Լյուիս Կոզերը ամերիկացի սոցիոլոգ է: Ծնվել է Բեռլինում իբրև Լյուդվիգ Կոհեն Կոզեր: Նա առաջին սոցիոլոգն էր, ով փորձեց համադրել կառուցվածքային ֆունկցիոնալիզմը կոնֆլիկտի տեսության հետ` փորձելով գտնել սոցիալական կոնֆլիկտի ֆունկցիաները:
Կոզերը անհոգ մանկություն ուներ, քանի որ հայրը բավական հաջողակ բանկիր էր: 1933-ին նացիստական կարգերի հաստատմամբ ծագումով հրեա ընտանիքի համար դժվար ժամանակներ սկսվեցին: Դպրոցը ավարտելուն պես երիտասարդը սկսում է ակտիվորեն մասնակցել ձախերի շարժմանը: Հասկանալով ինչի դա կարող է հանգեցնել 20 տարեկանում Կոզերը թողնում է հայրենիքը և մեկնում Փարիզ: Նոր բնակավայրում առաջին տարիները Կոզերը ապրում է աղքատության մեջ: Մի քանի մասնագիտություն փոփոխելով` վաճառող, առաքիչ, քարտուղար հազիվ էր վաստակում օրվա հացը: 1936-ին աշխատելու իրավունք ստանալով` վերջացան նրա տանջանքները` Կոզերն ընդունվեց աշխատանքի բրոկերական կազմակերպությունում:
Աշխատանքի հետ զուգահեռ սկսեց հաճախել Սորբոն` ուսումնասիրելու համեմատական գրականագիտությունը, քանի որ տիրապետում էր գերմաներենի, անգլերենի և ֆրանսերենի: Մի քանի սեմեստր անց սկսում է գրել ատնեախոսություն` սոցիալական կառուցվածքների ազդեցությունը ազգային գրականության ձևավորման վրա: Այն բանից հետո, երբ Կոզերի կուրատորը հայտնեց նրան, որ նման հետազոտությունները արվում են ոչ թե գրականագիտության, այլ սոցիոլոգիայի ուսումնասիրության ոլորտում, Կոզեը անմիջապես փոխեց իր մասնագիտացումը:
1941-ին ձեռբակալվում է իբրև գերմանացի, և ուղղարկվում հատուկ ճամբար: Սա լուրջ խթան էր ԱՄՆ մեկնելու համար, ու հենց այդ նպատակով էլ Կոզերը փոխում է իր գերմանական անունը Լյուիսի: 1948-ին ստանալով ԱՄՆ քաղաքացիությունը որոշում է շարունակել իր կրթությունը և ուսումնասիրությունները Կոլումբիայի համալսարանում: Ապա առաջարկություն է ստանում դասախոսել այդ համալսարանում: Որոշ ժամանակ անց սկսում է դասախոսել նաև Բոստոնի Բրենդիսի համալասարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում: 1954-ին պաշտպանում է իր ատենախոսությունը Մերտոնի ղեկավարությամբ:
1960-1970-ականները ամենաբեղուն ժամանակահատվածն էր Կոզերի համար: Այդ ընթացքում նա հրապարակել է բազմաթիվ աշխատություններ, անցկացրել է ուսումանասիրություններ տարբեր հիմնահարցերի վերաբերյալ:
Կոզերը ղեկավարում էր Արևելյան Սոցիոլոգիական ասոցիացիան 1964-1965, ինչպես նաև Ամերիկյան Սոցիոլոգիական ասոցիացիան, որի 66-րդ նախագահն էր 1975-ից սկսած:
Թոշակին անցնելուց հետո 1987-ին Կոզերը իր ընտանիքի հետ տեղափոխվեց Քեմբրիջ, որտեղ և մահացավ 2003-ին` իր 90-ամյակից ընդամենը մի քանի ամիս առաջ:
Հիմնական աշխատանքների ցանկ
- Սոցիալական կոնֆլիկտի ֆունկցիաները / The Functions of Social Conflict, 1956
- Ամերիկյան կոմունիստական կուսակցությունը (Իրվինգ Հովի հետ) /The American Communist Party (with Irving Howe), 1957
- Սոցիոլոգիական տեսություն / Sociological Theory, 1964
- Քաղաքական սոցիոլոգիա / Political Sociology, 1967
- Սոցիալական կոնֆլիկտի ուսումնասիրության շարունակություն / Continuities in the Study of Social Conflict, 1967
- Սոցիոլոգիական մտքի վարպետներ / Masters of Sociological Thought, 1970
- Սոցիալական կառուցվածքի գաղափարը, հոդվածներ ի պատիվ Ռ. Կ. Մերտոնի /The Idea of Social Structure, Papers in Honor of R.K. Mertoni, 1975
- Բանավեճի օգտագործումը Սոցիոլոգիայում / The Uses of Controversy in Sociology, 1976
- Կոնֆլիկտ և կոնսենսուս / Conflict and Consensus, 1984
Թարգմանեց` Գայանե Հարությունյան