Ակումբ

logo

Հայկական Սոցիոլոգիական Ակումբը հիմնադրվել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համագործակցությամբ`  2010թ.: Ակումբի հիմնական նպատակներ է հնարավորություն ընձեռնել երիտասարդ գիտնականներին ներկայացել իրենց հետազոտական աշխատանենքերը:

ԱԿՈՒՄԲԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Գայանե Հարությունյան

 

18337480_1415261061867085_758782160_n2011-ից հանդիսանում է ԵՊՀ, Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական Սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ: Ավարտելով Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատը` 2009թ.- ին ընդունվել է ԵՊՀ-ի սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն և PR-ի բաժին մագիստրատուրա: Ներկայումս աշխատում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում որպես սոցիոլոգ: Գիտական հետաքրքրություններ` քանականան և որակական հետազոտությունների մեթոդաբանություն, քաղաքացիական ինքնություն և սոցիալական շարժումներ և այլն:

                                                                                                                                                     Հակոբ Մաթևոսյան

2011-ից հանդիսանում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի  ասպիրանտ: 2009 թվականին ընդունվել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրա` արդեն ունենալով սոցիոլոգիայի բակալավրի կոչում:
Մասնագիտական գործունեությունը սկսել է «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ից, որից հետո տարբեր հետազոտական նախագծերում աշխատել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կազմակերպություններում (CRRC, ADB, UNDP, IPSC և այլն):
Գիտական հետաքրքրություններ` տեղեկատվության հավաքման մեթոդներ, գիտության մեթոդաբանություն, հետազոտական արդի մեթոդաբանություններ, մասնակցային հետազոտություններ, մասնակցային զարգացում  և այլն:

Արփինե Աղջոյան

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավր է: 2009թ. հունիսին մասնակցել է Երևանում կազմակերպված 39-րդ Համաշխարհային Սոցիոլոգիական Կոնգրեսին: Ներկայումս աշխատում է IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտում իբրև տվյալների մենեջեր: Գիտական հետաքրքրություններ` ինֆորմացիոն հասարակություն, գիտության մեթոդաբանություն, ընտրանք և այլն:

 

                 ԱԿՈՒՄԲԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

Արևիկ Համբարձումյան

2010թ. ընդունվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատ: Մի  շարք սոցիոլոգիական ընկերություններում աշխատել է որպես քանակական հարցազրուցավար, այդ թվում` IMR, Մարքեթինգի հայկական ասոցիացիա, մասնակցել է 2012 թ. խորհրդարանական ընտրություններին կայացած էքզիթ-փոլլին, այժմ թղթակցում է էլեկտրոնային լրատվականում:  Հանդիսացել է Հայկական սոցիոլոգիական ակումբի կամավոր 2013-2014 թականների ընթացքում:

Լուսինե Սաֆարյան

2012թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը ստանալով բակալավրի կոչում: Ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, մի շարք կազմակերպություններում աշխատում է որպես կամավոր: 2011 թ-ից հանդիսանում է «Հայֆոն» երիտասարդական շարժման հիմնադիր անդամներից:

Հանդիսացել է Հայկական սոցիոլոգիական ակումբի կամավոր 2013-2014 թականների ընթացքում:

 

Հայկական սոցիոլոգիական ակումբը շնորհակալություն է հայտնում գաղափարական աջակցության համար

Էդուարդ Լևանյանին և Սոնա Նահապետյանին: