Կոնֆլիկտի կանխարգելումը և դրա կառուցվածքային տարրերը

Սոնա Նահապետյան

sona.nahapetyan@gmail.com

http://www.teal.org.uk/images/diversity.gifԿոնֆլիկտի կանխարգելումը հանդիսանում է մի շարք նախաձեռնությունների և օրենքների հիմնական օբյեկտը: Վերջինիս նպատակն է կանխարգելել հակամարտության բռնի էսկալացիան: Կոնֆլիկտի կանխարգելումը ներառում է՝

  • Մոնիթորինգ կամ կանխարգելում, որի շնորհիվ պոտենցիալ բռնի կոնֆլիկտի կանխարգելում տեղի կունենա, քանի դեռ տեղի տեղի չի ունեցել կոնֆլիկտի խորքային պատճառների բացահայտում և ուսումնասիրություն:
  • Այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնց հիման վրա հնարավոր կլինի ձևավորել կանխարգելման ուղիներ և յուրահատուկ ինդիկատորներ, որոնք կնպաստեն բռնության կանխմանը:
  • Պլանավորված կոորդինացման կիրառում կոնֆլիկտի ձևավորումը կանխելու համար, հատկապես երբ կիրառվում է մարդասիրական օգնություն տվյալ խմբի նկատմամբ կամ էլ խմբի մշակութային զարգացման գործընթացներ են ընթանում:
  • Կոնֆլիկտի կանխարգելման գաղափարի ինստիտուցիոնալացում տեղային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում

Կարելի է տարանջատել կոնֆլիկտի կանխարգելման գործընթացի կառուցվածքային տարրերի երեք առանձին խմբեր՝
1. համատեքստի սահմանում՝ հղում իրականացնելով կոնֆլիկտի բնույթի, վերջինիս սկզբնապատճառների և ցիկլիկ ֆուլերի վրա
2. մեխանիզմների կիրառումը, որպեսզի բացահատվեն սպասվելիք բռնության ինդիկատորներ ու նշանները
3. յուրահատուկ նախաձեռնությունների ընտրության գործընթաց, որոնք կկանխեն կոնֆլիկտը:

Կոնֆլիկտի սկզբնապատճառները

Կոնֆլիկտի սկզբանապատճառները հանդիսանում են հիմնարար գործոն, որի միջոցով հնարավոր է ընտրել կոնֆլիկտի կանխարգելման ճիշտ «գործիքները» և այդ գործողությունների հիմնական թիրախները:
Մայքլ Բրաուն առանձնացնում է կոնֆլիկտի դրդապատճառների երկու հիմնական տարատեսակ՝

  • հիմնարար սկզբնապատճառներ կամ նպաստող պայմաններ
  • հավելյալ սկզբնապատճառներ կամ դրդիչներ

Հիմնարար սկզբնապատճառները ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ են կոնֆլիկտի զարգացման համար: Դրանք կարող են լիներ կառուցվածքային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կամ էլ ընկալման խնդրին առնչվող: Այս նախապայմանների առկայությունը կանխորոշում է, թե որքան է տվյալ հասարակության կոնֆլիկտայնության հակումը, սակայն այն չի նշում, թե երբ և հատկապես ինչ պայմաններում տվյալ կոնֆլիկտը կվերաճի բռնի հակամարտության: Շատ հաճախ կոնֆլիկտները հանդիսանում են սոցիալական դինամիկայի ինտեգրալ մասը և հետևապես նաև սոցիալական և քաղաքական զարգացման հհիմնական դրդիչները: Միայն այն կոնֆլիկտներն են վտանգավոր տվյալ հասարակության համար, որոնք վերաճում են ապակառուցողական և բռնի կոնֆլիկտների:

Դրդիչները կամ հավելյալ սկզբնապատճառները նպաստում են կոնֆլիկտի էսկալացիային և նախորոշում, թե երբ տեղի կունենա կոնֆլիկտի վերաճումը բռնի հակամարտության: Սրանք հանդիսանում են այն հիմնական փոփոխականները, որոնք անհրաժեշտ է իմանալ էսկալացիայի վերահսկման և կանխարգելիչ գործողությունների համար: Հավելյալ սկզբապատճառները կարելի է անգամ սահմանել որպես հիմնարար սկզբնապատճառային իրավիճակների կտրուկ կամ անսպասելի փոփոխություն:

Կոնֆլիկտի փուլերը

Դոնալդ Ռոթչայլդը և Չանդրա Լեխ Սրիրամն առաջարկում են կոնֆլիկտի 5 փուլերից բաղկացած մոդելը: Այդ փուլերն են 1. կոնֆլիկտի պոտենցիալ փուլը 2. կոնֆլիկտի զարգացման փուլ 3.կոնֆլիկտի էսկալացիայի փուլ և վերջապես հետ-կոնֆլիկտային փուլ, որն ընդգրկում է 4.անվտանգության կառուցակցման և 5. ինստիտուցիոնալ կառուցակցման փուլերը:

1. Այս փուլում կոնֆլիկտն առկա է, սակայն բավականին ցածր մակարդակով: Կառուցվածքային գործոնները նպաստում են կողմերի տարանջատմանը սոցիալ-տնտեսական, մշակութային կամ քաղաքական սահմանազատումներով: էլիտան ձգտում է ձևավորել խմբեր, որոնք դեռևս չունեն հստակ կազմակերպվածություն: Կանխարգելիչ գործողություններն այս փուլում ռիսկային չեն և ունեն արդյունավետության մեծ հնարավորություններ:

2. Այս փուլում շահերի և կոնֆլիկտող խմբերն առավել ընդգծված են: Միջխմբային հարաբերությունները քաղաքականացված են և բնակչության բևեռացվածությունն այնքան մեծ է, որ անգամ էլիտան, որը չէր արձագանքում առկա հակասություններին, ստիպված է լինում որոշակի հակազդեցություն ցուցաբերել: Երբ խմբերի միջև բևեռացվածությունը մեծանում է, բռնության հնարավորությունը ևս մեծանում է, հանգեցնելով փոքր բախումների: Կանխարգելիչ գործողությունների ծախսերն այս փուլում մեծանում են, սակայն արդյունավետության մակարդակը մնում է բարձր:

3. Խմբերի շրջանում տնտեսական,սոցիալական կամ քաղաքական պայմանների փոփոխության դեպքում հնարավոր է դառնում կոնֆլիկտի սրմանն ականատես դառնալ: Զանգվածային բռնության սկիզբը հանդիսանում է կոնֆլիկտի կարծրացման հիմքը: Բռնությունը զարգանում է, կողմերը դադարում են վստահել միմյանց. առաջանում է կոնֆլիկտի լուծման անհնարինության զգացումը: Այս փուլում միջամտությունը հանդիսանում է բավականին ռիսկային և ծախսատար, սակայն վերջինիս առկայության դեպքում հնարավորություն է առաջանում կանխարգելել բռնության հետագա զարգացումը և խմբերի միջև հարաբերությունների հիմնարար վատթարացումը:

4. Այս փուլում տեղի են ունենում մի շարք գործընթացներ, որոնցից առավել էականն են հանդիսանում բնակչության զինաթափումը և դեմոբիլիզացիան:

5. Այս փուլում սոցիալական, քաղաքական և տնտեսական վերակառուցումը հանգեցնում է միջխմբային հարաբերությունների վերականգնմանը:

Կոնֆլիկտի ինդիկատորներ և նշաններ

Դեմոգրաֆիկ-  *Անսպասելի դեմոգրաֆիական փոփոխություններ և կամավորական շարժեր
* Խմբի զբաղեցրած տարածքի կտրուկ աճ
Տնտեսական –   * Երկրի տնտեսական իրադրության կարճատև կամ երկարատև փոփոխություն
* Աղքատության կամ անհավասարության աճ
* Գործազրկության աճ
* Տնտեսական ճգնաժամ
Օրենսդրա-քաղաքական- * Միտումնավոր կառավարական որոշումներ ի հակադրություն որոշակի խմբի
* Կրոնական համալիրների քանդում և վնասում
* Ակտիվ խտրականության առաջադրում ի վնաս որոշակի խմբի
* Ապակառուցողական հանրաքվեներ և ընտրություններ
Սոցիալական –  * Անհանդուրժողականության կամ նախապաշարմունքների առկայություն
* Հասարակական բողոք-ակցիաների առկայություն
Արտաքին –          * Արտաքին կողմի աջակցում շահագրգիռ կողմերից մեկին
* Հարևան շրջանների գաղափարախոսության ակտիվ տարածում
* Կոնֆլիկտող կողմից ներգաղթողների առկայություն

Կոնֆլիկտի կանխարգելման նախաձեռնություններ ու միջոցառումներ

Կոնֆլիկտի կանխարգելումը մեծապես կապված է առկա քաղաքական համակարգից կամ կառուցվածքից, միտում ունի այն փոփոխելու վերջինիս կառուցվածքն այնպես, որ նմանատիպ խնդիրներ չառաջանան հետագայում: Դա իրականացնելու համար կիրառվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ և նախաձեռնություններ

1. Համայնքի կառուցում

Կոնֆլիկտող խմբերի միջև ձևավորվում է միասնության զգացում՝ ձևավորելով որոշակի աշխարհագրական ընդհանրություն: Օրինակ՝ կառուցելով այգի կամ մշակութային որոշակի այլ հանրույթ, որը կկարողանար միավորել մարդկանց փոխազդեցության և միասնական պատասխանատվության զգացումների ներքո:

2. Տնտեսական զարգացում

Իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր հնարավոր է վերացնել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են աղքատությունը, անհավասարությունը : Այս պարագայում կարող են գործել ինչպես անհատական, այնպես էլ խմբային մոդելներ:

3. Օրենսդրական փոփոխություններ

Երբ կողմերի միջև դադարում են գործել որոշակի կանոնավոր շփումներ, ապա հնարավոր է մտցնել մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք կարող են թուլացնել կողմերի միջև առկա լարվածությունը:
4. Կանխարգելիչ զինաթափում

Երբ արդեն իսկ առկա են բռնի կոնֆլիկտի նկատմամբ հակվածություն զորքերը, ոստիկանությունը կամ որոշակի երրորդ կողմ կարող է միջամտել կոնֆլիկտի բռնի էսկալացիային ՝ բռնագրավելով առկա զինամթերքը:

5. Կրթություն

Կրթությունը հանդիսանում է այն հիմնական միջոցը, որի շնորհիվ հնարավորություն է առաջանում կանխելու կոնֆլիկտի ապագա զարգացումը հետագա սերնդների շրջանում: Վերջինիս հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտություն է առաջանում վերապատրաստելու ուսուցիչներին, իսկ շատ հաճախ նաև փոփոխել կրթական համակարգը:

Օգտագործված գրականության ցանկ

  1. Brown, Michael (ed.), The International Dimensions of Internal Conflict, (Cambridge, Mass.: M.I.T. Press, 1996)
  2. Brown, Michael E. & Richard N. Rosencrance, The Costs of Conflict: Prevention and Cure in the global arena, (Lanham, MD: Rowman and Littlefield Publishers, 1999)
  3. Miall, Hugh, Contemporary Conflict Resolution: The Prevention, management and transformation of deadly conflicts, (Cambridge, UK: Polity Press, Blackwell, 1999)
  4. Rothchild, Donald, S., “Third party incentives and the Phases of Conflict Prevention,” Donald S, in Lekham Sriram & Wermester (Ed.), International Peace Academy Press
http://www.teal.org.uk/images/diversity.gif
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *