1930
Նորվեգացի սոցիոլոգ, և մաթեմատիկոս, նշանավոր գիտնական, աշխարհի առաջատար համալսարանների, այդ թվում Բեռլինի, Ֆրանկֆուրտի, Ցյուրիխի, Բեռնի համալսարանների,Կոլումբիայի և Պրիստոնի ամերիկյան համալսարանների պրոֆեսոր, Յոհան Վինսենտ Գալթունգը ծնվել է 1930 թ. Հոկտեմբերի 24ին:
Գալթունգը Օսլոյի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի, «Journal of peace Research» /Խաղաղության պրոբլեմի հետազոտությունների ամսագիր/ հիմնադիրը և առաջին տնօրենն է: Գալթունգը ՄԱԿ-ի, ԵԱՀԽ-ի և Եվրոպական միության կոնֆլիկտների կարգավորման հարցերով առաջատար խորհրդական է, մասնակցել է ավելի քան 45 միջազգային, տարածաշրջանային և ներպետական կոնֆլիկտների լուծման գործընթացների:
Բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում այլընտրանքային` Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր է, Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդի գումարման նախաձեռնողն է, կոնֆլիկտի խաղաղ տրանսֆորմացիայի և Տրանսենդ մեթոդի` կոնֆլիկտների կարգավորման իննովացիոն տեխնոլոգիայի մշակման միջազգային կազմակերպության հիմնադիրն է: Վերջին երկու տարում Գալթունգը Հյուսիսային Իռլանդիայում, Բալկաններում և Շրի Լանկայում կոնֆլիկտի լուծմանն ուղղված բանակցություններ է վարում:
Յոհան Գալթունգը ծնվել է բժիշկների և հասարակական ակտիվ մարդկանց ընտանիքում: Երբ Նորվեգիան օկկուպացվեց Գերմանիայի կողմից, Գալթունգների ընտանիքը միացավ ընդհատակյա հակաօկկուպացիոն աշխատանքներին:
Գալթունգը 1956ին, Օսլոյի համալսարանում ստացել է մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ մեկ տարի անց, նույն համալսարանում պաշտպանել է և ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Գիտական կոչում ստանալուց հետո Գալթունգը գնաց Նյու Յորք` Կոլումբիայի համալսարան, որտեղ նա հինգ կիսամյակ դասավանդում էր որպես պրոֆեսոր- ասիստենտ Սոցիոլոգիայի ամբիոնում: 1959-ին Գալթունգը վերադառնում է Օսլո, որտեղ նա հիմնադրում է Օսլոյի խաղաղության հետազոտությունների ինստիտուտը:
1964ին, Գալթունգը գլխավորեց ՕԽՀԻ-ն, հիմնադրելու համար Խաղաղության հետազոտություններին նվիրված առաջին ակադեմիական ամսագիրը` «Խաղաղության հետազոտությունների» ամսագիրը // «The journal of peace Research»: 1969-ին նա թողեց ՕԽՀի-իր պաշտոնը, Օսլոյի համալսարանում խաղաղության և կոնֆլիկտի հետազոտությունների պրոֆեսոր աշխատելու համար, մինչ 1978 թ:
Հետագայում նա աշխատեց որպես տնօրեն Դուբրովնիկի Համալսարանական Կենտրոնում, միաժամանակ ծառայելով որպես Աշխարհի ապագայի հետազոտությունների ֆեդերացիայի նախագահ //«World Future Studies Federation».
Գալթունգը հանդիսանում է «Խաղաղության և կոնֆլիկտի խնդիրների հետազոտության» գիտակարգի հիմնադիր: Նա առաջինը կոնցեպտուալիզացրեց խաղաղության կառուցումը «կայուն» խաղաղություն ստեղծող մեխանիզմների միջոցով: Ըստ Գալթունգի խաղաղության կառուցման մեխանիզմները ուղղված պետք է լինեն կոնֆլիկտի արմատական պատճառների բացահայտմանը և աջակցեն կոնֆլիկտի լուծման և խաղաղության կառավարման լոկալ հնարավորություններին:
Նա հեղինակել է բազմաթիվ էմպիրիկ և տեսական հոդվածներ, ամենից հաճախ անդրադառնալով խաղաղության և կոնֆլիկտի հետազոտությունների խնդիրներին:
Գալթունգը նաև ստեղծել է «Խաղաղ լրագրության հայեցակարգը», ինչը շատ ազդեցիկ է հաղորդակցության և մեդիա հետազոտություններում:
Գալթունգի հայացքները առնչվում են հետևյալ հայեցակարգերի հետ.
- «Կառուցվածքային բռնություն». Լայնորեն բնութագրվում է որպես սիստեմատիկ ճանապարհ, որով ռեժիմը կանխարգելում է անհատներին ծախսել իրենց հնարավորությունների ողջ պոտենցյալը: Դրա օրինակներն են` ինստիտուցիոնալացված ռասիզմն ու սեքսիզմը:
- «Դրական խաղաղություն», «բացասական խաղաղություն»: Համաձայն այս հայեցակարգի, խաղաղությունը ավելին է քան կառուցվածքային բռնության բացակայությունը /բացասական խաղաղություն/: Բացասական խաղաղությունը ուղղակի բռնության բացակայությունն է: Դրական խաղաղությունը ենթադրում է մշակութային և կառուցվածքային բռնության բացակայություն:
Հիմնական աշխատանքների ցանկ.
- «Վիճակագրական հիպոթեզների ստուգում» // Statistical hypothesis testing», 1953
- «Սոցիալական հետզոտությունների տեսությունն և մեթոդը» // Theory and Methods of Social Research», 1967
- «Երկու աշխարհների անդամներ» // Members of Two Worlds», 1971
- «Խաղաղություն, բռնություն և իմպերիալիզմ »// Peace, violence and imperialism», 1974
- «Խաղաղություն. Հետազոտություն- կրթություն-գործողություն» // Peace: Research – Education – Action», 1975
- «Խաղաղություն խաղաղ միջոցներով. Խաղաղություն և կոնֆլիկտ, զարգացում և քաղաքակրթություն» // «Peace By Peaceful Means: Peace and Conflict, Development and Civilization», 1996
Թարգմանեց՝ Արևիկ Համբարձումյան