ԳԵՈՐԳ ԶԻՄՄԵԼ

1858- 1918

 Գեորգ Զիմմելը ծնվել է  1858 թ. մարտի 1-ին Բեռլինում: Հանդիսանում է գերմանական սոցիոլոգիական և փիլիսոփայական մտքի դասական ներկայացուցիչ:

Ավարտելով Բեռլինի համալսարանը` ավելի քան 20 տարի դասավանդել է այնտեղ: Լինելով հրեա ընտանիքի զավակ անտիսեմիթական շարժման պատճառով  նրա աշխատանքային կարիերան մեծ դժվարությամբ էր առաջ գնում: Նա երկար ժամանակ զբաղեցնում էր դոցենտի պաշտոնը համալսարանում, թերևս  արդեն շատ հանրաճանաչ էր ու վայելում էր մեծ հեղինակություն այնպիսի գիտնականների շրջապատում, ինչպիսիք էին Վեբերը ու Ռիկկեռտը, Հուսսերլը  և այլոք:

1914 Զիմմելը բավական հանրաճանաչ էր շնորհիվ իր հոդվածների ու տարբեր համալսարններում դասախոսությունների, ու չնայած որ նա հանդիսանում էր գերմանական գիտական էլիտայի մի մասնիկ, նա միևնույն է օտար էր մնում իր հասարակությանը հրեական ծագման պատճառով: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Զիմմելը դիմում է մի քանի համալսրանի սոցիոլգիայի բաժնի ամբիոնում ներգրավվելու հարցումով, բայց անըդհատ մերժվում է  անտիսեմթիական տրամադրությունների պատճառով:

Զիմմելը գերմանական սոցիոլոգիայի առաջին սերունդի ներկայացուցիչ է համարվում: Նրա նեոկանթիական մոտեցումը հանգեցրեց  սոցիոլոգիայում անտիպոզիտիվիզմի ձևավորմանը:  Նա իր աշխատանքների միջոցով քաղաքի սոցիոլոգիայի, սիմվոլիկ ինտերակցիոնիզմի, կոնֆլիկտների և սոցիալական ցանցերի վերլուծության հիմքեր ստեղծեց:

Զիմմելը մահացել է 1918-ին, լյարդի քաղցկեղից:

Հիմնական աշխատություններ

  • Սոցիալական դիֆֆերենցացիա. Սոցիոլոգիական ու հոգեբանական հետազոտություն (1890).
  • Պատմության փիլիսոփայության խնդիրներ (1892—1893)
  • Փողի փիլիսոփայություն  (1900)
  • Մեծ քաղաքներ և հոգևոր կյանքը (1903)
  • Նորաձևության փիլիոսոփայություն (1905)
  • Սոցիոլոգիա. Հասարակայնացման ձևերի ուսումնասիրություն (1908)
  • Մշակույթի փիլիսոփայություն Философия культуры (1911)
  • Սոցիոլոգիայի ֆունդամենտալ հարցեր (1917)
  • Ժամանակակից մշակույթի կոնֆլիկտ  (1918)
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *