ԳԵՈՐԳԻ ԴԵՐԼՈՒԳՅԱՆ

1961

Գեորգի Դերլուգյանը ծնվել 1961-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում:

1978-1985 սովորել է Մոսկվայի պետական Համալսարան` ստանալով կոչում Աֆրիկյան ուսումնասիրությունների ոլորտում: Նրա առաջին ատենախոսությունը նվիրված է եղել Մոզամբիկի գորիլաների պատերազմների սոցիալական և բնապահպանական ասպեկտներին: Ատենախոսությունը գրվել է  անմիջական դիտարկումների միջոցով, որոնք Դերլուգյանը անցկացրել է երկու տարիների ընթացքում:  1989- ին նրա աշխատանքը մեծ ճանաչում գտավ և ենթարկվեց ԽՍՀՄ-ի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Հանձնաժողովի կողմից գրաքննության: 1995-ին Դերլուգյանը պաշտպանեց իր երկրորդ ատենախոսությունը սոցիոլոգիայի ոլորտում` միանալով տնտեսագիտության, պատմական համակարգերի և քաղաքակրթությունների ուսումնասիրությունների` Ֆերնանդ Բրոդելի կենտրոնին: Որոշ ժամանակ անց Դերլուգյանը սկսեց դասավանդել Միչիգանի,  Կորնելի և Բողդոյի համալսարաններում և Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտում:

1990-ական թվականից աշխատում է Իմանուիլ Վալերշտայնի մոտ` Ֆերնանդ Բրոդելի կենտրոնում: 1997-ին Դերլուգյանը միացավը Նորֆվեստերն համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնին, որտեղ նա ստացավ դոցենտի կոչում: Այժմ դասավանդում է մակրոսոցիոլոգիա Նորֆվեստերն համալսարանում`  Չիկագոյում:

Գեորգի Դերլուգյանը բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով` ճապոներեն, չիներեն, կորեերեն, իսպաներեն, լեհերեն և թուրքերեն: Դերլուգյանի բազմաթիվ պարգևներ է ստացել իր ուսումնասիրությունների համար, այդ թվում պարգևատրվել է Մըք Արթուր հիմնադրամի «Խաղաղության և անվտանգության ընկերկցության»/ MacArthur Peace and Security Fellowship/ պարգևով:

Վերջին տարիների ուսումնասիրությունների շրջանակը կազմում են հետևյալ թեմաները. գլոբալիզացիա, գլոբալ կապիտալիստական տրանսֆորմացիաները, պոստսովետական պատերազմները, էթնիկ կոնֆլիկտները:

Հիմնական աշխատանքների ցանկ

  1. Պատմվածք երկու քաղաքների մասին /A Tale of Two Cities/ 2000
  2. Հիմնական  Բուրդյեյի գաղտնի երկրպագու Կովկասում /Bourdieu’s Secret Admirer in the Caucasus / 2005
  3. Աշխարհը, որը ստեղծեցին պորտուգալացիները, ռուսները և թուրքերը.Կայսրություններ Եվրոպայի ծայրամասերում/ /The Worlds Which the Portuguese, the Russians, and the Turks Created: Empires on Europe’s Periphery /2007
  4. Սովետական կայսրության վերջին չեչենական զինվորը/ The last Chechеn soldier of Soviet Empire/ 2005
  5. Կապիտալիզմը բոլորի համար/ Capitalism for everyone/ 2006
  6. Վիրտուալ քաղաքականություն /Virtual Politics /2005

 

Թարգմանեց` Գայանե Հարությունյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *