«Հայկական Սոցիոլոգիական Ակումբը» փնտրում է եռանդուն անձանց, ովքեր ցանկություն ունեն մասնակցել Հայկական Սոցիոլոգիական Ակումբի աշխատանքներին` կամավոր սկզբունքներով:
Կամավորական աշխատանքների ընթացքում ընտրված անձիք հնարավորություն կունենան ոչ միայն մասնակցել, այլ նաև կազմակերպել հետազոտական աշխատանքներ, հարստացնել սեփական գիտելիքները և նպաստել սեփական մասնագիտական աճին:
«Հայկական Սոցիոլոգիական Ակումբը» բարձր է գնահատում բոլոր կամավորների պատրաստակամությունը՝ աջակցել կրթական ծրագրերի ու նախագծերի զարգացմանը: Մենք ուրախ կլինենք, եթե Դուք էլ, հնարավորության դեպքում, համալրեք մեր անձնակազմը. հարստացնեք Ձեր գիտելիքները և նպաստեք այլոց կրթությանը:
Աշխատանքի նկարագրություն. մասնակցել հետազոտական ծրագրերին, կազմակերպել թեմատիկ միջոցառումներ, կայքի կոնտենտի մենեջմենթ:
Տևողություն. 3-6 ամիս
Սկիզբ. 01.03.2013
Պահանջվող որակավորում
- Հայերեն լեզվի (գրավոր և բանավոր) գերազանց իմացություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների (գրավոր և բանավոր) լավ իմացություն,
- Microsoft Office-ի, Internet-ի իմացություն,
- Առնվազն 2 տարի ներգրավվածություն ակադեմիական հաստատությունում, ցանկալի է սոցիալական գիտությունների ոլորտում,
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
- Word Press-ի իմացությունը ցանկալի է
ԱՎԱՐՏԻՆ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՎԱՍՏԱԳԻՐ
Ցանկության դեպքում կարող եք լրացնել ստորև ներկայացված դիմում–հայտը և ուղարկել մինչև 20.02.2013 armsocclub@gmail.com հասցեին:
Դիմումները կարող եք բեռնել հղումով` internship application form