ԺԱԿ ԴԵՐԻԴԱ

1930-2004

Ժակ Դերիդա /Ֆր. Jacques Derrida, Ալժիր, Էլ-Բիար, 1930թ. հուլիսի 15, Փարիզ, Ֆրանսիա 2004թ. Հոկտեմբերի 9/: Ֆրանսիացի փիլիսոփա, սոցիոլոգ և գրականության տեսաբան, դեկոնստրուկտիվիզմի հիմնադիր:

Ծնվել է 1930 թ. հուլիսի 15-ին Ալժիրի Էլ-Բիար բնակավայրում, հարուստ հրեական ընտանիքում: Նա իր ծնողների երրորդ զավակն էր: Ենթադրվում է, որ ծնողները նրան ինչ-որ հոլիվուդյան դերասանի պատվին անվանել են Ջեկի: Հետագայում, Փարիզ տեղափոխվելուց հետո անվանափոխվեց Ժակ, որը ֆրանսիացիների համար ավելի ընդունելի տարբերակ էր:

1942թ. ուսման երկրորդ տարում Դերիդան իր ազգության պատճառով հեռացվեց լիցեյից, քանի որ Վիշիի ռեժիմի պատճառով լիցեյում հրեա-աշակերտների հստակ մասնաբաժին էր սահմանել: 19 Տարեկանում Ալժիրից տեղափոխվեց Ֆրանսիա, որտեղ 1952-ին երրորդ փորձից ընդունվեց համալսարան: Այստեղ Դերիդան հաճախում էր մասնավորապես Մ. Ֆուկոյի դասախոսություններին, որտեղ էլ ծանոթություն է հաստատում նրա և հետագայում հայտնի դարձած ֆրանսիական այլ ինտելեկտուալների հետ:

1960-1964թթ. Դերիդան աշխատում է, որպես ասիստենտ Սորբոնի համալսարանում:

1964թ.-ին Փարիզի Grandes Ecoles-ում Դերիդան փիլիսոփայության պրոֆեսորի կոչում է ստանում:

1965-1984 թթ Դերիդան արդեն Փարիզի Բարձրագույն մանկավարժական դպրոցի փիլիսոփայության պրոֆեսոր էր։

1966-ին Ջոնս Հոպկինսի համալսարանում Ռ. Բարտի և այլոց հետ միասին մասնակցում է «քննադատության լեզուները և հումանիտար գիտություններ» անվանումը կրող միջազգային կոլոկվիումին:

 1968-1974թթ. Դերիդան դասավանդել է Ջոնս Հոպկինսի համալսարանում:

 Սկսած 1974թ. դասախոսել է Իելյան համալսարանում:

1962 թ. Դերիդան հրապարակում է իր առաջին նշանակալի աշխատանքը` Է. Հուսերլի «երկրաչափության սկիզբը» աշխատության թարգմանությունը: 1963-1967թթ. Տպագրում է հոդվածաշար, որը հետագայում ներառվեց «Քերականագիտության մասին» և «Նամակ և տարբերություն» աշխատությունների բովանդակությունում:

  1967 թ. գրեթե միաժամանակ հրատարակվեցին Դերիդա անունը հայտնի դարձրած առաջին գրքերը` «Քերականագիտության մասին» և «Նամակ և տարբերություն»: «Քերականագիտության մասին» աշխատությունը նվիրված է Ժան Ժակ Ռուսոյի լեզվի փիլիսոփայության վերլուծությանը, բայց այն իր բովանդակությամբ զգալիորեն ավելի լայն է: Գրքի առարկան գրաֆիկական նշանների զարգացման պատմությունն է, որոնց գերակայությունը հանդիսանում է արևմտյան մշակույթի հիմքը:

«Նամակ և տարբերությունը» իրենից ներկայացնում է լեզվի տեսության զանազան ասպեկտներին նվիրված հոդվածների ժողովածու: Նրանում տրված են Դերիդայի համար կարևոր այնպիսի հասկացությունների բացատրություններ, ինչպիսիք են` կառուցվածքը, տարբերությունը, ֆարմակոն/դեղամիջոց և այլն: Այդ գրքում հետազոտվում է Ռ. Դեկարտի, Զ. Ֆրեյդի, Ա. Արտոյի և այլոց ստեղծագործությունները: «Կոգիտո և խելահեղության հիմնախնդիր» հոդվածը սկիզբ դրեց արևմտյան ռացիոնալության ստեղծման մեջ խելահեղության դերի վերաբերյալ Դերիդայի և Ֆուկոյի քննարկումներին:

 Դերիդայի «Մտացրիվություն» գիրքը նվիրված է Պլատոնի «Ֆեդր» երկխոսության վերլուծությանը: Այդ աշխատանքը կրում է ֆորմալ գիտափորձի հետքերը` տեքստը իրենից չի ներկայացնում ավանդական գիտական աշխատություն, այլ հանդիսանում է տարասեռ ֆրագմենտների, գրաֆիկական սխեմաների և բազմաթիվ մեջբերումների համադրություն:

Ավելի ուշ հրապարակվեցին նրա «Փիլիսոփայության դաշտ»` (1972), «Տեսակետներ»`(1972),  «Հուղարկավորության ղողանջ»` (1974), «Փոստային բացիկ. Սոկրատեսից Ֆրեյդին և այլոց»` 1980, «Օրենքի ուժ»` 1994, «Մնաք բարով` Էմանուիլ Լեվինաս»`1997 և այլ աշխատությունները:

Դերիդան ամենահեղինակավոր պոստմոդեռնիստական փիլիսոփաներից մեկն է: Նրա փիլիսոփայության վրա մեծ ազդեցություն է ունեցել ֆենոմենոլոգիան և հոգեվերլուծությունը: Դերիդայի հայացքները ձևավորվել են պոստստրուկտուրալիզմի շրջանակներում:

Դերիդան մահացել է 2004 թ. Հոկտեմբերի 9-ին Փարիզում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

Հիմնական աշխատանքների ցանկ

  • Գուսերլ Է., Դերիդա Ժ. Երկրաչափության սկիզբ/Гуссерль Э., Деррида Ж. Начало геометрии. Пер. с фр. и нем. 1996 ISBN 5-88059-016-X
  • Դերիդա Ժ. “Վերադարձ Մոսկվայից ԽՍՀՄ “/Деррида, Ж. «Back from Moscow, in the USSR» // Жак Деррида в Москве/ Сост. Рыклин М. К. — М.: РИК «Культура», 1993
  • Դերիդա Ժ. Բաբելոնյան աշտարակների շուրջ/Деррида, Ж. Вокруг Вавилонских башен // Комментарии. — 1997. — № 11.
  • Դերիդա Ժ. Անվան մասին Էսսե/Деррида, Ж. Эссе об имени — СПб.: Алетейя, 1998
  • Դերիդա Ժ. Մարքսի ուրվականները/Деррида, Ж. Призраки Маркса — М.: Logos altera, 2006
  • Դերիդա Ժ. Մարքսը և որդիները/ Деррида, Ж. Маркс и сыновья. — М.: Logos altera, 2006

Թարգմանեց՝  Արևիկ Համբարձումյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *