1848-1923
Վիլֆրեդո Պարետտոն իտալացի ինժեներ, տնտեսագետ և սոցիոլոգ է: Ծնվել է Փարիզում, Պարետտոյի մայրը ֆրանսիացի էր, թերևս ինքը Պարետտոն իր մասին խոսում էր նախ և առաջ իբրև իտալացու մասին: Պարետոն հանդիսանում է “Էլիտայի տեսության” հիմնադիր: Համաձայն Պարետտոյի հասարակությունը ունի բրգաձև կառուցվածք, որի գագաթին գտնվում է էլիտան` ամբողջ հասարակության կյանքը ղեկավարող սոցիալական խումբը: Պարետտոն մշակել է մի շարք այլ տեսություններ, որոնք լայնորեն օգտագործվում են տնտեսագիտության մեջ` Պարետտո-օպտիմում, Պարետտո բաշխում:
1858 –ին նրա ընտանիքը վերադառնում է Իտալիա, որը լքել էր լիբերալ, հանրապետական գաղափարներ ունենալու պատճառով: Հենց Իտալիայում Պարետտոն ստանում է հումանիտար և տեխնիկական կրթություն:
Թուրինում տեխնիկական դպրոցը ավարտելուց հետո Պարետտոն 1869-ին պաշտպանում է ատենախոսություն “պինդ մարմիններում հավասարակշռվածության ֆունդամենտալ սկզբունքներ” թեմայով:
Տարիների ընթացքում Պարետտոն տարբեր կարևոր պաշտոններ է զբաղեցրել երկաթուղային և արդյունաբերական կազմակերպություններում:
1890-ին Պարետտոն փորձում է քաղաքական գործունեությամբ զբաղվել: Նրա կյանքի վերջին տարում Իտալիայում արդեն իսկ հաստատվել էին ֆաշիստական կարգերը: Պարետտոն չափավոր աջակցություն էր ցուցաբերում, թերև կոչ էր անում լինել լիբերալ:
Պարետտոն մահացավ Սելինիում` Շվեյցարիայում, որտեղ բնակվում էր իր կյանքի վերջին տարիների ընթացքում:
Հիմնական աշխատություններ
- Սոցիալիստական համակարգեր (Les Systémes socialistes)
- Քաղաքական տնտեսագիտության կուրս (Cours d’économie politique)
- Ընդհանուր սոցիոլոգիայի տրակտատ (Trattato di sociologia generale)
- Ընդհանուր սոցիոլոգիայի կարճ ուղղեցույց (Compendio di sociologia generale)