Քլոե Լըպրինս
Հրատարակվել է 9 դեկտեմբերի, 2022
Բնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց ֆրանսերենից՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru
Պետք է խորասուզվել Աննի Էռնոյի նամակագրության մեջ՝ հասկանալու նրա ընթերցողների փորձն ու ճաշակը, ով այս շաբաթ օրը՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին, կարժանան գրականության Նոբելյան մրցանակի:
Աննի Էռնոն Ձեզ գրեց, կարդացի՞ք: Ձեզ և մեզնից՝ մի քանի միլլիոնի. նրա ելույթը, որը գրվել է գրականության Նոբելյան մրցանակի հանձնման առթիվ այս շաբաթ օրը՝ 2022 թվականի դեկտեմբերի 10-ին, հրապարակվել է որոշ ֆրանսիական լրատվամիջոցների կողմից, այդ կարևոր իրադարձությունից մի քանի օր առաջ։ Շուտով նա իր տեղը կգտնի Նոբելյան կոմիտեի արխիվում և նրանց կայքում, որտեղ կարող եք ծանոթանալ 1901 թվականին՝ մրցանակի ստեղծման օրից ի վեր բոլոր ելույթներին, որն այդ տարի շնորհվել է Սյուլլի Պրուդոմին[1]:
Այս տեքստով[2] Աննի Էռնոն բոլորիս հիանալիորեն վերադարձրեց ինքներս մեզ, պատմեց հենց մեր մասին, որոնք տարիներ շարունակ ընթերցում են նրան: Հետևյալ նախադասությունը. «Կգրեմ իմ ցեղից վրեժխնդիր լինելու համար», նա գրել էր վաթսուն տարի առաջ իր օրագրում, 20 տարեկան հասակում, որը հեղինակը լուսաբանում է որպես իր ամբողջ ստեղծագործության կամարակ, երբ հիմա նա արդեն 82 տարեկան է: Դա նաև ենթադրում է գրական անցած ճանապարհ՝ անբաժան սոցիալական հետագծից, որը նա շարադրում է առաջին դեմքով, եզակի. միաժամանակ «հետազոտական գործիքի» և ժողովրդավարական նվաճումների շուրջ՝ ավելի լավ այն տեղորոշելու ու ինքն իրեն որպես սուբյեկտ ավելի լավ բնակեցնելու համար: Հենց այս հետագծին է նա վերադառնում՝ ավարտելով իր ելույթը Ստոկհոլմում, հայտարարելով. «Եթե հայացք նետեմ իմ ռասայից վրեժ լուծելու 20 տարվա խոստմանը, չեմ կարող ասել, որ իրականացրել եմ այն: Հենց նրանից, իմ նախնիներից, տղամարդկանցից և կանանցից, որոնք ծանր աշխատանք էին կատարում ու վաղ մահացան, ես բավականաչափ ուժ և զայրույթ զգացի՝ ցանկություն և փառասիրություն ունենալու նրանց համար տեղ գտնելու գրականության, այս բազմաձայն ամբողջության մեջ, որը շատ վաղ ինձ ուղեկցեց՝ հասանելի դարձնելով այլ աշխարհներ և այլ մտքեր, այդ թվում՝ դրա դեմ ընդվզելու և այն փոփոխելու ցանկության մասին: Ցոուցակագրվել իմ՝ կնոջ ու դասալիքի ձայնով այն ամենում, ինչը մշտապես ներկայացվում է որպես ազատականացման վայր՝ գրականություն»։
Աննի Էռնոն մեզ գրեց՝ հիշեցնելու, որ, ըստ նրա, երբեք չի գրել «ընթերցողների մի կատեգորիայի համար», այլ՝ իր անունից: Այսինքն՝ «կնոջ ու ներքին ներգաղթյալի» իր փորձառությունից և հիշողությունից ելնելով։ Իրականում, երկար ժամանակ էր Աննի Էռնոն գրում է իր ընթերցողներին: Մասնավոր կերպով: Բազմաթիվ են նրա նամակագիրները, որոնցում կարելի է գտնել հանդիպման մասին որևէ բան: Շատերին հեղինակը արձագանքեց, որովհետև վերջինս պատասխանում է նրանց, ովքեր համարձակվում են նրան գրել, իսկ հեղինակին, իրենց հերթին, ասում են՝ «ես»: “Une femme” գրքի հեղինակը (հինգերորդ գիրքը, որը հրատարակվել է 1988 թվականին), որը ցանկանում էր «որոշակիորեն զիջել գրականությանը», որը 1980-ականներից ի վեր իր ոգեշնչումը արձանագրում է նախապատրաստական թերթիկների վրա՝ հասարակագիտության հետազոտողներին բնորոշ բազմաթիվ հուշումների, դիտարկումների, հիշողությունների և վկայությունների ձևով, արխիվացրեց հավաքական հիշողությունը, որը սնում է այդ «Ես»-ը՝ ընդլայնելով ինքնակենսագրականի սահմանները: 1994 թվականին հեղինակն այն անվանեց «տրանսանձնային Ես»:
Հենց այս ընդհանուր տարածության մեջ ենք խորասուզվում՝ հետևելով Աննի Էռնոյի նամակագրության տարբեր ժամանակաշրջաններին նվիրված ուսումնասիրություններին: Եվ դա հուզիչ է: «Les Armoires» տեսահոլովակների հրապարակման ժամանակ Աննի Էռնոն շվեյցարական հեռուստատեսությամբ նկարագրել է այն լոգարանը, որտեղ ապրում է Դենիզը՝ առաջին հերոսուհին, որին բացառիկ կերպով հեղինակն այլ անուն է շնորհել: «Նա պատկանում է մի դասակարգին, որը ցանկանում է աճել», – բացատրեց Էննի Էռնոն այս տեսանյութում[3]. Էռնոյին գրողներից չորս հինգերորդը, հենց այդ առաջին գրքին հաջորդող տարիներին, ավարտեցին բարձրագույն ուսումնական հաստատությունը: Բայց նրանք ինչ-որ բան են կիսում Դենիզի հետ։ Քանի որ նրանցից մեծ մասը գտնվում է, սոցիոլոգների կոչած, վերընթաց սոցիալական հետագծում: Իզաբել Շարպանտիեի թեկնածուականում կարևորվում է հետևյալը՝ 1974-ից (“Les Armoires vides”, նրա առաջին գիրքը, հրատարակվել է Gallimard-ի կողմից) և 1986 (տարեթիվը, երբ լույս է տեսել “La Place”-ը) թվականներն ընկած ժամանակաշրջանում, նամակներից ահռելի մեծամասնության մեջ, որոնք հետայսու պատկանում են գրականության պատմության արխիվներին, անհրաժեշտություն են զգում խոստովանել դասակարգային դասալիքի իրենց փորձը: Կգրե՞ն նրան, հենց Էռնոյին, գրանցելու այդ պատմությունը: Մինչ Աննի Էռնոն՝ Գրենոբլի միջնակարգ դպրոցի գրականության ուսուցչուհին, սկսեց իր կյանքը որպես հեղինակ, նրա նամակագիրները, հիմնականում Գալիմարի միջոցով, մեծամասամբ գավառական էին և ամենից հաճախ նույնիսկ ապրում էին գյուղում: Իհարկե, չենք կարող եզրակացնել, որ Աննի Էռնոյի ընթերցողները գյուղացիներ էին. պարզապես գրիչը ձեռքն առնողները այդպիսնն էին: Կամ, գոնե, եղել են. նրանցից շատերը, պատմում են աշխարհագրական ճանապարհորդության և սոցիալական միջավայրի փոփոխության մասին: Պետք է նկատի ունենալ, որ նրա առաջին երկու գրքերի համար, որոնք կհրատարակվեն 1974 թվականից սկսած, հեղինակին ուղարկված նամակների քանակը առաջին գրքի համար չի գերազանցել մոտավորապես քսանը, և կրկնակի պակաս է եղել երկրորդի համար:
Այսօր այս ժամանակաշրջանին վերաբերող որոշ նամակներ անհետացել են։ Իրականում միայն այն ժամանակ, երբ այն տեղավորվում է խմբագրական լանդշաֆտի մեջ, և նաև, երբ նամակագրությունն ավելի է ակտիվանում, Աննի Էռնոն կրկնապատիկ հոգատարությամբ կվերաբերի դրան: Ի մի բերելով այս նամակների և հեղինակի ստեղծագործության պատմությունը՝ չի կարելի չնկատել, որ նա նաև հստակեցնում է իր դիրքորոշումը, ակներև կդարձնի իր վերաբերմունքը ինքնակենսագրության և այս «տրանսանձնային Ես»-ի հետ կապված հարաբերություններում. Աննի Էռնոն կգա այս փոխանակումները հոգալու։ Հատկապես ջանալով բծախնդիր պատասխանել… իսկ երբեմն էլ երկխոսել: Օրինակ՝ սոցիոլոգիա ուսումնասիրող ինքնուս ուսանողի հետ, ով, ընդհատելով ատենախոսության շուրջ իր աշխատանքը, գիրք էր գրել Պիեռ Բուրդիոյի հետ հանդիպման մասին։ Ռաֆայել Դեսանտին նրան կուղարկի իր գիրքը, և որոշ պատասխաններ նույնքան հաղթական են կամ խրախուսում են շարունակել:
«Պարզ կիրք». ճոճաթոռ
Շատերը քսան-երեսուն տարի շարունակ ծրարով պահել են գրողի պատասխանը: Իրենց անձնական գործերի գաղտնիության մաս կամ որպես պատրաստակամորեն ցուցադրված ավար: Անկախ նրանից, թե դա կզակը ուղղելու միջոց է կամ ներքին բարձիթողություն, թղթային արխիվներ երբեմն կարող ենք ուղղահայաց լինել: Հենց 1992 թվականին Simple Passion-ի հետ էր, որ Աննի Էռնոյի հարաբերություններն իր ընթերցողների հետ իսկապես փոխվեցին: Տասնութ տարի է անցել “Les Amoires vides” գրքի հրատարակումից ի վեր: Միևնույն ժամանակ, La Place-ը 1988 թվականին ստացավ Ռենոդո մրցանակ ՝ բարձրացնելով հեղինակի համբավը։ Դա դեռ միայն նրա վեցերորդ գիրքն է. նրա մատենագրությունը այժմ քսանից փոքր ինչ ավելի է, մի քանի ներխուժում զարտուղի ճանապարհներով, ինչպես, օրինակ, “Retour à Yvetot” գործը՝ լուսանկարներով ուղեկցվող:
«Պարզ կիրք» գրքի լույս ընծայման ժամանակ սոցիոլոգ Իզաբել Շարպանտիեն որոշեց հետազոտել Աննի Էռնո- ընթերցողներ նամակագրությանը. այդ գրքի վաճառքի ծավալներից ելնելով, որը որոշիչ նշաձող հեղինակի ստեղծագործական կյանքում: “Une Femme” և “La Place” գործերը հասել էին 100000-ական օրինակի, ինչն արդեն շատ էր: Բայց հազիվ վեց շաբաթվա ընթացքում “Simple Passion” ստեղծագործության ավելի քան 140.000 օրինակ արդեն վաճառվել էր՝ պատմություն մեծ խափանված սիրո մասին, որի հակառակ կողմում ընդամենը այս նախադասությունն էր գրված՝ «Անցյալ տարվա սեպտեմբերից միայն մի տղամարդու էի սպասում, որպեսզի զանգահարի ու գա ինձ մոտ»:
“Passion simple” ստեղծագործության հրապարակման ժամանակ Աննի Էռնոն ինչ-որ բան կասի իր ընդունելության մասին: Մի քանի ամիս անց նա գրեց մի տեքստ, որը վերահրատարակվեց “La Faute à Rousseau” ամսագրում 1994 թվականին. «Ես հասկացա, որ գրականագետները կարող են շատ բան ասել տեքստի մասին, բայց նրանք ի վիճակի չեն հաշվի նստել իրական ընթեցման հետ, սահմանելու ընթեցողի՝ տեքստում զբաղեցնելու տեղը, ինչպես է նա օգտագործում այդ տեղը: Գրողի համար այս իրական ընթերցումը ինչ- որ չափով գնահատելու միակ միջոցը ընթերցողների հետ խոսելն է և, հատկապես, նամակներ ստանալն ու կարդալը»։
“ Passion simple ”-ից հետո, փաստորեն, ինչ-որ բան փոխվել էր Աննի Էռնոյի` գրական աշխարհում զբաղեցրած տեղում: Թեև առաջին գրքերն արժանացել են քննադատների բավական համաձայնական ընդունելությանը, բայց միշտ չէ, որ հոդվածների թեմա են դարձել. մամուլի արձագանքը “Passion simple”-ին, ավելի չափավոր էր:
«Դառը երիտասարդ հեղինակ»
Մինչ “Passion Simple” -ը հայտնվեց թղթի վրա` 1994 թվականի հունվարին (Folio հրատարակչություն), և քանի որ հաջողությունը շարունակվում էր, բացը մեծանում էր: Դառնալով հաջողակ հեղինակ՝ Աննի Էռնոն նույնպես ավելի շատ է ենթարկվում, մասնավորապես, վայրի պիտակավորման ու հարվածների: Հենց 1981 թվականին կանանց մամուլը մեծ հաշվով բացահայտեց այդ կնոջը, ում առաջին գիրքը հղիության արհեստական ընդհատման մասին էր: Հաճախ նշելով, որ նա «ֆեմինիստ» գրող է, որոշ թերթեր համակարգորեն հաղորդում էին նրա գրքերի մասին՝ մինչ “Passion simple” ստեղծագորոծության հրատարակելը: Բայց այս փոքրիկ միջուկը՝ “La Quinzaine littéraire”, “La Nouvelle revue française”, “Le Monde des livres”, հիշեցնում են գրպանի թաշկինակ: Հավատարիմները, մի խոսքով: Այն ժամանակ, երբ “L’Humanité”-ն 1974 թվականին ջախջախել էր «դառը երիտասարդ հեղինակին» և դատապարտել պատմվածքի «նողկալի» ռեալիզմը՝ նվաստացրած կանացի վեպի մակարդակի, 1992 թվականին կոմունիստական թերթը փոխեց ընթացքը. Էռնոն այժմ «սոցիոլոգիական սխրանք» էր դարձել: Միևնույն ժամանակ, “Le Figaro”-ում Էրիկ Նոյհոֆը “Passion simple”-ը համեմատել է “Harlequin” հավաքածուի կամ «սրտի մամուլի» հոդվածի հետ։ Միաժամանակ, աջակողմյան հրատարակությունները խեղդվում էին սեռական ակնարկների հորձանուտում:
Միաձայնության պառակտմանը զուգահեռ, Աննի Էռնոն ավելի պառակտիչ էր թվում: Հաճախ՝ համաճարակային մերժում: Մինչ “France Inter”-ի “Le Masque et la plume”-ի հատուկ հեռարձակումն ամբողջությամբ նվիրված էր նրա ստեղծագործությանը, մամուլի արխիվները ցույց են տալիս, որ 1992-ին նրա գրականությունն արդեն քննարկվում էր, ինչպես Նոբելյան մրցանակի շնորհման ժամանակ, 2022 թվականի աշնանը։ Հենց այդ ժամանակ նամակագրության չափերն աննախադեպ դարձան: “Passion simple”-ի հրապարակմանը հաջորդող վեց տարիների ընթացքում մոտ 1400 նամակ կհասցեագրվի նրան։
Ավելի տղամարդկային լսարան
Իզաբել Շարպանտիեն, ով ուշադրությամբ վերլուծել է այդ նամակները, նշում է՝ վերջիններս շատ փոփոխական չափերի են՝ մի քանի տողից մինչև… տասը էջ, և որ միայն հինգից մեկն է ուղարկված Փարիզից (իսկ վեցից մեկը՝ Փարիզի արվարձաններից)։ Նամակների երկու երրորդը գրված է կանանց կողմից, բայց հակառակ պատկերացումներին, որոշ գրքեր ավելի խառը նամակների թեմա են դառնալու, ավելի շատ տղամարդ ընթերցողներով, ովքեր կապ են հաստատել հեղինակի հետ: Այդպես էր, օրինակ, “Simple Passion” դեպքում, երբ հեղինակին գրողներից 40%-ը տղամարդիկ էին, համեմատած “La Place” կամ “La Honte” գրքերի հետ, երբ նրանք մեկ երրորդից էլ պակաս էին: Բայց երբ Աննի Էռնոն հրատարակում է “Une femme”, իսկ հետո՝ “Je ne suis pas sortie de ma nuit” գիրքը, տղամարդիկ և կանայք գրեթե հավասար էին գրում նրան: Այսպիսով, նա այլևս «կանանց համար» գրող հեղինակ չէ, այն պատրվակով, որ եղել է MLAC[4] ակտիվիստ կամ պատմել իր հղիության արհեստական ընդհատման մասին: Հենց այս հակաինտուիտիվ դիտարկումն է զարմացնում, երբ խորանում ես նամակագրության մանրամասներում. դա հենց այն գրքերի համար է, որոնք ամենաքիչն են առնչվում Աննի Էռնոյի դասակարգային ճամփորդությանը և նրա սոցիալական տեղաշարժին (օրինակ, La Honte). տղամարդիկ նրան ամենից արագն են գրում: Ընթերցողների փորձի տեսանկյունից, նա միանշնական այնպիսին չէ, ինչպես մի շարք քննադատներ էին պատկերացնում: Օրինակ, երբ լույս տեսավ “Passion simple”, խոսում էին «կանացի գրականության» մասին:
Ինչո՞ւ են Աննի Էռնոյին գրող կանայք երկու անգամ ավելի հավանական է որ կնշեն իրենց տարիքը, քան տղամարդիկ, ովքեր նախընտրում են լռել: Աննի Էռնոյի նման հեղինակի նամակագրությունը վերաբացելը նշանակում է առերեսվել և՛ նրա ով լինելու, և՛ նրա մասին մեր ունեցած պատկերի, և՛ այն տեղի հետ, որտեղից նրա ընթեցողներն են և նրա մասին պատմողները: Իզաբել Շարպանտիեն միակը չի լինի, ով կաշխատի նրա նամակագրության վրա, նույնիսկ եթե նա առաջինն է։ Մեկ այլ գիտնական՝ Լին Թոմասը, իր հետազոտությունը կենտրոնացրեց “Passion simple” ստեղծագործության ընդունման վրա: Ինչ վերաբերում է Անն Շտրասերին, նա կենտրոնացավ (2018 թվականին) “Les Années” (2008, Gallimard) և “Mémoire de fille” (2016) գործերի վրա։
Երբ Աննի Էռնոն հարյուր յոթ նամակ է վստահում Անն Շտրասերին, ով փորձում է դրանցով բացահայտել հեղինակի և իր ընթերցողների միջև ինքնակենսագրական կապը, գրողը հետազոտողին ուղղված կարճ գրառման մեջ նշում է. «Երբեմն նրանք հավատարիմ ընթերցողներ են, բայց նրանց մեջ չկա ընկեր կամ բարեկամ, գրող, լրագրող կամ գրականագետ. եթե կարելի է այդպես ասել, նրանք «սովորական» ընթերցողներ են»։ Իր հերթին, 2022 թվականի Նոբելյան մրցանակի առթիվ ստացած նոր նամակների մեջ խորանալը ցույց է տալիս, որ դրանք ինքնահայեցման այնքան շատ հնարավորություններ են տալիս դրանց հեղինակներին: (Լավ) կանացի գրականության փոխարեն, սա, անկասկած, ամենանուրբ կերպով խոսում է Աննի Էռնոյի ստեղծագործության մասին. ինքնավերլուծության, սեփական անձի գրականություն: Անկախ նրանից, թե ով ենք՝ հեղինակ թե ընթերցող:
Շահեկան փորձառությո՞ւն
Ամեն ինչ կախված է, թե ում համար 2014 թվականին Gallimard հրատարակչությունը լույս ընծայեց “Le Vrai lieu” վերնագրով Աննի Էռնոյի և Միշել Պորտի հարցազրույցների ժողովածուն, որտեղ հեղինակը վերստին մտորում է նրա ընդունելության մասին և հաստատում. «Ես պատկերացում չունեմ, թե ինչպես են գործում իմ գրքերը։ Բայց չեմ կարող գրել առանց օգտակության այդ մտքի»։ Ընդլայնվող ժամանակին զուգահեռ՝ նրան հասցեագրված նամակագրության մակարդակով բացահայտում ենք, որ ընթերցանությունն ինքնին դարձել է շարադրման առարկա։ Նրանցից յուրաքանչյուրը, ով նամականիշ է կպցնում ծրարի վրա ինչ-որ բան ասելու համար, ընթերցող լինելու համար, դարձել է խոսող թեմա։ Ով երբեմն կպատմի իր մասին: Գրքերը կբացահայտվեն որպես իրենց միջով անցնող իրադարձություն, և որից նրանք ինչ-որ բան կստանան: Իսկ երբեմն էլ՝ նամակ:
Բայց Իզաբել Շարպանտիեի աշխատությամբ ճամփորդելով, առավել ցայտուն է երևում այն անհամապատասխանությունը, որը սոցիոլոգը կարողացավ ի հայտ բերել Էռնոյի՝ ընթերցողների ընկալման ու գրադարանավարների վերաբերմունքի միջև: Այն ժամանակ, երբ Էռնոն միջինը երկու տարին մեկ գիրք է հրատարակում ու դառնում բեսթսելլերների հեղինակ, նրանք, ընդհակառակը, շատ ավելի քիչ ուղղահայացություն են զգում նրա աշխատանքով: 1994 թվականի “Politix” ամսագրում տպագրված դաստիարակչական հոդվածում սոցիոլոգն իսկապես ցույց է տալիս, թե գրադարանների աշխարհը ինչպիսի անտարբերությամբ է ընդունել հեղինակին և նրա ստեղծագործությունները, ժամանակի ընթացքում, համենայն դեպս հետազոտության ընթացքում, 1990-ականների սկզբին: Նման օտարացած վերաբերմունքը բացառապես Աննի Էռնոյին հատուկ չէ. հայտնի է՝ գրադարանի
աշխատողները, ավանդաբար, հաճախ կարողացել են որոշակի անվստահություն ցուցաբերել հանրության կողմից մեծ պահանջարկ ունեցող գրքերի նկատմամբ: Իրենց օգտատերերի մտահորիզոններն ընդլայնելու անողոք ցանկությամբ, թե՞ գրական մրցանակներով չափազանց շատ համակված լինելու պատճառով: Անկասկած: Բայց հասարակական գիտությունները վաղուց ցույց են տվել, որ նման անտարբեր վերաբերմունքը հաջողակ հեղինակների նկատմամբ, ներառյալ երբ խոսքը վերաբերում է բեսթսելլերներին, որոնք շատ ավելի վերերկրային են, քան Մարկ Լևին, հաճախ վկայում է ամբոխից տարբերվելու ցանկության մասին: Լարված դիրքավորման գնով, գրական դաշտի ու ընթերցողների միջև անդունդի ծայրին գտնվող, և թշնամանալով ընթերցողների հետ, որոնց գործն է չկարդալ:
Զարմանալի՞ է, երբ չափում ենք, թե ինչ կարող է ներկայացնել Աննի Էռնոյի գիրը որպես ազատականացման ազդակ, մինչդեռ այս հարցման մեջ գրադարանի մասնագետների հետագիծը կապ չունի սոցիալական տեղաշարժի հետ, որով հեղինակը շարադրել է իր աշխատանքը: Պետք է կարդալ 1994 թվականի Իզաբել Շարպանտիեի այս հոդվածը՝ Էռնոյի շուրջ ընկալման երկակիությունը բացահայտելու համար: Եվ «բարդ» հեղինակի նկատմամբ առկա վարանումների մի ամբողջ շարք, ով, ընդհանուր առմամբ, կգոհանար ինչ-որ բան անելով իր անձնական փորձից, ու, նաև, իր առօրյայից: Գրեթե երեսուն տարվա տարբերությամբ, այս դիմադրության խաչաձև արձագանքում ինչ-որ հետաքրքրաշարժ բան կա, մինչդեռ Նոբելյան մրցանակի արժանանալու լուրը դասակարգային և սեքսիստական քննադատությունների հեղեղ առաջացրեց: Ընդհանուր առմամբ, չնայած ժամանակի ընթացքին, նրանց միավորում է առօրյականի հետ նույն հարաբերությունը, որը (սովորականը) երբեք չի դադարի լինել բախման աղբյուր ու խարխլել նրա գրական արժեքը: Դեռ 1993 թվին Աննի Էռնոն հնարավորություն ուներ պատասխանել դրան. «Այն զարմանքը, որ գիրքն առաջացնում է սովորական աշխարհում, շատ բան է ասում Ֆրանսիայում գրականության էլիտար ընկալման մասին: […] Ինձ համար չկա գրական «օբյեկտ» ասվածը. ամեն ինչ կարող է լինել գրականություն»:
1990-ականներին, Աննի Էռնոյինն, փաստորեն, ոչ միայն աջակողմյան կամ ականավոր փարիզյան քննադատները համարում էին չնչին, գրեթե գռեհիկ մեկը: Տափակ, կարճ ասած, գրական պատիվների համար ոչ լեգիտիմ: Գրադարանի աշխատակիցների շրջանում անցկացրած այդ հարցման մեջ, օրինակ, պատմական գիտությունների թեկնածու, գրադարանավարության դիպլոմ ունեցող 42-ամյա կնոջ կողմից կարելի է լսել հետևյալ միտքը. «Գուցե նա մեկն է, ով պետք է մտերիմ թվա, որովհետև նա վերցնում են իրենց գրիչը և պատմում իրենց պատմությունները… Կարծում եմ, դրանից դեռ շատ հեռու է»: Սիրել Աննի Էռնոյին պարզապես բավականաչափ արգասաբեր չէր:
[1] Սյուլի-Պրյուդոմ (իսկական անունը՝ Ռենե Ֆրանսուա Արման Պրյուդոմ, 1839-1907), ֆրանսիացի բանաստեղծ և էսսեիստ, «Պառնաս» խմբի անդամ։ 1881 թվականին ընտրվում է Ֆրանսիական Ակադեմիայի անդամ։ Դրեյֆուսի գործի ժամանակ եղել է Դրեյֆուսի ակտիվ կողմնակից։ 1901 թվականին դարձել է գրականության բնագավառում Նոբելյան առաջին մրցանակակիրը (թարգմ.):
[2]Annie Ernaux : « J’écrirai pour venger ma race », le discours de la Prix Nobel de littérature.
https://www.lemonde.fr/idees/article/2022/12/07/annie-ernaux-j-ecrirai-pour-venger-ma-race-le-discours-de-la-prix-nobel-de-litterature_6153401_3232.html
[3]https://www.youtube.com/watch?v=hyZGfWfdExw&embeds_referring_euri=https%3A%2F%2Fwww.radiofrance.fr%2Ffranceculture%2Fannie-ernaux-litterature-de-bonne-femme-le-vrai-lectorat-de-la-nobel-8614998%3Fat_campaig&source_ve_path=MzY4NDIsMjg2NjY&feature=emb_logo
[4] MLAC (Mouvement pour la liberté de l’avortement et de la contraception), հղիության արհեստական ընդհատման և հակաբեղմնավորիչների օգտագործման ազատության համար շարժումը ֆրանսիական ասոցիացիա էր՝ ձևավորված 1973 թվականի ապրիլին՝ 1901 թվի հղիության կամավոր ընդհատումը Ֆրանսիայում օրինականացնելու մասին օրենքի համաձայն: Այն համախմբել էր Ընտանիքի պլանավորման, Կանանց ազատագրման շարժման և Առողջապահական տեղեկատվական խմբի ակտիվիստներին: Շարժումը լուծարվել է 1975 թվականի փետրվարին հղիության արհեստական ընդհատումը թույլատրող «Վիլ» օրենքի քվեարկությունից հետո (թարգմ.):