ՆՈՐԲԵՐՏ էԼԻԱՍ

1897-1990

Նորբերտ Էլիասը գերմանացի սոցիոլոգ է: Նա համարվում է պատմական սոցիոլոգիայի ներկայացուցիչ, ինչպես նաև սոցիոլոգիայում  ինտեգրացիոն մոտեցման կողմնակից:

Էլիասն ծնվել է 1897թ քաղաք Վրոցլավում, որն այն ժամանակ մտնում էր Գերմանիայի կազմի մեջ: Ընտանիքի միակ զավակն էր: 1903թ ընդունվում է տեղի վարժարանն, որտեղ էլ ստանում է իր սկզբնական գիտելիքներն ու կրթությունն: 1915թ ավարտում է վարժարանն: Պատրաստվում է համալսարանի փիլիսոփայության բաժինն ընդունվել, բայց Առաջին համաշխարհային պատերազմը խանգարում է Էլիասին իրականացնել այն:  Երկու տարի ծառայելուց հետո, Էլիասը կարողանում է ընդունվել համալսարանի փիլիսոփայության բաժին: 1924թ Էլիասն պաշտպանում է իր դոկտորականը փիլիսոփայական պատմությունից՝ « Միտք և անհատ»:

1935թ սոցիոլոգը մեկնեց Լոնդոն: Մոտ տաս տարի Էլիասը մշտական աշխատանք էր որոնում: Ի վերջո, 1954թ, 57 տարեկան հասակում նա ստացավ դոցենտի պաշտոն Լեիչեստերի համալսարանում: Նա այնտեղ աշխատեց մինչ  1962թ, քանի որ համարում էր, որ իր գաղափարները կողմնակիցներ չեն գտնում և սոցիոլոգները քիչ են հետաքրքրվում պատմությամբ: Հետագա երկու տարին Էլիասն աշխատում է  Աֆրիկայում՝ Գանայում, որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր:

1960-ական թվականներից հետո, Էլիասի աշխատություններն սկսում են ճանաչում  գտնել Գերմանիայում ու Հոլանդիայում: 1977թ նրան շնորհվեց Տ. Ադորնոյի մրցանակն: 1985թ նա ձեռնամուխ եղավ  Ն. Էլիասի անունով ֆոնդի ստեղծմանը: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը, չի ամուսնացել, դա բացատրելով, որ ոչ մի կին, չէր հասկանա այն, որ ինքը կյանքում ամենից առավել գիտությունն է սիրում:

Էլիասը մահացավ օգոստոսի 1, 1990թ Ամստերդամում:

Հիմնական աշխատանքների ցանկ

  1. Անհատների հասարակություն
  2. Քաղաքակրթության ընթացքի մասին

Թարգմանեց` Իռա Բաղդասարյանը

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *