«Արցախը` ինչպես Հայաստանի պատմական ու մշակութային մասնիկ շատ տպավորիչ էր մեզ համար: Այն հարուստ է հին քրիտոնեական եկեղեցիներով և բնության հրաշքներով, ոչ միայն լանդշաֆտի առումով, այլ նաև հայերի՝ ովքեր ապրում են այնտեղ»,-ասում է Հունգարիայի Պիտեր Պազման համալսարանի ուսանող Պիտեր Պալ Կրանիցը:
«Ղարաբաղը «խաղաղության կղզի է»: Այնտեղ ապրող մարդիկ շատ բարի քաղաքավարի և բարեհամբույր են: Հուսամ նրանք կկարողանան ավելի զարգացնել իրենց երկիրը, որովհետև շատ աշխատասեր են և սիրում են իրենց հողը»,- նշում է նույն համալսարանի ուսանողուհի Նիկոլետ Ցեզարը:
«Երբ ես ասացի ընկերներիցս մեկին, որ գնում եմ Ղարաբաղ, նա ասաց, որ ես չպետք է դա անեմ, քանի որ դա պատերազմական գոտի է և կարող է վտանգավոր լինել ինձ համար: Ես մոտ 3 օր անցկացրի այնտեղ և ինձ բացարձակ ապահով էի զգում: Մարդիկ շատ բարի են, բնությունը՝ գեղեցիկ, իսկ առօրյա կյանքն ընթանում է իր հունով՝ ինչպես ամենուր: Չե՞ք հավատում, գնացե՛ք և ինքներդ տեսեք, դուք ջերմ հյուրընկալության կարժանանաք»,- իր ճանապարհորդական նոթերում գրում է ուսանողուհի Լիլի Վեկասսին:
Սա հունգարացի ուսանողների տպավորությունների հավաքական պատկերն է:
Հոկտեմբերի 12-ից 21-ը Հայ-հուգարական Աշնանային գիտական դպրոցի շրջանակներում Հունգարիայի Պիտեր Պամզանի համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան ոչ միայն մասնակցելու մի շարք գիտական միջոցառումների, այլ նաև շրջելու ամբողջ Հայաստանով և Արցախով, ծանոթանալու հայկական մշակույթին, պատմական հուշարձաններին և ավելի պատկերավոր դարձնել պատմության այն էջերը, որոնք ուսումնասիրել էին Հայաստանի մասին:
Ծրագրի նախաձեռնությունը երկկողմանի էր, կազմակերպված Հայական Սոցիոլոգիական ակումբի և Պիտեր Պազմանի համալսարանի համագործակցության արդյունքում: Միջոցառման նպատակն էր ստեղծել գիտական կապեր, գիտական երկխոսություն հաստատել հայ-հունգարացի հետազոտողների միջև, ինչպես նաև հետազոտոական փորձի փոխանակումը:
Աշնանային դպրոցը, որն իր մեջ ներառում էր հայագիտական ուսումնաիրությունների և զեկույցների ներկայացում Երևանի պետական համալսարանի և Արցախի պետական համալսարանի ուսանողների մասնակցությամբ, այնուհետև շրջագայություն Հայաստանում և Արցախում: Ադյունավետ գիտական աշխատանքները զուգորդվեցին նաև ժամանցային միջոցառումների իրականացմամբ, ինչը պակաս կարևոր չէր մշակության փախանակման տեսանկյունից:
Հայկական կողմի ակնկալիքները ևս արդարացան, «ամենաշատը կարևորում եմ գիտական ցանցի ընդլայնումը, քանի որ միջոցառումը առիթ հանդիսացավ նոր գաղափարների և նոր ծրագրերի ձևավորման համար թե՛ հայ, թե՛ հունգարցի հետազոտողների համար»,- ասում է Հայկական Սոցիոլոգիական ակումբի համահիմնադիր-անդամ Գայանե Հարությունյանը: