Ո՞վ է բեն Լադենը

downloadԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց ֆրանսերենից՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

Վերջին օրերի իսրայելա- պաղեստինյան հակամատրության սրացումը, Գազայի հատվածում լարվածությունը, մարդկային զոհերն ու ողբերգությունը ստիպեցին վերհիշել խոր ու վաղեմի արմատներ ունեցող կոնֆլիտի մասին: Մեր կայքում մի քանի անգամ անդրադարձել ենք սեպտեմպերի 11-ի ահաբեկչությանը (Ժակ Դերիդա, «Իսկ եթե, ի վերջո, վերանայեինք սեպտեմբերի 11-ը», Ժան Բոդրիա, «Ահաբեկչության ոգին»): Դերիդան այն որակում էր նշանակալի, կարևոր իրադարձություն, Բոդրիարը՝ ցուցադրական գործողություն, ով իր վերջին աշխատություններից մեկում` “Power Inferno” (ARENA, 2003), փորձում է սահմանել ահաբեկչության սիմվոլիկ արժեքն իր արդի ձևում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների օրինակով: Ֆրանսիացի լրագրող Թիերի Մեյսան, Ֆրանսիայի Վոլտերի քաղաքագիտության դպրոցի Voltaire քաղաքագիտական կենտրոնի  ղեկավար, ԼԳԲՏ ակտիվիստ, ով մի քանի տարի անցկացրել է Սիրիայում, 2002 թվականին հրատարակված իր գրքում (9/11. The big lie) պնդրում էր, որ 2001 թվի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները ներքին դավադրության արդյունք էին, այլ ոչ թե ահաբեկչական գործողություն:

Այս ահաբեկչությունից շաբաթներ անց հետևեց Ջովաննա Բորադորիի ծավալուն հարցազրույցները Դերիդայի և Հաբերմասի հետ, որոնք տեղ գտան նրա հեղինակած «Փիլիսոփայությունը ահաբեկչության ժամանակ» գրքում (“ Philosophy in a Time of Terror ”, University of Chicago Press, 2013):

Հետաքրքիր է զուգահեռներ անցկացնել վերոնշյալ հեղինակների՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության փիլիսիոփայական մեկնաբանության և մի շարք այլ ահաբեչությունների կազմակերպիչ – պարագլխի մոտեցման միջև:

Ո՞վ է բեն Լադենը

Հարցազրույց Ուսամա բեն Լադենի հետ, 1998 թվականի[1] մայիս

Այս հարցազրույցի առաջին մասը տեղի է ունեցել 1998 թվականի մայիսին, Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ դեսպանատան պայթյուններից երկու ամիս առաջ: Ուսամա բեն Լադենը պատասխանում է Աֆղանստանի հարավի լեռնագագաթներից մեկում գտնվող իր ճամբարում որոշ հետևորդների հացերին:
Հարցազրույցի վերջին մասում հարցերն ուղղում է ABC հեռուստաալիքի լրագրող Ջոն Միլլերը։

 

  … Ո՞րն է մուսուլմաններին ուղղված Ձեր կոչը՝ զենք վերցնել հատկապես Ամերիկայի դեմ, և ո՞րն է այն ուղերձը, որը ցանկանում եք հղել Արևմուտքին ընդհանրապես:

Ամերիկայի դեմ պատերազմ մղելու կոչը պայմանավորված է Ամերիկայի՝  իսլամական ազգի դեմ խաչակրաց արշավանքը գլխավորելով՝ տասնյակ հազարավոր զորքեր ուղարկելով երկու Սուրբ մզկիթների երկիր, ինչպես նաև վերջինիս գործերին ու քաղաքականությանը միջամտելուն, և իր աջակցությունը ցուցաբերելով ճնշող, կոռումպացված և բռնակալ ռեժիմին: Սրանք են Ամերիկային որպես թիրախ առանձնացնելու պատճառները: Եվ պատասխանատվությունից զերծ չեն այն արևմտյան ռեժիմները, որոնց ներկայությունը տարածաշրջանում աջակցում է   այնտեղ գտնվող ամերիկյան զորքերին։ Մենք գիտենք արևմտյան ուժերի խորհրդանշական մասնակցության առնվազն մեկ պատճառի մասին՝ աջակցել հրեական և սիոնիստական պլաններին՝ ընդլայնելու այն, ինչ կոչվում է Մեծ Իսրայել: Անշուշտ, նրանց ներկայությունը տարածաշրջանային մտահոգություններից չի բխում: Նրանց ներկայությունն ունի միայն մեկ նշանակություն՝ աջակցել Պաղեստինի հրեաներին, ովքեր իրենց քրիստոնյա եղբայրների կարիքն ունեն Արաբական թերակղզու նկատմամբ լիակատար վերահսկողության հասնելու համար, որը նրանք մտադիր են դարձնել, այսպես կոչված, Մեծ Իսրայելի կարևոր մաս:

 

Արաբական, ինչպես նաև արևմտյան լրատվամիջոցներից շատերը Ձեզ մեղադրում են ահաբեկչության և ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Ի՞նչ կասեք այս առումով:

Արաբական մի ասացվածք կա, որն ասում է. «Նա (կինը) մեղադրեց ինձ իր հիվանդության մեջ, իսկ հետո գաղտագողի հեռացավ»: Բացի այդ, ահաբեկչությունը կարող է լինել գովելի և դատապարտելի։ Անմեղ մարդուն սարսափեցնելը, ահաբեկելը անընդունելի է և անարդար. անարդարացիորեն մարդկանց ահաբեկելը ճիշտ չէ։

Մինչդեռ կեղեքիչներին ու հանցագործներին, գողերին ու ավազակներին ահաբեկելը անհրաժեշտ է մարդկանց անվտանգությունն ու նրանց ունեցվածքը պաշտպանելու համար։ Դա անկասկած: Յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր քաղաքակրթություն և մշակույթ ստիպված է որոշակի հանգամանքներում դիմել ահաբեկչության՝ բռնակալության և կոռուպցիայի վերացման նպատակով։ Աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի իր անվտանգության համակարգը, իր անվտանգության ուժերը, իր ոստիկանությունը և բանակը: Նրանք բոլորը նախատեսված են ահաբեկելու համար, ով մտքի ծայրով կանցկացնի հարձակվել այդ երկրի կամ նրա քաղաքացիների վրա: Ահաբեկչությունը, որը մենք կիրառում ենք, գովելի է, քանի որ այն ուղղված է բռնակալների և ագրեսորների, Ալլահի թշնամիների, դավաճանների դեմ, ովքեր դավաճանություն են գործում իրենց երկրների և իրենց հավատքի, իրենց մարգարեի և իրենց ազգի դեմ: Նրանց ահաբեկելը և պատժելը անհրաժեշտություն է ամեն ինչ ուղղելու և դրանք շտկելու համար։ Բռնակալներն ու կեղեքիչները, ովքեր ագրեսիա են կիրառում արաբ ազգի նկատմամբ, պետք է պատժվեն: Մահմեդական ազգի դեմ կատարված չարագործություններն ու հանցագործությունները շատ ավելի մեծ են, քան կարելի է լուսաբանել այս հարցազրույցում: Ամերիկան գլխավորում է մուսուլմանների դեմ ագրեսորների ցուցակը. ամենուր մուսուլմանների դեմ ագրեսիայի կրկնությունը բավարար ապացույց է: Ավելի քան կես դար Պաղեստինում մահմեդականներին կոտորել են, հարձակվել և թալանել նրանց պատիվն ու ունեցվածքը: Նրանց տները պայթել են, բերքը՝ ավերվել։ Եվ տարօրինակն այն է, որ իրենց կողմից վրեժխնդիր լինելու կամ իրենց վրա հասած անարդարությունը վերացնելու ցանկացած գործողություն մեծ իրարանցում է առաջացնում Միավորված Ազգերի Կազմակերպությունում, որը շտապում է արտահերթ ժողով հրավիրել միայն զոհին դատապարտելու և պարսավելու տուժածներին, բռնության ենթարկվածին, ում երեխաներն են սպանվել, բերքը՝ ոչնչացվել, իսկ գյուղացիական տնտեսությունները փոշիացվել են։

Այսօրվա պատերազմներում բարոյականություն չկա, և պարզ է, որ մարդկությունն իջել է անկման և կեղեքման ամենացածր մակարդակին: Նրանք խլում են մեր հարստությունը, մեր ռեսուրսները և մեր նավթը: Մեր կրոնը հարվածի տակ է: Նրանք սպանում են. սպանում մեր եղբայրներին։ Ոտնձգություն են կատարում մեր պատվի ու արժանապատվության նկատմամբ, իսկ եթե մենք համարձակվում ենք գեթ մեկ բառ արտասանել այդ անարդարության դեմ, մեզ ահաբեկիչ են անվանում: Սա համակցված անարդարություն է։ Իսկ զոհերին դատապարտելու և ագրեսորներին աջակցելու ՄԱԿ-ի պնդումը լուրջ նախադեպ է, որը ցույց է տալիս այս հողում արմատավորված անարդարության չափը:

Ի՞նչ հարաբերություններ ունեք իսլամական շարժումների հետ աշխարհի տարբեր շրջաններում՝  Չեչնիայում, Քաշմիրում և արաբական այլ երկրներում:

Մուսուլմաններից պահանջվում է համագործակցություն հանուն ճշմարտության և արդարության: Մահմեդականը պետք է ամեն ինչ անի իր եղբայրակից մահմեդականների հետ համագործակցելու համար: Համագործակցության մասին Ալլահն ասում է, որ  այն բացարձակ չէ. կա համագործակցություն բարիք գործելու համար, և համագործակցություն՝ ագրեսիա գործելու, անարդար գործողությունների դիմելու համար: Ենթադրվում է, որ մահմեդականը պետք է առաջնորդի ու աջակցի իր ընկերներին: Նա (Ալլահը) ասաց. «Կանգնիր քո եղբոր կողքին, լինի նա ճնշող, թե ճնշված»: Հարցին, թե ինչպես պետք է կանգնեին նրա կողքին, եթե նա լիներ ճնշողը, Նա պատասխանեց. «Նրան առաջնորդելով և խորհուրդ տալով»: Այս ամենը նշանակում է, որ մուսուլմանները պետք է համագործակցեն միմյանց հետ և աջակցեն միմյանց, պետք է խրախուսեն արդարությունն ու ողորմությունը: Նրանք բոլորը պետք է միավորվեն բազմաստվածության դեմ պայքարում և պետք է միավորեն  իրենց ողջ ռեսուրսներն ու էներգիան՝ պայքարելու ամերիկացիների, սիոնիստների և նրանց համախոհների դեմ: Սակայն, նրանք պետք է խուսափեն կողային ճակատներից և բարձրանան մանրախնդիր հարցերից, որովհետև դրանք պակաս վնասակար են: Նրանց պայքարը պետք է ուղղված լինի անհավատության ու անհավատների դեմ։ …

Մենք լսեցինք Ձեր ուղերձը ամերիկյան կառավարությանը, իսկ ավելի ուշ՝ եվրոպական կառավարություններին, որոնք մասնակցել են Պարսից ծոցի օկուպացմանը: Հնարավո՞ր է դիմեք այդ երկրների ժողովրդին։

Ինչպես արդեն նշեցինք, մեր կոչը իսլամի կոչն է, որը հայտնվեց Մուհամմեդին: Դա կոչ է ողջ մարդկությանը։ Մեզ է վստահվել Մարգարեին հետևելու և նրա ուղերձը բոլոր ազգերին հաղորդելը: Հրավիրում ենք բոլոր ազգերին ընդունել իսլամ, որը կոչ է անում արդարության, ողորմության և եղբայրության բոլոր ազգերի միջև՝ չտարբերակելով սևի ու սպիտակի, կարմիրի ու դեղինի միջև, բացառությամբ նրանց նվիրվածության: Ալլահին բոլոր երկրպագողները, այլ ոչ թե միմյանց, հավասար են Նրա առաջ: Մեզ վստահված է տարածել այս ուղերձը և կոչը հասցնել բոլոր մարդկանց: Այդուհանդերձ, մենք պայքարում ենք նրանց կառավարությունների և նրանց դեմ, ովքեր հավանություն են տալիս մեր նկատմամբ իրականացվող անարդարությանը։ Մենք պայքարում ենք կառավարությունների դեմ, որոնք ձգտում են հարձակվել մեր կրոնի վրա, գողանալ մեր հարստությունը և վիրավորել մեր զգացմունքները: Եվ, ինչպես նշեցի, մենք պայքարում ենք իրենց իշխանության մասը կազմողների հետ, որոնց նույն կերպ ենք դատում։ …

Ձեր վերջին հայտարարության մեջ կոշտ ուղերձ կար հատկապես ամերիկյան կառավարությանը: Ի՞նչ ուղերձ ունեք եվրոպական կառավարություններին և ընդհանրապես Արևմուտքին։

Փառք Ալլահին, աղոթքներն ու խաղաղությունը Մուհամեդին: Ինչ վերաբերում է արևմտյան կառավարություններին, որոնք մասնակցել են երկու Սուրբ մզկիթների հողի վրա հարձակմանը, այն համարելով անտեր, և Իրաքի մուսուլման ժողովրդի դեմ պաշարմանը, մենք ոչինչ չունենք ավելացնելու նախորդ ուղերձին: Հատկապես Ամերիկյան կառավարությանը մեզ դրդեց դիմել այն, որ նա կանգնած է արևմտյան և խաչակիր ուժերի գլխին՝ իսլամի և մուսուլմանների դեմ պայքարում: Վերջերս Ռիադում և Խոբարում տեղի ունեցած երկու պայթյունները[2] հստակ և հզոր ազդանշան էին այն երկրների կառավարություններին, որոնք պատրաստակամորեն մասնակցել են մեր երկրների, մեր կյանքի և մեր սրբազան խորհրդանիշների դեմ ագրեսիային: Թերևս ձեռնտու է նշել, որ այդ երկրներից մի քանիսը սկսել են շարժվել դեպի անկախություն ամերիկյան կառավարությունից՝ մահմեդական ժողովրդի նկատմամբ շարունակվող թշնամանքի տեսանկյունից։ Միայն հույս ունենք, որ նրանք կշարունակեն շարժվել այդ ուղղությամբ՝ հեռանալով մեր երկրների դեմ կռվող ճնշող ուժերից։ Այնուամենայնիվ, մենք տարբերում ենք արևմտյան իշխանությունը Արևմուտքի ժողովուրդից։ Եթե ժողովուրդն ընտրել է այդ կառավարություններին վերջին ընտրություններում, ապա որովհետև նրանք դարձել են արևմտյան լրատվամիջոցների զոհը, որոնք պատկերում են այն, ինչ իրականում կան: Եվ մինչ այդ ռեժիմների կարգախոսները կոչ են անում մարդասիրություն, արդարություն և խաղաղություն, նրանց կառավարությունների վարքագիծը լրիվ հակառակն է։ Նրանց ժողովուրդին բավական չէ ցույց տալ ամերիկյան ինքնաթիռներով իսրայելական հարձակումների ենթարկվող մեր երեխաների ցավը. Դա անգամ նպատակին էլ չի ծառայում: Նրանք պարզապես պետք է փոխեն իրենց կառավարությունները, որոնք հարձակվում են մեր երկրների վրա: Ամերիկայի շարունակական թշնամական վերաբերմունքը մուսուլման ժողովրդի դեմ, մահմեդականների կողմից թշնամանքի զգացումներ է առաջացրել Ամերիկայի և ընդհանրապես Արևմուտքի նկատմամբ: Թշնամության այդ զգացումները փոխեցին որոշ ջախջախված և հնազանդ խմբերի վարքագիծը, որոնք մուսուլմանական երկրներում ամերիկացիների դեմ կռվելու փոխարեն սկսեցին պայքարել նրանց դեմ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Արևմտյան վարչակարգերը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը մեղավոր են այն ամենի համար, ինչ կարող է տեղի ունենալ։ Եթե նրանց ժողովուրդները չեն ցանկանում վտանգել իրենց կյանքը իրենց իսկ երկրներում, նրանք պետք է ձգտեն ընտրել այնպիսի կառավարություն, որն իսկապես իրենց ներկայացուցիչն է և կարող է պաշտպանել իրենց շահերը: …

Մեր և հրեաների թշնամանքը խոր անցյալից է գալիս և խոր արմատներ ունի: Անկասկած՝ երկուսիս միջև պատերազմն անխուսափելի է։ Այդ իսկ պատճառով արևմտյան կառավարություններին ձեռնտու չէ իրենց ժողովրդի շահերը ամենատարբեր հաշվեհարդարների ենթարկել գրեթե ոչնչի համար: Հույս կա, որ այդ երկրների ժողովուրդները կնախաձեռնեն դրական շարժում՝ ստիպելով իրենց կառավարություններին չգործել այլ պետությունների ու այլ աղանդների անունից: Ահա մեր ասելիքը, և մենք աղոթում ենք Ալլահին, որ պահպանի իսլամի ազգը և օգնի նրանց հեռացնել իրենց թշնամիներին իրենց երկրից:

Ամերիկացի քաղաքական գործիչները խեղաթյուրված պատկեր են ներկայացրել իսլամի, մուսուլմանների և իսլամական մարտիկների մասին: Կցանկանայինք իմանալ Ձեր տեսակետը պարզաբանող իրական պատկերը…

Ամերիկայի և այլ երկրների ղեկավարները դարձել են հրեական սիոնիստական շանտաժի զոհ։ Նրանք իրենց ժողովրդին մոբիլիզացրել են իսլամի և մուսուլմանների դեմ: Այդ ամենն այնպես է ներկայացվում, որ ստիպում է մարդկանց հավաքվել նրանց դեմ: Ճշմարտությունը հետևյալն ՝ ողջ մահմեդական աշխարհը միջազգային ահաբեկչության զոհն է, որը ստեղծվել է Ամերիկայի կողմից ՄԱԿ-ում: Մենք ազգ ենք, որի սուրբ խորհրդանիշները կողոպտվել են, իսկ հարստությունն ու ռեսուրսները՝ թալանվել: Մեզ համար նորմալ է արձագանքել այն ուժերին, որոնք ներխուժում են մեր հող և գրավում այն…

Մի շարք մահմեդական երկրներում գրանցվել է զինյալների շարժումների աճ, որոնց նպատակն է ոտքի կանգնել իրենց իսկ կառավարությունների և այլ կառավարությունների կողմից ժողովրդի վրա գործադրվող ճնշման դեմ: Այդպես էր  Եգիպտոսում, Լիբիայում, Հյուսիսային Աֆրիկայում ու Ալժիրում, Սիրիայում և Եմենում: Ներկայումս կան նաև այլ զինյալ խմբավորումներ, որոնք պայքարում են անհավատների և խաչակիրների դեմ, ինչպես դա տեղի է ունենում Քաշմիրում, Չեչնիայում, Բոսնիայում և Սոմալիում: Կա՞ որևէ ուղերձ, որը ցանկանում եք փոխանցել իսլամական աշխարհի տարբեր հատվածներում կռվող մեր եղբայրներին:

… Ամենուր մուսուլմաններին ասեք, որ իսլամի թշնամիների դեմ կռվող ռազմիկների առաջապահները պատկանում են նրանց, իսկ երիտասարդ մարտիկները նրանց որդիներն են: Ասացեք նրանց, որ ազգը ձգտում է պայքարել իսլամի թշնամիների դեմ: Մեկ անգամ ևս պետք է շեշտեմ ամերիկացիների և հրեաների վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը, քանի որ նրանք ներկայացնում են այն նիզակի գլուխը, որով կոտորվել են մեր կրոնի հետևորդները: Ամերիկայի և հրեաների դեմ ուղղված ցանկացած ջանք տալիս է դրական և անմիջական արդյունքներ՝ Ալլահի կամքով։ Որևէ մեկի համար շատ ավելի լավ է սպանել մեկ ամերիկացի զինվորի, քան ուժերը վատնել այլ գործունեության վրա: …

 

Ջոն Միլլերի հարցազրույցը

 

Դուք սերում եք հարուստ և ապահով միջավայրից, բայց արդյունքում կռվում առաջնագծում: Շատ ամերիկացիների համար դա անսովոր է:

Դժվար է հասկանալ դա հատկապես նրա համար, ով չի հասկանում իսլամի կրոնը: Մեր կրոնում մենք հավատում ենք, որ Ալլահը մեզ ստեղծել է նրան երկրպագելու նպատակով: Նա է ստեղծել մեզ և օրհնել է այդ կրոնով: Ալլահը հրամայել է մեզ սուրբ պատերազմներ կազմակերպել և պայքարել, որպեսզի համոզվենք, որ Նրա խոսքը ամենաբարձրն է և ամենագլխավորը, իսկ անհավատների խոսքը՝ ամենացածրը: Մենք կարծում ենք, որ սա այն կոչն է, որին պետք է պատասխանենք՝ անկախ մեր ֆինանսական հնարավորություններից։

Սա նույնպես պատասխանն է Արևմուտքի և արաբական աշխարհի աշխարհիկ մարդկանց պնդումներին: Նրանք պնդում են, որ այս օրհնված զարթոնքը և ժողովրդի՝ իսլամի վերադարձը պայմանավորված է տնտեսական գործոններով: Այդպես չէ։ Դա ավելի շուտ Ալլահի բարեհաճությունն է, Ալլահի կրոնը ընդունելու ցանկությունը: Եվ սա զարմանալի չէ։ Երբ սուրբ պատերազմը կանչեց, հազարավոր երիտասարդներ Արաբական թերակղզուց և այլ երկրներից պատասխանեցին այդ կանչին, իսկ նրանք հարուստ ընտանիքներից են սերում: Նրանցից հարյուրավորները սպանվել են Աֆղանստանում, Բոսնիայում ու Չեչնիայում։

Դուք համարվում եք աշխարհի ամենաորոնվող մարդը, և ըստ լուրերի, ամերիկյան կառավարությունը մտադիր է Ձեր գլխագինը միլլիոններ սահմանել, երբ գերևարվեք: Ի՞նչ եք կարծում, նրանք դա կանե՞ն։ Դա Ձեզ անհանգստացնո՞ւմ է:

Մեզ չի հետաքրքրում, թե ինչին են հավատում ամերիկացիները. մեր հոգը Ալլահին հաճեցնելն է: Ամերիկացիները մեղադրում են իրենց կրոնը կամ իրավունքները, հարստությունը պաշտպանողներին: …Մեզ չի վախեցնում, որ գլխագին են սահմանել:  Մենք՝ մահմեդականներս, հավատում ենք, որ այս երկրի վրա մեր տարիները վերջավոր են և կանխորոշված: Եթե ամբողջ աշխարհը հավաքվի մեզ սպանելու, քանի դեռ մեր գնալու ժամանակը չէ, նրանց չի հաջողվի: Մենք նաև հավատում ենք, որ ապրուստի միջոցները կանխորոշված են: Ուստի, որքան էլ ամերիկացիները ճնշում գործադրեն Էր-Ռիադի ռեժիմի վրա՝ սառեցնելու մեր ակտիվները և արգելելու մարդկանց նպաստել այս մեծ գործին, միևնույնն է, Ալլահը մեր կողքին է լինելու՝ մեր մասին հոգալու համար. ապրուստն ուղարկված է Ալլահից կողմից. մենք ոչնչի կարիք չենք ունենա…

Պարոն բեն Լադեն, դուք ֆեթվա եք հրապարակել, որով կոչ եք անում մուսուլմաններին սպանել ամերիկացիներին, որտեղ կարող են և երբ կարող են: Դա ուղղված է բոլոր ամերիկացիներին, թե՞ միայն ամերիկացի զինվորականներին ու  Սաուդյան Արաբիայի ամերիկացիներին:

Ալլահը մեզ պատվիրել է փառաբանել ճշմարտությունը և պաշտպանել մահմեդական հողը, հատկապես Արաբական թերակղզին… անհավատներից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկացիները դարձան ավելի անարդար և ավելի ճնշող մարդկանց նկատմամբ ընդհանրապես և մասնավորապես մուսուլմանների նկատմամբ: … Ամերիկացիներն են դա սկսել, և հաշվեհարդարն ու պատիժը պետք է իրականացվեն՝ փոխադարձաբար, հատկապես, երբ ներգրավված են կանայք ու երեխաներ։ Պատմության ընթացքում ամերիկացին չի տարբերակել զինվորականներն ու քաղաքացիական անձանց, կամ տղամարդկանց ու կանանց, կամ մեծահասակների և երեխաների միջև: Նագասակիում և Հիրոսիմայում ատոմային ռումբ նետողներն ու  զանգվածային ոչնչացման զենք օգտագործողները, ամերիկացիներն էին։ Կարո՞ղ են ռումբերը տարբերել զինվորականներին, կանանց, նորածինների ու երեխաներին: Ամերիկան չունի որևէ կրոն, որը կարող է հետ պահել նրան ողջ ժողովուրդի ոչնչացումից: Պաղեստինում մուսուլմանների դեմ ձեր դիրքորոշումը ստոր է և խայտառակ: Ամերիկան ամոթ չունի … Մենք հավատում ենք, որ այսօր աշխարհի ամենավատ գողերը և ամենավատ ահաբեկիչները ամերիկացիներն են: Ոչինչ չէր կարող խանգարել ձեզ, բացի թերևս նման վրեժխնդրությունից: Մենք չպետք է տարբերենք զինվորականին կամ քաղաքացիականին։ Ինչ վերաբերում է մեզ, նրանք բոլորն էլ թիրախ են, հենց դա է ասում ֆեթվան… Ֆեթվան ընդհանուր է (համապարփակ) և ներառում է բոլոր նրանց, ովքեր մասնակցում կամ օգնում են հրեա օկուպանտներին մահմեդականների սպանության գործում:

Ռամզի Յուսեֆը[3] Ձեր հետևորդն էր: Հիշու՞մ եք նրան և ճանաչե՞լ եք նրան։

Առևտրի համաշխարհային կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Ռամզի Յուսեֆը դարձավ հայտնի մահմեդական գործիչ։ Մուսուլմանները ճանաչել են նրան: Ցավոք, մինչ այս դեպքը ես նրան չէի ճանաչում։ Ես, իհարկե, հիշում եմ, թե ով է նա: Նա մուսուլման է, ով ցանկանում էր իր կրոնը եռանդով պաշտպանել իսլամի դեմ Ամերիկայի կողմից իրականացվող ճնշումներից: Նախանձախնդրորեն գործեց՝ ստիպելով ամերիկացիներին հասկացնել, որ իրենց կառավարությունը հարձակվում է մուսուլմանների վրա, որպեսզի պաշտպանի ամերիկա-հրեական շահերը: …

Մանիլայում գերևարվել է Վալի Խան Ամին Շահը[4]։ Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ նա աշխատում էր Ձեզ համար՝ Ձեր կողմից ֆինանսավորվող, այնտեղ ուսումնական ճամբարներ ստեղծելով, և նրա ծրագրի մի մասն էր պլանավորել նախագահ Քլինթոնի սպանությունը կամ մահափորձը Մանիլա կատարած այցի ժամանակ:

Վալի Խանը մահմեդական երիտասարդ է. Աֆղանստանում նրա մականունը Առյուծ էր: Նա ամենահամարձակ մահմեդական երիտասարդներից էր: Նա մտերիմ ընկեր էր, և կռվում էինք Աֆղանստանի նույն խրամատում։ Մենք շատ կռիվներ ենք մղել ռուսների դեմ, մինչև նրանք պարտվեցին և ամաչեցին, ստիպված եղան խայտառակ ձևով լքել երկիրը։ Ինչ վերաբերում է նրան, որ նա աշխատում է ինձ մոտ, ես ասելու ոչինչ չունեմ։ Մենք բոլորս միասին ենք այս հարցում. մենք բոլորս աշխատում ենք Ալլահի համար, և մեր վարձատրությունը գալիս է նրանից: Ինչ վերաբերում է նախագահ Քլինթոնի դեմ մահափորձի մասին Ձեր նշածին, ապա դա զարմանալի չէ։ Ի՞նչ եք ակնկալում Քլինթոնի կողմից հարձակման ենթարկված մարդկանցից, որոնց որդիներն ու մայրերը սպանվել են Քլինթոնի կողմից: Այլ բա՞ն եք ակնկալում փոխադարձ վերաբերմունքից բացի:

Դաշնային կառավարությունը ԱՄՆ-ում դեռ հետաքննում է այն կասկածները, որ Դուք պատվիրել և ֆինանսավորել եք Ալ Խոբարում և Ռիադում ԱՄՆ զինված ուժերի վրա հարձակումը:

Մենք արթնացրել ենք ազգին և մուսուլման ժողովրդին, նրանց փոխանցել ենք մեր հմուտ գիտնականների ֆեթվաները, որոնց Սաուդյան կառավարությունը բանտ է նետել՝ ամերիկյան կառավարությանը հաճոյանալու համար, որի գործակալները նրանք են: … Մենք փոխանցել ենք նրանց ֆեթվաները և խռովել ազգին, որպեսզի դուրս մղեն թշնամուն, որը գրավել է մեր հողը և յուրացրել մեր երկիրը, ճնշել մեր ժողովրդին, ազատել երկիրը երկու Սուրբ մզկիթները նրանց ներկայությունից: Մեր կոչին արձագանքած երիտասարդների թվում են Խալիդ Ալ Սաիդը և Աբդուլ Ազիզ Ալ… և Մահմուդ Ալ Հադին, Մուսլիհ Ալ Շամրանին: Հուսանք Ալլահը կընդունի նրանց որպես սուրբ նահատակներ: Նրանք բարձրացրել են ազգի գլուխը և մաքրել այն ամոթի մի մեծ մասը, որը համակեց մեզ Սաուդյան Արաբիայի կառավարության թուլության և ամերիկյան կառավարության հետ նրա մեղսակցության արդյունքում… Այո, մենք դրդել ենք, իրենք էլ՝ արձագանքել։ Հուսով ենք՝ Ալլահը մխիթարություն կպարգևի նրանց ընտանիքներին:

Ամերիկայում Ձեզ նկարել են որպես ահաբեկիչների առաջնորդ: Ձեր հետևորդների համար դուք հերոս եք: Ինչպե՞ս ես քեզ տեսնում:

Ինչպես ասացի, մեզ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Ամերիկան։ Մեզ դա չի հետաքրքրում։ Մեզ և մեր եղբայրներին դիտարկում ենք ինչպես բոլորին: Ալլահը մեզ ստեղծել է, որպեսզի երկրպագենք Նրան և գնանք Նրա հետքերով, առաջնորդվենք Նրա Գրքով: Ես Ալլահի ծառաներից եմ և ենթարկվում եմ նրա հրամաններին: Դրանց թվում է Ալլահի խոսքի համար պայքարելու հրամանը… և պայքարել այնքան ժամանակ, մինչև ամերիկացիները դուրս քշվեն իսլամական բոլոր երկրներից:

Ոչ ոք չէր սպասում, որ մոջահեդները կծեծեն ռուսներին Աֆղանստանում. դա բոլորի համար անակնկալ էր: Ինչպիսի՞ն եք տեսնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ներգրավվածության ապագան՝ նման խմբերի դեմ պայքարի գործում:

… Ալլահը մուսուլման ժողովրդին, աֆղան մոջահեդներին և նրանց հետ գտնվողներին հնարավորություն է տվել կռվել ռուսների և Խորհրդային Միության դեմ: … Նրանք պարտվեցին Ալլահից և վերացան երկրի երեսից: Այստեղ դաս կա. Խորհրդային Միությունը Աֆղանստան մտավ 79 թվականի դեկտեմբերի վերջին։ Խորհրդային Միության դրոշը մեկընդմիշտ ծալվեց դեկտեմբերի 25-ին, ընդամենը 10 տարի անց։ Այն նետվել է աղբամաբ: Խորհրդային Միությունը ընդմիշտ հեռացավ: Համոզված ենք՝ Ալլահի ողորմությամբ կհաղթենք ամերիկացիներին ու հրեաներին, ինչպես Ալլահի Մարգարեն խոստացել է մեզ իսկական մարգարեական ավանդույթի մեջ, երբ Նա ասաց, որ Հարության ժամը չի գա մինչ մուսուլմանները կռվեն հրեաների դեմ և մինչ հրեաները չթաքնվեն ծառերի ու ժայռերի հետևում:

Վստահ ենք՝ Ալլահի ողորմությամբ կհաղթենք հրեաներին և նրանց հետ կռվողներին: Այսօր, սակայն, ամերիկացիների դեմ մեր կռիվը շատ ավելի մեծ է, քան ռուսների դեմ։ Ամերիկացիներն աննախադեպ հիմարություն են գործել. նրանք հարձակվել են իսլամի և նրա ամենակարևոր սրբազան խորհրդանիշների վրա… Մենք կանխագուշակում ենք Ամերիկայի սև ապագան. Միացյալ Նահանգներ մնալու փոխարեն, այն կվերածվի մասնատված նահանգների ու ստիպված կլինի իր որդիների մարմինները հետ տանի Ամերիկա:

Ինչպիսի՞ն եք տեսնում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի ապագան և նրանց ներգրավվածությունը Ամերիկայի և վերջինիս բանակի հետ հարաբերություններում:

Պատմությունն ունի Ձեր հարցի պատասխանը. հայտնի է ցանկացած կառավարության ճակատագիրը, որը վաճառում է սեփական ժողովրդի շահերը, դավաճանում ազգին և գործում այնպիսի հանցագործություններ, որոնք հիմք են ծառայում իսլամից վտարվելու համար: Էր – Ռիադի ղեկավարի համար սպասում ենք նույն ճակատագիրը, ինչ Իրանի շահի հետ եղավ։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա նրա և այն ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր կանգնած են նրա կողքին, ովքեր անցել են հրեաների և քրիստոնյաների շարքերը՝ նրանց տալով ազատ թագավորություն երկու Սուրբ մզկիթների երկրի վրա: Սրանք ծանր հանցագործություններ են, որոնք հիմք են հանդիսանում հավատքից հեռացնելու համար: Նրանք բոլորը պետք է վերանան։ …

Նկարագրեք իրավիճակը, երբ Ձեր մարդիկ Սոմալիում տապալեցին ամերիկյան զորքերին:

Աֆղանստանում մեր հաղթանակից և միլիոնավոր մուսուլմանների սպանած կեղեքիչների պարտությունից հետո, գերտերությունների անպարտելիության մասին լեգենդը հօդս ցնդեց։ Մեր տղաներն այլեւս Ամերիկան չէին դիտարկում որպես գերտերություն։ Այսպիսով, երբ հեռացան Աֆղանստանից, գնացին Սոմալի և հետևողականորեն պատրաստվեցին երկար պատերազմի։ Նրանք կարծում էին, որ ամերիկացիները նման են ռուսներին, ուստի մարզվում ու պատրաստվում էին:  Ապշած էին, երբ պարզեցին, թե որքան ցածր է ամերիկացի զինվորի ոգին։ Ամերիկան ներխուժել է 30000 զինվորով՝ ի լրումն աշխարհի տարբեր երկրներից եկավ հազարավոր զինվորներով: …Ինչպես ասացի, մեր տղաները ցնցվեցին ամերիկացի զինվորի ցածր ոգով ու հասկացան, որ ամերիկացի զինվորն ընդամենը թղթե վագր է։ Նա չկարողացավ դիմանալ իր բանակին հասցված հարվածներին և փախավ, իսկ Ամերիկան ստիպված դադարեցրեց պարծենալը ու այն ամբողջ աղմուկը, որ բարձրացնում էր մամուլում Պարսից ծոցի պատերազմից հետո, երբ ոչնչացրեց ենթակառուցվածքները և կաթի, կաթնամթերքի արդյունաբերությունը, որը կենսական նշանակություն ուներ նորածինների, երեխաների և խաղաղ բնակիչների համար, պայթեցրեց աճեցրած բերքի համար անհրաժեշտ ամբարտակները՝  անհրաժեշտ այնտեղ ապրող մարդկանց ընտանիքները կերակրելու համար: Այս ավերածություններով հպարտանալով՝ Ամերիկան ստանձնեց համաշխարհային առաջնորդի և նոր աշխարհակարգի առաջնորդի կոչումները։ Մի քանի հարվածներից հետո նա մոռացավ այդ կոչումների մասին և ամոթխած, անարգված դուրս եկավ Սոմալիից՝ քարշ տալով իր զինվորների մարմինները։ Ամերիկան դադարեց իրեն անվանել համաշխարհային առաջնորդ և նոր աշխարհակարգի տերը, և նրա քաղաքական գործիչները հասկացան, որ այդ տիտղոսները չափազանց մեծ են իր համար, և որ նրանք արժանի չեն դրան: Ես Սուդանում էի, երբ դա տեղի ունեցավ:  Շատ ուրախացա իմանալով Ամերիկայի այդ մեծ պարտության մասին, ինչպես և  յուրաքանչյուր մուսուլման: …

Շատ ամերիկացիներ կարծում են, որ երկու բանակների կռիվը, ինչպես տեղի ունեցավ Աֆղանստանում, հերոսություն է երկու բանակներից յուրաքանչյուրի համար: Բայց ռումբեր ուղարկելը, խաղաղ բնակիչների սպանությունը, ինչպես Առևտրի համաշխարհային կենտրոնում եղավ, ահաբեկչություն է:

… Աֆղանստանում ռուսների նկատմամբ մեր հաղթանակից հետո միջազգային և ամերիկյան լրատվամիջոցները կատաղի արշավներ իրականացրին մեր դեմ… Նրանք մեզ ահաբեկիչներ էին անվանում նույնիսկ այն բանից առաջ, երբ մոջահեդները որևէ ահաբեկչություն չէին կատարել իրական ահաբեկիչների՝ ամերիկացիների դեմ:  Մյուս կողմից, մենք ասում ենք, որ ամերիկյան քաղաքականությունը և նրանց կրոնը չի հավատում քաղաքացիական անձանց և զինվորականների, նորածինների, կենդանիների կամ մարդկային խմբերի միջև տարբերակմանը: …

Մեր մայրերը, դուստրերն ու որդիներն ամեն օր մորթվում են Ամերիկայի հավանությամբ և նրա աջակցությամբ: Մինչ Ամերիկան արգելափակում է զենքի մուտքը իսլամական երկրներ, նա իսրայելցիներին ապահովում է զենքի շարունակական մատակարարում, ինչը թույլ է տալիս նրանց սպանել և կոտորել ավելի շատ մուսուլմանների: Ձեր կրոնը չի արգելում ձեզ նման արարքների դիմել,  հետևաբար դուք իրավունք չունեք առարկելու որևէ պատասխանի կամ հաշվեհարդարի դեմ, որը կպատասխանի ձեր սեփական գործողություններին: Բայց, և չնայած դրան, մեր հակահարվածն ուղղված է առաջին հերթին միայն զինվորների և նրանց կողքին կանգնածներին։ Մեր կրոնն արգելում է սպանել անմեղ մարդկանց, ինչպիսիք են կանայք և երեխաները: Սա, սակայն, չի վերաբերում կին մարտիկներին։ Տղամարդկանց հետ նույն խրամատում հայտնված կինը ստանում է այն, ինչ նրանք: …

Ամերիկացի ժողովուրդը, մեծ հաշվով, չգիտի բեն Լադեն անունը, բայց, հավանաբար, շուտով կճանաչի: Ունե՞ք ուղերձ ամերիկյան ժողովրդին:

Ես նրանց ասում եմ, որ իրենք իրենց դրել են անհավատարիմ կառավարության ողորմածության ներքո, և դա առավել ակնհայտ է Քլինթոնի վարչակազմում… Կարծում ենք, որ այս վարչակազմը ներկայացնում է Իսրայելը Ամերիկայի ներսում։ Վերցրեք այնպիսի կարևոր նախարարություններ, ինչպիսիք են Արտաքին գործերի նախարարությունը և ՊՆ-ն և ԿՀՎ-ն, ու Դուք կհասկանաք, որ դրանցում գերակշռում են հրեաները: Նրանք օգտագործում են Ամերիկան աշխարհի, հատկապես իսլամական աշխարհի համար իրենց ծրագրերն առաջ մղելու համար: Ամերիկյան ներկայությունը Ծոցում աջակցություն է տրամադրում հրեաներին և պաշտպանում նրանց թիկունքը: Եվ մինչ միլիոնավոր ամերիկացիներ անօթևան են և ընչազուրկ, ապրում են ահավոր աղքատության մեջ, նրանց կառավարությունը զբաղված է մեր հողը գրավելով և նոր բնակավայրեր կառուցելով, օգնելով Իսրայելին նոր բնակավայրեր կառուցել մեր մարգարեի կեսգիշերային ճանապարհորդության համար դեպի յոթերորդ երկինք: Ամերիկան իր որդիներին գցում է երկու սուրբ մզկիթների հողի վրա՝ հանուն հրեական շահերի պաշտպանության։ …

Ամերիկյան կառավարությունը երկիրը տանում է դեպի դժոխք. … Հատևյալն ենք ասում ամերիկացիներին որպես ժողովրդի և ամերիկացի մայրերին՝ եթե նրանք փայփայում են իրենց կյանքը և եթե փայփայում են իրենց որդիներին, ապա պետք է ընտրեն ամերիկյան հայրենասեր կառավարություն, որը կբավարարի նրանց շահերը, ոչ թե հրեաների շահերը: Եթե ներկայիս անարդարությունը շարունակվի ազգային գիտակցության ալիքով, ապա դա անխուսափելիորեն կռիվը կտեղափոխի ամերիկյան հող, ինչպես արել են Ռամզի Յուսեֆը և մյուսները: Սա իմ ուղերձն է ամերիկյան ժողովրդին: Ես կոչ եմ անում նրանց գտնել լուրջ վարչակազմ, որը կգործի իրենց շահերից ելնելով և չի հարձակվի մարդկանց վրա, չի ոտնահարի նրանց պատիվը և թալանի նրանց հարստությունը։ …

Ամերիկայում մենք ունենք 1897 թվականի պատմության մի գործիչ՝ Թեդի Ռուզվելտ անունով: Նա մեծահարուստ, արտոնյալ իրավիճակում մեծացած և առաջնագծում կռված մարդ էր։ Նա հավաքեց իր մարդկանց, իր իսկ ձեռքով ընտրեց նրանց, և գնաց մարտի: Դուք նման եք Թեդի Ռուզվելտի մերձավորարևելյան տարբերակին:

Ես Ալլահի ծառաներից մեկն եմ: Մենք կատարում ենք մեր պարտականությունը՝ պայքարել հանուն Ալլահի կրոնի: Մեր պարտքն է նաև կոչ անել աշխարհի բոլոր մարդկանց՝ վայելելու այս մեծ լույսը և ընդունելու իսլամը, զգալու իսլամի երջանկությունը: Մեր հիմնական առաքելությունը ոչ այլ ինչ է, քան այս կրոնի առաջմղումը:… Թող Արևմուտքը չհավատա նրանց, ովքեր ասում են, թե մահմեդականներն ընտրում են միայն մորթելը: Նրանց եղբայրները Արևելյան Եվրոպայում, Թուրքիայում և Ալբանիայում առաջնորդվել են Ալլահի կողմից՝ ենթարկվել իսլամին և զգացել իսլամի երանությունը: Ի տարբերություն նրանց, եվրոպական և ամերիկյան ժողովուրդները և արաբների մի մասը գտնվում են հրեական լրատվամիջոցների ազդեցության տակ:

[1] Հարցազրույցը երկրորդ մասը՝ Ջոն Միլլերի հետ, հավանաբար անցկացվել է 2001 թվի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո (թարգմ.):

[2] Խոբարի աշտարակների պայթյունը ահաբեկչական հարձակում էր Սաուդյան Արաբիայի Խոբար քաղաքում գտնվող բնակելի համալիրի մի մասի վրա, ազգային նավթային ընկերության (Սաուդյան Արամկո) Դահրանի կենտրոնակայանի և մոտակայքում գտնվող Թագավոր Աբդուլազիզ ավիաբազայի մոտ 1996 թվականի հունիսի 25-ին: Խոբարի աշտարակները օգտագործվում էին որպես բնակելի տարածք կոալիցիոն ուժերի համար, որոնք նշանակված էին «Հարավային հսկում» գործողության համար, որն անցկացվում էր Իրաքի հարավում՝ իրաքյան հատվածում թռիչքների արգելման գործողության շրջանակներում (թարգմ.):
2003 թվականի մայիսին Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ քաղաքի բնակելի շենքերում երկու խոշոր պայթյուններ տեղի ունեցան: Զոհվեց 39 մարդ, և ավելի քան 160-ը վիրավորվեց Էր-Ռիադի երեք բնակավայրերում՝ Դորրատ Ալ Ջադավելում, Ալ Համրա Օազիս գյուղում և Վինելլ կորպորացիայի կոմպլեքսում, երբ 160-ից ավելը վիրավորվեցին ռումբերի պայթյունից: Նոյեմբերի 8-ին Ռիադի արևմուտքում գտնվող Ալ-Մոհայա բնակելի համալիրի մոտ կրկին ռումբ է պայթեցվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, վիրավորվել՝ 122-ը (թարգմ.)։

[3] Յուզեֆ Ահմեդ Ռամզի (իրական անունը՝ Աբդուլ Բասիտ Մահմուդ Աբդուլ Քարիմ, ծնվել է 1967 կամ 1968 թվին), Պակիստանցի ահաբեկիչ, 1993 թվականի փետրվարի 26-ին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնում (WTC), և 1994 թվականի դեկտեմբերի 11-ին ֆիլպինյան Boeing 747 ինքնաթիռի ռմբակոծման կազմակերպիչը: «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամ: Ռամզի Յուզեֆը ձերբակալվել է 1995 թվականի փետրվարի 7-ին Պակիստանում՝ 11 ամերիկյան ինքնաթիռների վրա հարձակումներ նախապատրաստելու ժամանակ (թարգմ.)։

[4] Վալի Խան Ամին Շահ (ծնվել է 1967 թվին), Սաուդցի, ով կռվել է Աֆղանստանում աֆղանական արաբների հետ և կոչ է արել ջիհադ շարժմանը կենտրոնանալ Միացյալ Նահանգների վրա: Նա դերակատարում ունեցավ խափանված «Բոջինկայի» դավադրությունում: Դատապարտվել է ահաբեկչության համար և ազատազրկվել այդ մեղադրանքներով 1995-ից 2021 թվականներին (թարգմ.)։

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *