


Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը հայտարարում է լավագույն գիտահետազոտական աշխատանքների մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողները եւ 2009 թվականի շրջանավարտները: Մրցույթի նպատակը երիտասարդության շրջանում գիտահետազոտական աշխատանքների եւ տաղանդավոր ուսանողների խրախուսումն է:
Մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն դիպլոմներով, արժեքավոր մրցանականերով ու նվերներով: Իսկ լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն 2010 թվականի աշնանը Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայանալիք ուսանողական գիտաժողովին:
Գիտական աշխատանքների թեմաները շուրջ մեկ տասնյակ են: Մրցույթի անվանակարգերի ամբողջական ցանկին, պայմաններին ծանոթանալու եւ գրանցվելու համար կարող եք այցելել հետեւյալ կայք-էջը` http://nirs.hse.ru/nirs/
Աղբյուր` www.ysu.am