Պիտիրիմ Սորոկինը ռուս-ամերիկացի սոցիոլոգ ու մշակութագետ է: Սոցիալական ստրատիֆիկացիայի ու սոցիալական մոբիլության տեսությունների հիմնադիրներից մեկն է:
Պիտիրիմ Սորոկինն ծնվել է 1889թ. հունվարի 23-ին, Ռուսական կայսրության Տուրյա գյուղում, ընտանիքի երկրորդ զավակն էր, ուներ երկու եղբայր: Վաղ տարիքում մահանում է Սորոկինի մայրը: Սորոկինն որոշ ժամանակ ապրում է հոր՝ Ալեքսանդր Սորոկինի հետ: Այդ ժամակահատվածում Պիտիրիմի ստացված գիտելիքներն համակարգված չէին, ինչին նպաստեց մեծապես հոր հետ կապված խնդիրներն (հայրը հարբեցող էր): Այդպիսի վեճերից մեկի ժամանակ Պիտիրիմն իր եղբայրների հետ հեռանում է հայրական տնից: Բայց Սորոկինն ուսուցման մասին չի մոռանում: 1904թ Պիտիրիմն առաջադիմությամբ ավարտում է Գամսյան դպրոցը:
1906թ միանում է սոցիալիստ-հեղափոխական կուսակցությանը ու ակտիվ սկսում է տարածել հեղափոխական գաղափարախոսությունները: Այդ նույն տարի Պիտիրիմը ձերբակալվում է, այդ ընթացքում նա հնարավորություն է ունենում բավականին շատ ընթերցել:
1907թ աշխատանք գտնելու ու ուսումը շարունալկելու նպատակով մեկնում է Սանկտ-Պետերբուրգ: Դասախոսական աշխատանք գտնելուց հետո, որոշում է համալսարան ընդունվել, բայց բախվում է խնդիրների (չէր տիրապետում օտար լեզուների):
1914թ՝ համալսարանն ավարտելուց հետո, նա սկսում է քաղաքական գործունեություն ծավալել և դառնում է «Ժողովուրդի Գործ» թերթի խմբագիրներից:
1917թ ամուսնանում է Ելենա Բարտինսկայի հետ: Նույն այդ ժամանակ Սորոկինի հանդեպ դժգոհություն է հայտնում Վ. Լենինն: Այս կոնֆլիկտը սրվելով, բերում է նրան, որ Սորոկինը հարկադրված է լինում լքել երկիրը: Նա մի որոշ ժամանակ ապրում է Բեռլինում, այնուհետև 1923թ տեղափոխվում է ԱՄՆ: 1930թ ամերիկայի քաղաքացիություն է ստանում: 1931թ հիմնադրում է սոցիոլոգիայի բաժին Հարվարդի համալսարանում և ղեկավարում է այն մինչև 1942թ:
Մահացել է 1968թ, Վինչեստերում:
Հիմնական աշխատություններ`
- Հանցանք ու պատիժ, հերոսություն ու պարգևատրում (1914)
- Սոցիոլոգիայի համակարգ (1920)
- Հասարակական և մշակութային դինամիկա (1937-1941)
- Հեղափոխության սոցիոլոգիա (2005)
- Սոցիալական մոբիլություն (2005)
Թարգմանեց` Իռա Բաղդասարյանը