«Քաղաքական ճգնաժամը Եվրոպայի ծայրամասերում. Կովակսից մինչև Բրիտանական կղզիներ» գրքի շնորհանդեսը

Վերջերս Երևանում տեղի ունեցավ 2014թ.-ին Բուդապեշտում Magyar Naplo kiado հրատարակչատան կողմից հրատարակված «Քաղաքական ճգնաժամը Եվրոպայի ծայրամասերում. Կովակսից մինչև Բրիտանական կղզիներ» գրքի շնորհանդեսը:

(more…)

Read More

Հայ-հունգարացի հետազոտողների հանդիպումը Երևանում

«Արցախը` ինչպես Հայաստանի պատմական ու մշակութային մասնիկ շատ տպավորիչ էր մեզ համար: Այն հարուստ է հին քրիտոնեական եկեղեցիներով և բնության հրաշքներով, ոչ միայն լանդշաֆտի առումով, այլ նաև հայերի՝ ովքեր ապրում են այնտեղ»,-ասում է Հունգարիայի Պիտեր Պազման համալսարանի ուսանող Պիտեր Պալ Կրանիցը:

«Ղարաբաղը «խաղաղության կղզի է»: Այնտեղ ապրող մարդիկ շատ բարի քաղաքավարի և բարեհամբույր են: Հուսամ նրանք կկարողանան ավելի զարգացնել իրենց երկիրը, որովհետև շատ աշխատասեր են և սիրում են իրենց հողը»,- նշում է նույն համալսարանի ուսանողուհի Նիկոլետ Ցեզարը:

(more…)

Read More

Կամավորական աշխատանք «Հայկական Սոցիոլոգիական Ակումբ»-ում

  «Հայկական Սոցիոլոգիական Ակումբը» փնտրում է եռանդուն անձանց, ովքեր ցանկություն ունեն մասնակցել Հայկական Սոցիոլոգիական Ակումբի աշխատանքներին` կամավոր սկզբունքներով:

Կամավորական աշխատանքների ընթացքում ընտրված անձիք հնարավորություն կունենան ոչ միայն մասնակցել, այլ նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, հարստացնել սեփական գիտելիքները և  նպաստել սեփական մասնագիտական աճին:

(more…)

Read More

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների հանդիպում

Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի քանի շրջանավարտներ նախաձեռնել են սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների հանդիպում:

Հանդիպման նպատակն է ստեղծել Շրջանավարտների միություն, ինչպես նաև քննարկել սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտը Հայաստանում: Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ` ստեղծելով սոցիոլոգիական ցանց: Նման ցանցը հնարավորություն կտա սոցիոլոգ շրջանավարտների հանդիպումների միջոցով քննարկել այսօր Հայաստանում առկա սոցիոլոգիական դաշտի վերաբերյալ հարցերը, խնդիրները, ներուժը, զարգացման հեռանկարները:

(more…)

Read More

Social Construction of Reality: Chances and Risks For Human Communications

Dear students of social sciences and of the field of humanityWe are happy to announce about the upcoming International Conference “Social Construction of Reality: Chances and Risks for Human Communications“ in honor of the world known sociologist Thomas Luckmann, on September 24-28.

The conference is organized by the Sociology Department of Yerevan State University in cooperation with German Academic Exchange Service (DAAD).

Working language of the conference is English (presentations could be made in German as well). We are planning to publish conference outputs.

(more…)

Read More

“Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկեր”.կոնֆերանս

Հարգելի հասարակագետներ և հումանիտար ոլորտի ապագա մասնագետներ,

ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 24-28 կազմակերպվում է միջազգային կոնֆերանս “Իրականության սոցիալական կառուցակցում. մարդկային հաղորդակցման հնարավորություններն ու ռիսկերը” թեմայով` ի պատիվ աշխարհահռչակ սոցիոլոգ Թոմաս Լուկմանի:

Միջազգային կոնֆերանսը նախաձեռնում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Սոցիոլոգիայի ֆակուլտետը Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հետ համատեղ:

(more…)

Read More

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ. գիտաժողով

  ԵՊՀ սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետների ՈՒԳԸ-ները համատեղ կազմակերպում են Շուշիի ազատագրման քսանամյակին նվիրված “Արցախյան հիմնահարցեր” խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի և գիտահետազոտական հիմնարկներում ուսանող մինչև 35 տարեկան ուսանողները, ասպիրանտները և երիտասարդ գիտնականները: Զեկուցումների վերնագրերը մինչև ս.թ. մայիսի 1-ը կարող եք ուղարկել Spapikyan86@mail.ru կամ sss.soc@gmail.com էլ. հասցեներին: Ամբողջական զեկուցումները կարող եք ուղարկել նույն հասցեներով` մինչև ս.թ. մայիսի 20-ը:

Լավագույն աշխատանքները կտպագրվեն «ՈՒԳԸ գիտական հանդեսների ժողովածու»-ի հերթական համարում

Աշխատանքների հանձնման վերջնաժամկետ է համարվում 20.05.2012թ.: Գիտաժողովը տեղի կունենա. 23.05.2012-ին:

Հարցերի համար դիմել

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ Հեռ.`(094)78 79 54 կամ

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ Հեռ.` (098) 95 92 91

Read More

ՏՊԱԳՐՎԱԾ ՀՈԴՎԱԾ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության (այսուհետ` ՈւԳԸ) կողմից պարբերաբար հրատարակվում է “ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու” խորագիրը կրող հոդվածների ժողովածուն, որտեղ տեղ են գտնում ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների գիտական հոդվածներ: (more…)

Read More

Սոցիոլոգիական լուսանկարների մրցույթ

Սոցիոլոգիան Հայաստանում 25 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում հայտարարվել էր սոցիոլոգիական լուսանկարների մրցույթ:

Առաջին նկարը հաղթել է սոցիոլոգիական լուսանկերիներ անվանակարգում / հեղինակ մագիստրատուրա երկրորդ կուրսի ուսանող Անի Նազարյան/, իսկ երկրորդը` սոցիոլոգիայի այլընտրանքային մեկնաբանություն կամ հումորային լուսանկարների նոմինացիայում/հեղինակ  մագիստրատուրա առաջին կուրսի ուսանող Զոյա Հալևորյան/:

Լուսանկարների մրցույթը նվիրված էր կիրառական  սոցիոլոգիայի ամբիոնի 25-ին: Մրցույթի էությունը կայանում էր նրանում, որ ուսանողները առօրյայում հանդիպող երևույթների մեջ կարողանային տեսնել սոցիոլոգիան և համապատասխանաբար բնորոշեին այն` վերնագրելով նկարը սոցիոլոգիապես:  Մի խոսքով վիզուալ սոցիոլոգիայի լավագույն դրսևորումը իր հիմքերը դրեց մեր ֆակուլտետում, խոստանալով կրել շարունակական բնույթ` դառնալով ֆակուլտետի լավ ավանդույթներից մեկը: (more…)

Read More

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ 15.11

ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի  25-ամյակին նվիրված Տոնական միջոցառումների օրակարգը նոյեմբերի 15-ի համար:

 ԵՊՀ նիստերի մեծ դահլիճ

11:00-11:15 Ողջույնի խոսք

11:15-11:30 “ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի 25 ամյակը”

11:30-11:45 Պարգեւատրում ենք լավագույներին

11:45-11:50 Բացման խոսք

11:50-11:55 …համ երգում ենք, համ պարում…

11:55-12:10 Ուսանողական պրակտիկա

12:10-12:30 Ստուգման գրքույկների շնորհում

12:30-12:40 … համ էլ հումոր ենք անում…

12:40-13:00 … արտերկրում էլ ենք եղել…

13:00-13:10 “ArmSocClub

(more…)

Read More