ՌՈԲԵՐՏ ԿԻՆԳ ՄԵՐՏՈՆ

կառուցվածքային -ֆունկցիոնալիզմ1910-2003

Ռոբերտ Մերտոնը ծնվել է Ֆիլադելֆիայում, բանվորների ընտանիքում, ովքեր Արևելյան Եվրոպայի հրեա ներգաղթյալներ էին: Կրթությունը ստացել է Տեմպելյան (1927—1931) և Հարվարդի համալսարաններում: Հենց Հարվարդում էլ նա պաշտպանել է դոկտորական թեզը և սկսել է դասավանդել:

Գոյություն ունի սխալ կարծիք, որ Ռոբերտ Մերտոնը եղել է Թալկոտ Պարսոնսի ուսանողներից մեկը: Երբ Ռ. Մերտոնը պաշտպանում էր թեկնածուական թեզը ” Անգլիայում XVII դ. գիտության զարգացման քանակական սոցիալական պատմությունը” որտեղ Թ. Պարսոնսն ընդամենը թեզային կոմիտեի կրթսեր անդամ եր Պիտիրիմ Սորոկինի, Կարլ Ցիմերմանի և Ջորջ Սարտոնի հետ միասին:

 1957 թ. Մերտոնին ընտրեցին Ամերիկյան սոցիոլոգիական կազմակերպության նախագահ: Նա ավելի, քան տաս գրքերի հեղինակ է: Նա XX դ. ամենահայտնի ամերիկացի սոցիոլոգներից էր: Իր կարիերայի ընթացքի մեծ մասը դասավանդել է Կոլումբիական համալսարանում, որտեղ հասել է համալսարանի պրոֆեսորի կոչմանը: Մերտոնը մահացել է 92 տարեկան հասակում 2003 թ. փերտվարի 23-ին Նյու-Յորքոււմ: [1]

Գիտության սոցիոլոգիա

 Գիտության սոցիոլոգիական վերլուծության հիմքերը Մերտոնը ձևակերպում է իբրև հատուկ սոցիոլոգիական ինստիտուտ իրեն բնորոշ արժեքա-նորմատիվային վերահսկողություններով: [2]

Ըստ Մերտոնի` գիտության հիմնական նպատակը կայանում է գիտական գիտելիքի հավաստիության անընդհատ աճի մեջ: Այդ նպատակին հասնելու համար հարկավոր է հետևել գիտական էթոսի չորս հիմնական իմպերատիվներին`

  1. Ունիվերսալիզմ – գիտական գիտելիքի գերանձնական բնույթը
  2. Կոլեկտիվիզմ – նոր բացահայտումների մասին այլ գիտնականերին տեղեկացում
  3. Անշահախնդրություն – գիտական գործունեության կառուցումն այնպես, կարծես բացի իրականությունը ճանաչելուց այլ նպատակ չկա
  4. Կազմակերպված սկեպտիցիզմ – հետազոտության արդյունքների առանց քննադատության ընդունման բացառում [3]

Ըստ Մերտոնի` նշված իմպերատիվների գործառութային իմաստը  յուրաքանչյուր գիտնականի դնում է հետևյալ այլընտրանքների համախմբության առջև`

  • Ինչպես կարելի է ավելի արագ փոխանցել սեփական գիտական արդյունքները կոլեգաներին, բայց չշտապել հրատարակել այն
  • Լինել բաց նոր գաղափարների համար, սակայն չտրվել գիտական նորաձևությանը
  • Ձգտել հասնել գիտելիքի, որը կարժանանա բարձր գնահատականի կոլեգաների կողմից, սակայն աշխատել` ուշադրություն չդարձնելով սեփական հետազոտությունների արդյունքների գնահատմանը
  • Պաշտպանել նոր գաղափարները, սակայն չխրախուսել հակասող հետևողություններին
  • Լինել ուշադիր ձևակերպումների մեջ, բայց չլինել շատ մանրախնդիր
  • Հիշել, որ գիտելիքը ունիվերսալ է, սակայն չմոռանալ, որ յուրաքանչյուր գիտական բացահայտում մեծ պատիվ է ազգի համար, որի ներկայացուցիչը կատարել է այն
  • Կրթել գիտնականների նոր սերունդ, սակայն դասավանդմանը շատ ժամանակ չհատկացնել
  • Սովորել լավ մասնագետի մոտ, սակայն չկրկնօրինակել նրան [4]

Կառուցվածքային ֆունկցիոնալիզմ

            Ռ. Մերտոնը համարվում է կառուցվածքային ֆունկցիոնալիզմի դասականներից մեկը: Այդ պարադիգմի օգնությամբ նա հիմնավորել է մի շարք տեսություններ` սոցիալական կառուցվածքի և անոմիայի, գիտության, բյուրոկրատիայի: Այս պարադիգմը ուղղված է դեպի միջին մակարդակի տեսություն:

            Մերտոնի կառուցվածքային ֆունկցիոնալիզմի տեսության հիմնական հասկացություններն են “ֆունկցիան” և “դիսֆունկցիան”: Ըստ Մերտոնի ֆունկցիաներն այն դիտարկվող հետևանքներն են, որոնք ծառայում են տվյալ համակարգի ինքնավերահսկամանը կամ միջավայրին դրա ադապտացմանը: Դիսֆունկցիաներն այն դիտարկելի հետևանքներն ե, որոնք թուլացնում են տվյալ համակարգի ինքնավերահսկողությունը կամ շրջակա միջավայրին ադապտացումը:

Երեք դրույթներ, որոնք Մերտոնը համարում էր “վիճելի և ոչ պիտանի ֆունկցիոնալ տեսության համար”`

  1. Ֆունկցիոնալ միասնականություն
  2. Ֆունկցիոնալ ունիվերսալություն
  3. Ֆունկցիոնալ պարտավորվածություն

Մերտոնը հանդես եկավ, իբրև Է. Դյուրքհեյմի շարունակող, նշանակալիորեն լրացնելով նրա` սոցիալական անոմիայի տեսությունը:

Մերտոնի հայացքների վար մեծ ազդեցություն են ունեցել Պիտիրիմ Սորոկինը, ով փորձում էր սոցիոլոգիական տեսությունները լրացնել էմպիրիկ ու վիճակագրական հետազոտություններով, և Պաուլ Ֆելիքս Լազարսֆելդը, ով մշակում էր սոցիալական և էմպիրիկ գիտությունների մեթոդաբանության խնդիրները, որոնք կիրառվում են սոցիոլոգիական հետազոտություններում:

Հիմնական աշխատությունները

  • Мертон Р. К. Эффект Матфея в науке, ii:. накопление преимуществ и символизм. интеллектуальной собственности  (PDF) // THESIS.
  • Мертон Р. К. Фрагменты из воспоминаний // Социологические исследования. — 1992.
  • Мертон Р. К. Социальная теория и социальная структура // Социологические исследования. — 1992
  • Сорокин П. А., Мертон Р. К. Социальное время: опыт методологического и функционального анализа // Социологические исследования. –
  • Мертон Р. К. Социальная структура и аномия // Социология преступности (Современные буржуазные теории). — М.: Прогресс, 1966.
  •  Мертон Р. К. Явные и латентные функции // Американская социологическая мысль / Под ред. В. И. Добренькова. — М., 1996.
  • Мертон Р. К. Социальная теория и социальная структура. — М.: АСТ:АСТ МОСКВА:ХРАНИТЕЛЬ, 2006.
  • Social Theory and Social Structure (1949)
  • The Sociology of Science (1973)
  • Sociological Ambivalence (1976)
  • On the Shoulders of Giants: A Tristram Shandy Postscript (1985)
  • The Travels and Adventures of Serendipity: A Study in Sociological Semantics and the Sociology of Science (2004)

Աղբյուրներ

  1. Некролог на сайте Колумбийского университета
  2. Российская социологическая энциклопедия / Под ред. Г. В. Осипова. — М.: Издательская группа НОРМА — ИНФРА М, 1998. — С. 261.
  3. Философия науки. Общий курс / Под ред. С. А. Лебедева. — М., 2004. — С. 322-326.
  4. Философия науки. Общий курс / Под ред. С. А. Лебедева. — М., 2004. — С. 326-327.

 

Թարգմանեց` Սոնա Մելիքջանյան

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *