Սոցիոլեզվաբանությանը առնչվող գաղափարները հայաստանյան գիտական խոսույթում

illustration3Օֆելիա Գրիգորյան
ofelia.grigoryan1993@gmail.com
ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2017, 1.4 (21),  հասարակական գիտություններ, Երևան, էջ 78-85

­Սո­ցի­ո­լեզվաբանությունը՝ որ­պես ի­նք­նու­րույն միջ­գի­տա­կար­գային ո­ւղ­ղու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան դաշ­տը գտն­վում է սո­ցի­ո­լո­գի­այի և լեզ­վա­բա­նու­թյան հատ­ման տի­րույ­թում. այս գա­ղա­փարն ի­նք­նին բե­րում է ան­հրա­ժեշ­տու­թյուն՝ դի­տար­կե­լու հե­տա­զո­տա­կան տա­րա­տե­սակ հար­ցեր ա­ռնչ­վող եր­կու գի­տու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում: Լայ­նո­րեն սահ­մա­նե­լով՝ գի­տա­կար­գը նպա­տակ ու­նի հաս­կա­նալ լե­զու – հա­սա­րա­կու­թյուն փո­խառն­չու­թյուն­ներն ու փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րը՝ չնա­յած նրան, որ լեզ­վա­բան­նե­րը և սո­ցի­ո­լոգ­ներն այս եր­կու գա­ղա­փար­նե­րին գի­տա­կա­նո­րեն տա­­լիս են ու­րույն մեկ­նա­բա­նում­ներ և տար­բեր կերպ դի­տար­կում փո­խա­դարձ ներ­գործ­ման հար­ցը քն­նե­լիս:

Չ­նա­յած նրան, որ եր­կու գի­տու­թյուն­նե­րի շր­ջա­նակ­նե­րում էլ, ու­սում­նա­սի­րե­լով սո­ցի­ո­լեզվաբանության տար­բեր հար­ցեր, ան­հրա­ժեշտ է ան­դրա­դառ­նալ թե՛ լեզ­վին, թե՛ հա­սա­րա­կու­թյա­նը, այ­դու­հան­դերձ, լեզ­վա­բան­նե­րի մոտ շեշ­տը դր­վում է լեզ­վի օգ­տա­գործ­ման, ներ­քին կա­ռուց­ված­քի հիմ­նա­հար­ցե­րին՝ հա­սա­րա­կու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված: Սո­ցի­ո­լոգ­նե­րին այս հար­ցը հե­տաքրք­րում է հա­սա­րա­կու­թյան ու­սում­նա­սիր­ման դի­տան­կյու­նից, օ­րի­նակ՝ սո­ցի­ա­լա­կան դա­սի տար­բեր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի լեզ­վա­կան, հա­ղոր­դակ­ցա­կան յու­րա­հատ­կու­թյուն­նե­րի դի­տար­կու­մը, են­­­թամ­շա­կույթ­նե­րին բնո­րոշ խոս­ված­քը, բար­բա­ռային ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը և այլն: Գի­տա­կար­գի ըն­ձե­ռած հե­տա­զո­տա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներն օգ­նում են նաև հա­սա­րա­կա­կան այլ թե­մա­նե­րի ու­սում­նա­սիր­ման դեպ­քում կենտ­րո­նա­նալ լեզ­վա­կան կող­մի վրա՝ յու­րա­հա­տուկ մո­տե­ցում ա­ռաջ բե­րե­լով և հարս­տաց­նե­լով ար­դյունք­նե­րի մեկ­նա­բա­նե­լի­ու­թյու­նը:

­Հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյու­նում գի­տա­կար­գին վե­րա­բե­րող ու­սում­նա­սի­րու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լիս ան­հրա­ժեշտ է հաս­կա­նալ ո­լոր­տում առ­կա ը­նդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կը, ո­րի վե­րա­հան­մանն էլ միտ­ված է հոդ­վա­ծը: Վեր­ջինս նպա­տակ ու­նի հաս­կա­նա­լու սո­ցի­ո­լեզվաբանության ը­նդ­հա­նուր նկա­րա­գի­րը հա­յաս­տա­նյան գի­տա­կան խոսույթում՝ գի­տա­կար­գին ան­դրա­դարձ կա­տա­րած հե­ղի­նակ­նե­րի հա­յացք­նե­րը, ա­ռաջ քա­շած մո­տե­ցում­նե­րի դի­տան­կյուն­նե­րը, շեշ­տադր­ված աս­պեկտ­նե­րը, այլ կերպ ա­սած՝ վեր­հա­նե­լու գա­ղա­փար­նե­րի է­ու­թյունն ու փո­խառն­չու­թյուն­նե­րը գի­տա­­կար­գի ա­վե­լի լայն, ը­նդ­հան­րա­կան հա­մա­տեքս­տում: Այս ի­մաս­տով տե­սա­կան ու­սում­նա­սի­րու­թյունն ար­դի­ա­կան է ոչ մի­այն գի­տա­կար­գի ը­նդ­հա­նուր հաս­կաց­ման ա­ռու­մով, այլև իր պրակ­տիկ կի­րա­ռե­լի­ու­թյամբ՝ հե­տա­գա ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հա­մար մե­թո­դա­բա­նա­կան հիմք դառ­նա­լով:

­Գի­տա­կան դիս­կուր­սը հաս­կա­նա­լով որ­պես տե­ղե­կատ­վու­թյան՝ գրա­վոր կամ բա­նա­վոր կեր­պով քն­նարկ­ման գոր­ծըն­թաց­նե­րի և մե­թոդ­նե­րի ամ­բող­ջու­թյուն, տես­նում ե­նք, որ ի­րա­կա­նաց­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի, տե­սա­կան վեր­լու­ծու­թյուն­­նե­րի ը­նդ­հան­րա­կան դի­տար­կու­մը թույլ է տա­լիս հաս­կա­նալ քննարկ­վող թե­մա­տիկ հիմ­նա­կան հար­ցե­րը: Սո­ցի­ո­լեզվաբանության կա­տար­ված ան­դրա­դարձ­նե­րը տար­բեր ե­ն՝ ո­րո­շա­կի հա­մա­տեքս­տում տեր­մի­նի օգ­տա­գոր­ծու­մից մինչև գի­տա­կար­գի դե­րի և տե­ղի նկա­րագ­րում գի­տու­թյուն­նե­րը դա­սա­կար­գե­լիս: Հաս­կա­նա­լու հա­մար, թե ի­նչ ձևով է քն­նարկ­վել գի­տա­կար­գը, բա­ցա­հայ­տե­լու հա­մար թե­մայով զբաղ­վող նոր հե­ղի­նակ­նե­րի և առ­կա նյու­թե­րը, դի­տարկ­վել են ու­սում­նա­սիր­վող գրա­կա­նու­թյան մեջ ար­ված հղում­նե­րը և այդ­կերպ շղ­թա­յա­կան ան­ցում կա­տա­րե­լով՝ փոր­ձել ե­նք պար­զել դաշ­տում առ­կա ը­նդ­հա­նուր վի­ճա­կը:

­Լեզ­վա­բան Լ. Ղա­զան­չյա­նը տեր­մին­նե­րի միջ­դիս­ցիպ­լի­նար փոխ­ներ­թա­փանց­ման հա­մա­տեքս­տում գի­տու­թյուն­նե­րի մի­ա­վոր­ման մա­սին խո­սե­լիս հի­շա­տա­կում է սո­ցի­ո­լեզվաբանություն. «XX դա­րի լեզ­վա­բա­նու­թյան պատ­մու­թյան մեջ առ­կա է դա­րիս բո­լոր գի­տու­թյուն­նե­րի զար­գաց­ման հա­մար բնո­րոշ մի եր­ևույթ՝ գի­տու­թյուն­նե­րի նեղ մաս­նա­գի­տաց­ման (տար­բե­րաց­ման) հետ մեկ­տեղ նկատ­վում է նաև հա­կա­ռակ՝ դրանց փոխ­ներ­թա­փանց­ման և մի­ա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի դրս­ևո­րում, ո­րի պատ­ճա­ռով էլ հետզ­հե­տե ա­վե­լա­նում է մի­ջա­կա գի­տա­կար­գե­րի քա­նա­կը։ Դրանց շարքն են դաս­վում, այս­պես օ­րի­նակ, լեզ­վա­հո­գե­բա­նու­թյու­նը (հո­գե­լեզ­վա­բա­նու­թյու­նը), հա­սա­րա­կա­կան լեզ­վա­բա­նու­թյու­նը (սո­ցի­ո­լեզվաբանություն) և լեզ­վա­բա­նա­կան մի շարք այլ նոր գի­տա­կար­գեր»[1]։ Խո­սե­լով ա­ռա­վե­լա­պես տեր­մին­նե­րի փո­խա­ռու­թյուն­նե­րի մա­սին և քն­նե­լով տեր­մի­նա­բա­նա­կան հար­ցեր՝ Լ. Ղա­զան­չյա­նը, այ­դու­հան­դերձ, նշում է, որ ներ­կա­յումս դիս­ցիպ­լին­նե­րի միջև ե­ղած կա­պերն ու փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը նոր ո­րակ են ձեռք բե­րել:

­Գի­տա­կար­գի հա­մա­պար­փակ վեր­լու­ծու­թյուն է ի­րա­կա­նաց­նում Հ. Զա­քա­րյա­նը իր «­Սո­ցի­ո­լեզվաբանություն, նրա ար­դի վի­ճա­կը և խն­դիր­նե­րը» հոդ­վա­ծում, որ­տեղ ներ­կա­յաց­նում է գի­տա­կար­գի է­ու­թյու­նը՝ շեշ­տը դնե­լով զար­գաց­ման նա­խադ­րյալ­նե­րի և ու­սում­նա­սի­րու­թյան հիմ­նա­կան ո­ւղ­ղու­թյուն­նե­րի վրա: Ա­նդ­րա­դառ­նա­լով սո­ցի­ո­լեզվաբանությանը՝ որ­պես գի­տա­կար­գի ա­ռա­ջաց­ման պատ­մու­թյա­նը՝ հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­նում է այն ժա­մա­նա­կագ­րա­կան տե­սան­կյու­նից՝ խո­սե­լով լեզ­վա­բա­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան դաշ­տի փո­փո­խու­թյուն­նե­րի և ար­դյուն­քում վեր­ջի­նիս սահ­ման­նե­րի ը­նդ­լայն­ման, այն է՝ «այլ գի­տու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակց­ման, նրանց մե­թոդ­նե­րի, հայե­ցա­կե­տե­րի օգ­տա­գործ­ման»[2]­մա­սին: Այս հա­մա­տեքս­տում քն­նե­լով սո­ցի­ո­լեզվաբանությունը՝ հե­ղի­նա­կը նշում է, որ գի­տա­կար­գի ա­ռա­ջա­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված էր լեզ­վա­բա­նու­թյան զար­գաց­ման ներ­քին տրա­մա­բա­նու­թյամբ, ի­նչ­պես նաև հա­սա­րա­կա­կան և գի­տա­կան կյան­քի ա­ռա­ջադ­րած գործ­նա­կան, կի­րա­ռա­կան նոր պա­հանջ­նե­րով. այս ա­ռու­մով հոդ­վա­ծում սո­ցի­ո­լեզվաբանության նկա­րա­գի­րը տրվում է կա­ռուց­ված­քային լեզ­վա­բա­նու­թյան հետ հա­մե­մա­տու­թյան մեջ:

Չ­նա­յած որ այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում սո­ցի­ո­լեզվաբանությունը՝ որ­պես ինք­նու­րույն գի­տա­կարգ, նոր էր ձևա­վոր­վում, և դեռևս հս­տակ չէր վեր­ջի­նիս ու­սում­նա­սի­րու­թյան դաշ­տը, այ­դու­հան­դերձ, Հ. Զա­քա­րյա­նը դուրս է բե­րում մի քա­նի հիմ­նա­կան հար­ցեր, ո­րոնք ըն­կած են գի­տա­կար­գի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Դրանց շար­քում նա ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ է հատ­կաց­նում «­հա­սա­րա­կա­կան բար­բա­ռա­գի­տու­թյան» հար­ցե­րին՝ հիմ­նա­վո­րե­լով, որ լեզ­վա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հա­սա­րա­կա­կան պատ­ճառ­նե­րի և, առ­հա­սա­րակ, լեզ­վի և հա­սա­րա­կա­կան եր­ևույթ­նե­րի միջև կա­պե­րի ու փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րի լու­սա­բա­նու­մը սկս­վել է՝ կապ­ված հա­սա­րա­կա­կան բար­բառ­նե­րի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջին ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հետ: Ը­նդ ո­րում, «­բար­բառ» ա­սե­լով նա ոչ մի­այն մեջ­բե­րում է Է. Ա­ղա­յա­նի «­հա­սա­րա­կա­կան տար­բեր խա­վե­րի կամ խմ­բե­րի լեզ­վի մեջ ա­ռա­ջա­ցող և ո­րոշ չա­փով դրանց լե­զուն ը­նդ­հա­նուր լեզ­վից տար­բե­րող ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներն են»[3] սահ­մա­նու­մը, այլև դրա տակ նկա­տի է առ­նում ժար­գոն­նե­րը, ծած­կա­լե­զու­նե­րը, մաս­նա­գի­տա­կան լե­զու­­նե­րը, սե­ռային և հա­սա­կային բա­ժա­նում­նե­րի հետ կապ­ված տար­բե­րա­կում­նե­րը, խո­­սող­նե­րի կր­թու­թյու­նից, սո­ցի­ալ-տն­տե­սա­կան վի­ճա­կից, հա­սա­րա­կա­կան դիր­­քից, ազ­գային ծա­գու­մից և նման այլ գոր­ծոն­նե­րից կախ­ված տար­բե­րակ­նե­րը։ Այս հիմ­նա­հար­ցի շր­ջա­նակ­նե­րում ու­սում­նա­սիր­վում են լեզ­վա­կան և խոս­քային տար­բե­րու­թյուն­նե­րը թե՛ հա­սա­րա­կա­կան կա­ռուց­ված­քով պայ­մա­նա­վոր­ված (տար­բեր տա­րի­քի, սե­ռի, մաս­նա­գի­տու­թյան և այլ բնու­թագ­րիչ­նե­րի կրող­նե­րի շր­ջա­նում), թե՛ հա­սա­րա­կա­կան տար­բեր ի­րադ­րու­թյուն­նե­րում դրս­ևոր­վող: Հա­սա­րա­կա­կան բար­բա­ռա­գի­տու­թյու­նը ոչ մի­այն պար­զա­պես նկա­րագ­րում է լեզ­վի՝ հա­սա­րա­կա­կան շեր­տա­վո­րու­մով պայ­մա­նա­վոր­ված տար­բե­րակ­նե­րը, այլև բա­ցա­հայ­տում է այն պատ­ճա­ռա­կան կա­պե­րը, ո­րոնք գո­յու­թյուն ու­նեն լեզ­վա­կան և հա­սա­րա­կա­կան կա­ռուց­վածք­նե­րի միջև։

­Սո­ցի­ո­լեզվաբանության հե­տաքրք­րու­թյուն­նե­րի շար­քում հե­ղի­նա­կը ա­ռանձ­նաց­նում է նաև լեզ­վա­կան շփում­նե­րի հար­ցե­րը՝ եր­կու կամ ա­վե­լի լե­զու­նե­րի շփ­ման դեպ­քում այդ լե­զու­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյան ու գոր­ծա­ծու­թյան հա­սա­րա­կա­կան, ի­րադ­րա­կան, թե­մա­տիկ բաշ­խու­մը: Լե­զու­նե­րի շփ­ման ա­ռու­մով սո­ցի­ո­լեզվաբանությունը հե­տաքրք­րում է, թե ի­նչ ո­ւղ­ղու­թյամբ է ըն­թա­նում լե­զու­նե­րի փո­խազ­դե­ցու­թյու­նը, ո­րոնք են դրա պատ­ճառ­նե­րը, ի­նչ­պի­սին է լեզ­վա­վի­ճա­կը տվյալ հան­րու­թյան սահ­ման­նե­րում, ո­րոնք են տվյալ լեզ­վա­վի­ճա­կի գո­յու­թյան հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան և մշա­կու­թային պայ­ման­նե­րը և այլն:

Հ. Զա­քա­րյա­նը հա­մա­ռոտ նկա­րագ­րում է նաև կի­րա­ռա­կան սո­ցի­ո­լեզվաբանությանն ա­ռնչ­վող լեզ­վա­քա­ղա­քա­կա­նու­թյան, լեզ­վա­շի­նու­թյան հար­ցե­րը, ո­րի շր­ջա­նակ­նե­րում գի­տա­կար­գի խն­դիրն է ո­րո­շել հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան այն նա­խադ­րյալ­նե­րը, ո­րոնք, հան­դես գա­լով լեզ­վի զար­գաց­ման ըն­թաց­քում, պա­հան­ջում են լեզ­վա­շի­նա­կան այս կամ այն բնույ­թի աշ­խա­տանք­ներ, ի­նչ­պես նաև սե­փա­կան գիր չու­նե­ցող ազ­գե­րի հա­մար գրային հա­մա­կար­գե­րի ստեղ­ծումն ու ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան գրա­կան լեզ­վի մշա­կու­մը, ո­ւղ­ղագ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, տեր­մի­նա­բա­նա­կան գի­տա­կան հա­մա­կար­գե­րի ստեղ­ծու­մը և այլն: Բա­ցի դրա­նից՝ սո­ցի­ո­լեզվաբանությունը հե­տաքրք­րում են նաև լեզ­վա­կան ը­նտ­րու­թյան և խոս­քային ի­րադ­րու­թյան փոխ­հա­րա­բե­րու­թյան հար­ցեր՝ հաշ­վի առ­նե­լով, որ հա­ղոր­դակց­վող­նե­րը խոս­քային տար­բեր ի­րադ­րու­թյուն­նե­րում ը­նտ­րու­թյուն են կա­տա­րում լեզ­վա­կան տար­բե­րա­կային ձևե­րի միջև: Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­վում են նաև սո­ցի­ո­լեզվաբանության տի­պա­բա­նու­թյան և լեզ­վի է­կո­լո­գի­այի հար­ցե­րը՝ որ­պես գի­տա­կար­գին հու­զող խն­դիր­ներ. «­Լեզ­վի է­կո­լո­գի­ան կա­րող է սահ­ման­վել ի­բրև տվյալ լեզ­վի և նրա մի­ջա­վայ­րի միջև փո­խազ­դե­ցու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյուն: Տվյալ լեզ­վի մի­ջա­վայր ա­սե­լով՝ հաս­կաց­վում է այն հան­րու­թյու­նը, ո­ւր նա գոր­ծա­ռում է և այն լե­զու­նե­րի ամ­բող­ջու­թյու­նը, ո­րոնց հետ նա շփ­ման մեջ է մտ­նում»[4]։­

Իր «­Լեզ­վա­կան և հա­ղոր­դակ­ցա­կան կա­րո­ղու­թյան խն­դի­րը ար­տա­սահ­ման­յան հան­րա­լեզ­վա­բա­նու­թյան մեջ» հոդ­վա­ծում Է. Մով­սե­սյանն խո­սում է գի­տա­կար­գի կա­յաց­ման մա­սին ա­րև­մուտ­քում՝ շեշ­տադ­րե­լով 1960-ա­կան­նե­րին վեր­ջի­նիս էմ­պի­րիկ, ի­սկ 1970-ա­կան­նե­րին՝ տե­սա­կան բնույ­թը: Նա ան­դրա­դարձ է կա­տա­րում լեզ­վա­բան Նոամ Չոմս­կու կող­մից լեզ­վաօգ­տա­գործ­ման և «­մա­քուր» լեզ­վի հա­կադ­րու­թյան կոն­ցեպ­տին[5], ո­րի մի­ջո­ցով փոր­ձում է­ին ա­ռանձ­նաց­նել խո­սակ­ցու­թյան տար­բեր պայ­ման­նե­րում օգ­տա­գործ­վող լե­զուն, ո­րը փո­փո­խու­թյան է են­թարկ­վում՝ պայ­ման­նե­րից ել­նե­լով, նկա­րագ­րու­թյան են­թա­կա չէ «­մա­քուր» լեզ­վից, ո­րը կի­րառ­վում էր լեզ­վա­բա­նա­կան տե­սու­թյուն­նե­րում[6]

Է. Մով­սե­սյա­նը ներ­կա­յաց­նում է սո­ցի­ո­լեզվաբան­նե­րի կող­մից այս մո­տեց­ման քն­նա­դա­տու­թյու­նը (ա­նհ­նար է լեզ­վի այն աս­տի­ճա­նի «փ­չա­ցու­մը» կի­րա­ռող­նե­րը կող­մից, որ այն խան­գա­րի գի­տա­կան նկա­րագր­մա­նը կամ որ լեզ­վի ճա­նա­չո­ղու­թյու­նը կախ­ված է նաև լեզ­վի օգ­տա­գործ­ման ճա­նա­չո­ղու­թյու­նից)՝ ան­դրա­դարձ կա­տա­րե­լով նաև լեզ­վա­բան Գ. Ջա­հու­կյա­նի մեկ­նա­բան­մա­նը. «Իր գոր­ծու­նե­ու­թյան սկզ­բում չու­նե­նա­լով հս­տակ փի­լի­սո­փա­յա­կան կոն­ցեպտ՝ Ն. Չոմս­կին հե­տա­գա­յում ը­նկ­նում է Դե­կար­տի, Հում­բոլդ­տի և այ­լոց գա­ղա­փար­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ և զար­գաց­նում ի­րե­նից ի­դե­ա­լիս­տա­կանռա­ցի­ո­նա­լիս­տա­կան բնույ­թի էկ­լեկ­տիկ խառ­նուրդ ներ­կա­յաց­նող կոն­ցեպտ: Դրա վառ ար­տա­ցո­լու­մը Չոմս­կու գա­ղա­փարն է լեզ­վա­կան կա­ռուց­վածք­նե­րի ի սկզ­բա­նե լի­նե­լու բնույ­թի մա­սին»[7]:

Սո­ցի­ո­լեզվաբան­նե­րը լեզ­վա­բա­նու­թյան հիմ­նա­կան խն­դի­րը տես­նում են հա­ղոր­դակ­ցա­կան կոմ­պե­տեն­տու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան մեջ, ո­րը՝ որ­պես լեզ­վի ամ­բող­ջա­կան ճա­նա­չո­ղու­թյուն, ը­նդ­գր­կում է ոչ մի­այն քե­րա­կա­նա­կան կա­նո­նե­րը, այլև սո­ցի­ա­լա­կան աս­պեկ­տը: Այս ա­ռն­չու­թյամբ հե­ղի­նա­կը նաև քննա­դա­տում է սո­ցի­ո­լեզվաբանության լեզ­վի սո­ցի­ո­լո­գի­այից ա­ռանձ­նա­ցումն այն հիմ­նա­վոր­մամբ, որ ա­ռա­ջի­նը լեզ­վի օգ­տա­գործ­ման տե­սու­թյուն է, ե­րկ­րոր­դը՝ հա­ղոր­դակ­ցա­կան կոմ­պե­տեն­տու­թյան տե­սու­թյուն: Նա գտ­նում էր, որ այդ­կերպ մի­այն ամ­րապնդ­վում է Ն. Չոմս­կու կող­մից լեզ­վի օգ­տա­գործ­ման և լեզ­վա­կան կոմ­պե­տեն­տու­թյան դի­խո­տո­մի­ան: Սո­ցի­ո­լեզվաբանության դի­տան­կյու­նից է­ա­կան է նաև հե­ղի­նա­կի այն գա­ղա­փա­րը, որ լեզ­վա­կան կոմ­պե­տեն­տու­թյու­նը են­թադ­րում է լեզ­վա­կան կո­դե­րի ի­մա­­ցու­թյուն: Տվյալ լեզ­վի կրո­ղը սո­վո­րա­բար տի­րա­պե­տում է բազ­մա­թիվ լեզ­վա­կան կո­դե­րի, ո­րից նա ա­նընդ­հատ ը­նտ­րում է տվյալ ի­րա­վի­ճա­կում իր կա­տա­րած դե­րին հա­րիր կոդ: Այդ­կերպ, լեզ­վա­կան վար­քը, ը­ստ է­ու­թյան, «­կո­դե­րի ան­ցում» է:

­Սո­ցի­ո­լեզվաբանության էմ­պի­րիկ կող­մը՝ լե­զու-հա­սա­րա­կու­թյուն կա­պի վեր­հան­ման տե­սան­կյու­նից, դի­տարկ­վել է Հ. Գալս­տյա­նի հոդ­վա­ծում, ո­րն ը­նդ­հա­նուր առ­մամբ էթ­նո­լեզ­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյուն է բազ­մազգ ԽՍՀՄ-ո­ւմ՝ հիմն­ված ՀՍՍՀ հնա­գի­տու­թյան և ազ­գագ­րու­թյան ի­նս­տի­տու­տի էթ­նո­սո­ցի­ո­լո­գի­այի բաժ­նի էմ­պի­րիկ տվյալ­նե­րի վրա[8]: Որ­պես այդ­պի­սի էթ­նո­լեզ­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ա­մե­նաբ­նո­րոշ ձև՝ հե­ղի­նա­կը խո­սում է ե­րկ­լեզ­վու­թյան մա­սին, ե­րբ որ­պես հա­ղոր­դակց­ման մի­ջոց են ծա­ռա­յում տվյալ էթ­նի­կա­կան մի­ա­վո­րի մայ­րե­նի լե­զուն և ռու­սե­րե­նը:

Սո­ցի­ո­լեզվաբանության դի­տան­կյու­նից նա ներ­կա­յաց­նում է կար­ևոր մեկ­նա­բա­նու­թյուն՝ խո­սե­լով լեզ­վա­կան վար­քի մա­սին. «­Լեզ­վա­կան վար­քը, լի­նե­լով մար­դու սո­ցի­ա­լա­կան վար­քի պար­տա­դիր նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը, բա­ցա­հայտ­վում է լե­զու­նե­րի սո­ցի­ալֆունկ­ցի­ո­նալ բաշխ­ման կամ տվյալ հա­սա­րա­կու­թյան մեջ նրանց դրս­ևո­րում­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյամբ: Հա­ղոր­դակ­ցու­թյան լեզ­վի ը­նտ­րու­թյու­նը պայ­­­մա­նա­վոր­ված է լեզ­վա­կան և ար­տա­լեզ­վա­կան բնույ­թի մի շարք գոր­ծոն­նե­րի ներ­գոր­ծու­թյամբ՝ լե­զու­նե­րի տի­րա­պետ­ման հա­րա­բե­րա­կան աս­տի­ճա­նը, լե­զու­նե­րի գրա­կան և մշա­կու­թային ա­վան­դույթ­նե­րը, զգաց­մուն­քային վե­րա­բեր­մուն­քը լեզ­վի նկատ­մամբ, էթ­նիկ մի­ջա­վայ­րը, ան­հա­տի սե­ռա­տա­րի­քային և սո­ցի­ալմաս­նա­գի­տա­կան դիր­քը և այլն»[9]

Ըստ ներ­կա­յաց­վող հե­տա­զո­տու­թյան, ե­թե կախ­ված սե­ռա­տա­րի­քային բնու­թագ­րիչ­նե­րից լեզ­վի օգ­տա­գործ­ման (հայե­րեն/­ռու­սե­րեն; տա­նը/աշ­խա­տա­վայ­րում) ո­րո­շա­կի օ­րի­նա­չա­փու­թյուն­ներ նկա­տե­լի չեն, ա­պա սո­ցի­ալ-մաս­նա­գի­տա­կան պատ­­կա­նե­լու­թյու­նը և ռու­սաց լեզ­վի տա­րա­ծու­մը ու­ղիղ հա­մե­մա­տա­կան են: Ռու­սե­րենն ա­վե­լի շատ կի­րառ­վում է ար­տադ­րա­կան ո­լոր­տում, ո­րը բա­ցատ­րում է խորհր­դային ե­րկր­նե­րի միջև ին­տեգ­րա­ցի­ոն գոր­ծըն­թաց­նե­րի ու­ժե­ղաց­մամբ: Ան­հա­տի լեզ­վա­կան վար­քը կո­րե­լաց­վում է իր սո­ցի­ալ-մաս­նա­գի­տա­կան կար­գա­վի­ճա­կի հետ, ո­րը վկա­յում է ե­րկ­րորդ լեզ­վի բարձր դե­րի մա­սին սո­ցի­ալ-մ­շա­կու­թային գոր­ծըն­թաց­նե­րում: Ի­նչ­պես նաև նա խո­սում է ռու­սե­րե­նի ա­ռա­վել տա­րած­վա­ծու­թյան մա­սին ա­ռան­ձին խմ­բի՝ մտա­վո­րա­կա­նու­թյան շրջա­նում: Դա բա­ցատր­վում է նրանց ռու­սա­լե­զու կր­թու­թյամբ, գործ­նա­կան կա­պե­րի առ­կա­յու­թյամբ այլ հան­րա­պե­տու­թյուն­նե­րում գտն­վող գոր­ծըն­կեր­նե­րի հետ և այլն:

­Հոդ­վա­ծը, իր մեջ ամ­փո­փե­լով ա­ռան­ձին խմ­բե­րի շր­ջա­նում լեզ­վա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի ու­սում­նա­սիր­ման, տար­բեր գոր­ծոն­նե­րի միջև կո­րե­լա­ցի­ա­նե­րի վեր­հան­մանն ո­ւղղ­ված հե­տա­զո­տու­թյան ար­դյունք­նե­րը, ա­վե­լի լայն հա­մա­տեքս­տում թույլ է տա­լիս խո­սել էմ­պի­րիկ սո­ցի­ո­լեզվաբանության տար­րե­րի առ­կա­յու­թյան մա­սին դի­տարկ­վող ժա­մա­նա­կաշր­ջա­նում:

Դ. Գյուլ­զա­դյանն իր վեր­լու­ծա­կան հոդ­վա­ծում ան­դրա­դառ­նում է Սո­սյու­րի ներդր­մա­նը ը­նդ­հա­նուր լեզ­վա­բա­նու­թյան զար­գաց­ման մեջ, ո­ւմ ներ­կա­յաց­նում է որ­պես մի շարք գի­տա­կան դպ­րոց­նե­րի և ա­ռաջ քաշ­ված տե­սու­թյուն­նե­րի հա­մար ե­լա­կե­տային դեր ու­նե­ցած գի­տա­կան (ո­րոշ­նե­րը կազ­մա­վոր­վել են նրա տե­սու­թյան թվա­ցյալ, եր­բեմն էլ ի­րա­կան հա­կա­սու­թյուն­նե­րը վե­րաց­նե­լու մղու­մով): Հայ լեզ­վա­բան­նե­րից նա մեջ­բե­րում է Գ. Ջա­հու­կյա­նին, ով լեզ­վա­բա­նու­թյան պատ­մու­թյան՝ Սոս­յու­րով սկզբ­նա­վոր­ված փուլն հա­մա­րում է հա­մա­կար­գային-վեր­լու­ծա­կան լեզ­վա­բա­նու­թյան շր­ջան: Այդ շր­ջա­նը վեր­լու­ծա­կան է, քա­նի որ ա­ռա­ջին ան­գամ հս­տա­կո­րեն ա­ռանձ­նաց­վում են լե­զուն և խոս­քը, և հա­մա­կար­գային է, քա­նի որ հի­շյալ եր­կա­տու­մը բխեց­վում է լեզ­վա­խոս­քային ամ­բող­ջու­թյու­նից` լեզ­վա­խո­սու­թյու­նից: Ը­ստ Գ. Ջա­հու­կյա­նի՝ «­շա­րա­կար­գային կա­ղա­պա­րը, որ ցույց է տա­լիս տվյալ լեզ­վում հաս­տատ­ված կա­նոն­նե­րով մի­ա­վոր­նե­րի հա­ջորդ­ման կար­գը, վե­րա­գր­վում է լեզ­վին, ի­սկ խոս­քին վե­րա­բե­րում են կա­ղա­պա­րի խոս­քային մաս­նա­վոր ի­րա­ցում­նե­րը»[10]:

­Հե­ղի­նա­կը նաև ան­դրա­դառ­նում է Սո­սյու­րի դե­րին ը­նդ­հա­նուր նշա­նա­գի­տու­թյան կազ­մա­վոր­ման մեջ. «Ըստ Սո­սյու­րի՝կա­րե­լի է պատ­կե­րաց­նել այն­պի­սի մի գի­տու­թյուն, ո­րն ու­սում­նա­սի­րի նշան­նե­րի գոր­ծա­ռու­թյու­նը հա­սա­րա­կա­կան կյան­քի ներ­սում՝ կազ­մե­լով ը­նդ­հա­նուր կամ հա­սա­րա­կա­կան հո­գե­բա­նու­թյան մի բա­ժի­նը:[11] Այդ գի­տու­թյու­նը Սո­սյու­րը, ի տար­բե­րու­թյուն իր նա­խորդ­նե­րի և հա­ջորդ­նե­րի, ան­վա­նում է ոչ թե նշա­նա­գի­տու­թյուն (սե­մի­ո­տի­կա), այլ նշա­նա­բա­նու­թյուն (սե­մի­ո­լո­գի­ա), ո­րի մի մասն է մի­այն լեզ­վա­բա­նու­թյու­նը: Այն, որ նշա­նա­բա­նու­թյու­նը, ը­ստ Սո­սյու­րի, հո­գե­բա­նա­կան գի­տու­թյուն է, բխում է նրա՝ նշա­նին տված բնո­րո­շու­մից: Սո­սյու­րի ձե­ւա­կերպ­ման հա­մա­ձայն՝ նշա­նը հաս­կա­ցու­թյան եւ լսո­ղա­կան պատ­կե­րի զու­գոր­դում է[12]»: Չնա­յած որ գի­տու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կա­կից դա­սա­կարգ­մամբ այս գի­տու­թյուն­ներն ա­ռան­ձին ո­լորտ­ներ են, ի­սկ ը­նդ­գր­կու­նու­թյան ա­ռու­մով նշա­նա­գի­տու­թյու­նը շատ ա­վե­լի հա­մա­պար­փակ է, քան հո­գե­բա­նու­թյու­նը:­

Որ­պես ԽՍՀՄ-ո­ւմ նշա­նի է­ու­թյու­նը և նշա­նա­սեր­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը վեր հա­նող ա­ռա­ջին հայ հե­ղի­նակ՝ Դ. Գյուլ­զա­դյա­նը հի­շա­տա­կում է Լևոն Հ. Աբ­րա­հա­մյա­նին: Վեր­ջերս լույս տե­սած իր «Sigma» տետ­րա­կում Լ. Աբ­րա­հա­մյանն այն դի­տար­կումն է կա­տա­րում, ը­ստ ո­րի` «ան­վան հա­րա­բե­րու­թյու­նը նշա­նակ­ման ա­ռար­կային եր­բեք ան­մի­ջա­կան չի լի­նում, այլ միշտ միջ­նոր­դա­վոր­ված է հաս­կա­ցու­թյամբ»[13]:

Այս դի­տան­կյու­նից հայ տե­սա­բան­նե­րի ան­դրա­դարձ­նե­րը նշան­նե­րին, նշա­նա­գի­տու­թյա­նը, լեզ­վին, խոս­քին և թվարկ­ված տեր­մին­նե­րի փո­խառն­չու­թյուն­նե­րին ա­ռաջ քայլ է սո­ցի­ո­լեզվաբանության զար­գաց­ման տե­սան­կյու­նից, ին­չը թույլ է տա­լիս խո­սել գի­տա­կար­գի մա­սին ոչ մի­այն լեզ­վա­բա­նա­կան տե­սան­կյու­նից, ի­նչ­պես մինչ այդ էր, այլև հա­վե­լել նշա­նա­գի­տա­կան, լեզ­վա­փի­լի­սո­փա­յա­կան հայե­ցա­կե­տե­րը: Ա­րև­մուտ­­քում այս կա­յա­ցած գի­տա­կարգն իր մեջ ամ­փո­փում է թե՛ սո­ցի­ո­լո­գի­այի, թե՛ լեզ­վա­բա­նու­թյան տե­սա­կան, մե­թո­դա­բա­նա­կան, կի­րա­ռա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ին­չի հա­մա­մաս­նու­թյան պա­կա­սը, ի­նչ­պես պարզ է դառ­նում այս ու­սում­նա­սի­րու­թյու­նից, հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյու­նում նկա­տե­լի է:­

Այս­պի­սով՝ հա­յաս­տա­նյան գի­տա­կան խոսույթում սո­ցի­ո­լեզվաբանության տե­ղը դի­տար­կե­լիս նկա­տե­լի է, որ այն մե­ծա­պես ու­սում­նա­սիր­վել է լեզ­վա­բան­նե­րի կող­մից (ի­րենց ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րում գի­տա­կար­գին ան­դրա­դար­ձել են լեզ­վա­բան­ներ Հ. Զա­քա­րյա­նը, Լ. Ղա­զան­չյա­նը, Գ. Ջա­հու­կյա­նը, Դ. Գյուլ­զա­դյա­նը, Է. Ա­ղա­յա­նը և այլք): Սո­ցի­ո­լո­գի­ա­կան դի­տան­կյու­նը փոք­րի­շա­տե ե­զեր­վում է փի­լի­սո­փա­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հետ (Լ. Հ. Աբ­րա­հա­մյան՝ նշա­նա­գի­տու­թյան, Է. Ա­թա­յան՝ լեզ­վա­փի­լի­սո­փա­յու­թյան հայե­ցա­կար­գե­րի դի­տար­կում և այլն), սա­կայն, պարզ է, որ այն ամ­բող­ջա­պես չի կա­րող ար­տա­ցո­լել սո­ցի­ո­լո­գի­այի տե­սա­կան բա­զայի, հաս­կա­ցու­թային ա­պա­րա­տի կի­րա­ռե­լի­ու­թյունն ու մեկն­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Դաշ­տում ը­նդ­հա­նուր վի­ճա­կի դի­տար­կու­մը այս ա­ռու­մով օգ­նում է ոչ մի­այն նկա­րագ­րել ի­րա­վի­ճա­կը, այլև հաս­կա­նալ առ­կա բա­ցե­րը և հիմք ստեղ­ծել հե­տա­գա ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հա­մար:

[1] Ղազանչյան Լ., Հայերեն լեզվաբանական տերմինների համակարգային-կառուցվածքային վեր­լու­ծու­թյուն, «Լեզվի և ոճի հարցեր», հ. 4, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977, էջ 248-249:

[2] Զաքարյան Հ., Սոցիոլինգվիստիկան, նրա արդի վիճակը և խնդիրները, «Լրաբեր հասարա­կական գի­տու­­թյունների», № 2, 1975, էջ 70:

[3] Աղայան Է., Լեզվի գոյության տարբերակային ձևերը, «Բանբեր Երևանի համալսարանի», 1973, N 2, էջ 62:

[4] Զաքարյան Հ., Սոցիոլինգվիստիկան, նրա արդի վիճակը և խնդիրները, «Լրաբեր հասա­րա­կական գիտությունների», № 2, 1975, էջ 77; մանրամասն տե՛ս Haugen E., The Ecology of Language, Stanford, California, 1972, էջ 325:

[5] Мовсесян Э., Проблема языковой и коммуникативной компетенции в зарубежной социо­лингвистике, «Լրաբեր հասարակական գիտությունների», № 10, 1982, էջ 58-64; մանրամասն տե՛ս Chomsky N., Aspects of the Theory of Syntax, Cambridge, Massachusetts, 1965:

[6] Мовсесян Э., Проблема языковой и коммуникативной компетенции в зарубежной социо­лингвистике, «Լրաբեր հասարակական գիտությունների», № 10, 1982, էջ 58-64:

[7] Джаукян Г., Общее и армянское языкознание, Ереван, 1978, с. 13.

[8] Գալստյան Հ., Լեզվական վարքի որոշ հարցեր (ըստ Երևանի բնակչության էթնոսո­ցիո­լո­գիա­կան ուսումնասիրության նյութերի), «Լրաբեր հասարակական գիտությունների», № 2, 1983, էջ 31-37:

[9] Նույն տեղում, էջ 32:

[10] Ջահուկյան Գ., Հայոց լեզվի զարգացումը և կառուցվածքը, Երևան, 1969, էջ 101:

[11] Գյուլզադյան Դ., Ֆերդինանդ դը Սոսյուրի «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց»-ի հայե­րեն թարգ­մա­նության նշանակությունը մեր մտավոր իրականության համար, մաս I /հասանելի է http://www.arteria.am/hy/1311521321 հղմամբ, 9.11.16 թ.-ի դրությամբ/, մանրա­մասն տե՛ս Ֆեր­դինանդ դը Սոսյուր, Ընդհանուր լեզվաբանության դասընթաց, Երևան, 2008, էջ 32:

[12] Նույն տեղում, էջ 104 – 105:

[13] Գյուլզադյան Դ., Ֆերդինանդ դը Սոսյուրի «Ընդհանուր լեզվաբանության դասընթաց»-ի հայե­րեն թարգ­մանության նշանակությունը մեր մտավոր իրականության համար,մաս II /հասանելի է http://www.arteria.am/hy/yev1312663973 հղմամբ, 9.11.16 թ.-ի դրությամբ/, մանրամասն տե՛ս Աբրա­­համ­յան Լ., Sigma տետրակ (ռուս.), Երևան, 2008, էջ 43:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *