ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության (այսուհետ` ՈւԳԸ) կողմից պարբերաբար հրատարակվում է “ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու” խորագիրը կրող հոդվածների ժողովածուն, որտեղ տեղ են գտնում ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների գիտական հոդվածներ: Ժողովածուի առաջին համարը երաշխավորվել է տպագրության ԵՊՀ Գիտական խորհրդի 2011 թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ: “ՈւԳԸ Գիտական հոդվածների ժողովածու”-ին հոդված կարող է ներկայացնել ՀՀ բուհերից կամ գիտահետազոտական կենտրոններից որևէ մեկում սովորող մինչև 35 տարեկան անհատը: Ներկայացված գիտական հոդվածն իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակ(ներ)ի կողմից ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ:
Հոդվածի համակարգչային շարվածքը` ՙWord-97-2003՚ ծրագրով:
Ծավալը` 3 ամբողջական էջից մինչև 6 էջ:
Տեքստի տառատեսակը. հայերեն` Arial Armenian, KDWin` Armenian Phonetic,
ռուսերեն` Arial LatRus, KDWin` Russian Phonetic,
անգլերեն` Times New Roman, KDWin` US:
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ
(Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով
տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt
տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը,
ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա ևն),
կուրսը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում են գիտական ղեկավարի գիտական
աստիճանը, կոչումը, անունն ու ազգանունը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում են
հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը: Մեկ տող բաց թողնելով`
անհրաժեշտ է ներկայացնել հոդվածի հիմնական տեքստը:
Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1, էջի ֆորմատը`
A4 (210 x 297 մմ), լուսանցքները. ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 15 մմ, ներքևից` 20
մմ: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify):
Պարբերությունները սկսել 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:
Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում` 10 pt տառաչափով, տողերի
հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից
(alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի
հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև`
աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած
ինֆորմացիայի էջը:
Ռուսերեն և անգլերեն սեղմագրերը պարտադիր են. հոդվածի տեքստից մեկ
տող հետո մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) ռուսերենով գրվում
է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt տառաչափով տրվում են
հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 10 pt
տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը,
ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա ևն),
կուրսը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում են գիտական ղեկավարի գիտական
աստիճանը, կոչումը, անունն ու ազգանունը: Մեկ տող ներքև 10 pt տառաչափով գրվում են
հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը: Այնուհետև 5-15 տողի
սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի էությունը:
Ռուսերեն սեղմագրի օրինակով պարտադիր է նաև անգլերեն սեղմագրի
ներկայացումը:
Հոդվածն անհրաժեշտ է մինչև մայիսի 28-ը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ֆակուլտետի ՈւԳԸ նախագահին`sss.soc@gmail.com, կամ ԵՊՀ ՈւԳԸ կենտրոնական գրասենյակ (Ա. Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 608 սենյակ) կամ էլ ՈւԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին` sss@ysu.am:
Հոդվածին պարտադիր պետք է կցված լինեն գիտական ղեկավարի կարծիքը և համապատասխան ամբիոնի վարիչի կողմից տրված երաշխավորագիրը: Եթե հոդվածը ներկայացվում է էլեկտրոնային փոստով, ապա անհրաժեշտ է ուղարկել նաև երաշխավորագրերի սկանավորված տարբերակները:
ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ՏՊԱԳՐՎԵԼՈՒ: