղ նա մնաց մինչև Կարմիր Բանակի շարքերն անցնելը:

(more…)

Read More

ՎԻԼՖՐԵԴՈ ՊԱՐԵՏՏՈ

1848-1923

Վիլֆրեդո Պարետտոն իտալացի ինժեներ, տնտեսագետ և սոցիոլոգ է:  Ծնվել է Փարիզում, Պարետտոյի մայրը ֆրանսիացի էր, թերևս ինքը Պարետտոն իր մասին խոսում էր նախ և առաջ իբրև իտալացու մասին: Պարետոն հանդիսանում է “Էլիտայի տեսության” հիմնադիր: Համաձայն Պարետտոյի հասարակությունը ունի բրգաձև կառուցվածք, որի գագաթին գտնվում է էլիտան` ամբողջ հասարակության կյանքը ղեկավարող սոցիալական խումբը: Պարետտոն մշակել է մի շարք այլ տեսություններ, որոնք լայնորեն օգտագործվում են տնտեսագիտության մեջ` Պարետտո-օպտիմում, Պարետտո բաշխում:

(more…)

Read More

ԿԱՐԼ ՄԱՐՔՍ

(1818-1883)

Կարլ Հենրիխ Մարքս (Karl Heinrich Marx) Ծնվել է 1818 թվականի մայիսի 5-ին Պրուսիայում, մահացել է 1883 թվականի մարտի 14-ին Անգլիայում: Նա եղել է `փիլիսոփա, սոցիոլոգ, տնտեսագետ, քաղաքական ժուռնալիստ: Նրա աշխատանքները փիլիսոփայության մեջ ձևավորել են դիալեկտիկան և պատմական մատերիալիզմը, տնտեսագիտության մեջ` ավելցուկային արժեքի թեորեմը, իսկ քաղաքականության մեջ` դասային պայքարի թեորեմը: Այդ ուղղույթյունները հիմք հանդիսացան կոմունիստական և սոցիալական  շարժումներին և ստացան <<մարքսիզմ>> անվանումը:

Ըստ Մարքսի հասարակությունը հակասական է: Իսկ հակասությունները ծագում են սեփական ունեցվածքից. Մարքսի դասերը` սոցիալական անհավասար խմբեր են, որոնք պայքարի մեջ են գտնվում: Մարքսը ասում էր, որ դասերի պայքարը կհանգեցնի պրոլետարիատի դիկտատուրային, իսկ դա իր հերթին կհանգեցին դասերի վերացմանը:  Մարքսը ուսումնասիրում էր հասարակությունը, որպես կապերի համակարգ և անհատների միջև հարաբերություններ, որպես մարդկաց աշխատանք: Նա է հասարկության կոնֆլիկտային մոդելի հիմքը դրել:

Հիմնական աշխատությունները` <<Տնտեսա-փիլիսոփայական ձեռագրեր>> (1844 թ), <<Ֆեյերբախի մասին թեզիսներ>>(1845թ), <<Գերմանական գաղափարախոսություն>> (1846թ), <<Փիլսիոփայության աղքատությունը>> (1847 թ), <<Վաստակած վարձ և կապիտալ>> (1847թ), <<Կոմունիստական կուսակցության մանիֆեստը>> (1848թ), <<Քաղաքական տնտեսագիտության քննադատություն>>, <<Կապիտալ>>:

Read More

ԷՄԻԼ ԴՅՈՒՐԿՀԵՅՄ

Էմիլ Դյուրկհեյմը սոցիոլոգիայի` որպես գիտության ստեղծողներից մեկն է: Նա ծնվել է 1858 թ. ապրիլի 15-ին Ֆրանսիայի Էպինալե քաղաքում` ռավինների ոչ հարուստ ընտանիքում: Նրա ընտանիքը նրան նախապատրաստում էր կրոնական կյանքի`ցանականալով, որ նա շարունակի իր նախնիների գործը: Սակայն, նա բավականին վաղ հասակից հրաժարվեց շարունակել ընտանեկան ավանդույթները: Դյուրկհեյմի կենսագիրները նշում են, որ նրա այդ որոշման վրա որոշակի ազդեցություն է ունեցել նրա դպրոցական կաթոլիկ ուսուցչուհին: Կարճ ժամանակ նա հակված էր կաթոլիցիզմի հետաքրքրված լինելով դրա միստիկ նշանակությամբ: Բայց և այնպես, Դյուրկհեյմը չդարձավ ոչ կաթոլիկ, ոչ էլ աթեիստ: Երիտասարդ տարիներից մինչև կյանքի վերջը նա մնաց ագնոստիկ (օբյեկտիվ աշխարհի իմացությունը և ճշմարտության օբյեկտիվ բնույթը ժխտող իդեալիստական ուսմունք): Մշտապես կարևորելով կրոնի սոցիալական և բարոյական դերը, նա իր հավատի առարկան դարձրեց ընդհանրապես գիտությունը, և մասնավորապես սոցիալական գիտությունը:

1879թ. երրորդ փորձից Դյուրկհեյմը ընդունվեց Փարիզում «Բարձրագույն նորմալ դպրոց», որտեղ նրա հետ միասին սովորում էին հայտնի փիլիսոփա Անրի Բերգսոնը և սոցիալիստական շարժման ներկայացուցիչ Ժան Ժորեսը:

1882թ. ավարտելով Նորմալ դպրոցը` Դյուրկհեյմը մի քանի տարի փիլիսոփայություն դասավանդեց գյուղական լիցեյներում: (more…)

Read More