ՋՈՐՋ ՀՈՄԱՆՍ

սոցիոլոգ1910-1989

Ջորջ Կասպեռ Հոմանսը ամերիկացի սոցիոլոգ է: Ծնվել է Բոստոնում: Նա  համարվում է վարքագծային սոցիոլոգիայի և փոխանակման տեսության հիմնադիրը:

Հոմանսը դարձավ հանրահայտ շնորհիվ իր ուսումնասիրությունների սոցիալական վարքի շրջանակներում, ինչպես նաև փոխանակման տեսության տարրերի մշակման համար, որոնք թույլ էին տալիս ավելի լավ մեկնաբանել սոցիալական վարքը: Սոցիոլոգիայի և սոցիալական հոգեբանության շրջանակներում  1950-1970-ականներին Հոմանսը համարվում էր ամենաառաջատար սոցիոլոգիական տեսաբաններից մեկը:

Նրա ինքնակենսագրությունից հայտնի է, որ նա սովորել է Հարվարդի քոլեջում կենտրոնանալով անգլերենի և ամերիկյան գրականության վրա: Ժամանակի ընթացքում Հոմանսը սկսում է հետաքրքրվել սոցիոլոգիայով: 1934 – 1939 ընթացքում նա Հարվարդի անդամների միության անդամ էր, որտեղ մասնակցում էր բազմաթիվ ուսումնասիրությունների իրականացմանն՝ այդ թվում սոցիոլոգիայի, հոգեբանության և պատմության  ոլորտներում: Հոմանսի ուսումնասիրությունների և հայացքների վրա մեծ ազդեցություն է թողել Լոուրենս Հենդերսոնը` բիոքիմիկոս և սոցիոլոգ, ով համարում էր, որ բոլոր գիտությունները պետք է հիմնվեն որոշակի ընդհանուր և համակարգված տեսական ու մեթոդաբանական հիմքերի վրա: Հոմանսը մեկ անգամ մասնացելով Հենդերսոնի սեմինարին և մասնակցելով քննարկմանը միանգամից նկատվեց և ընդունվեց իբրև Հարվարդ այդ ժամանակ հայտնի “Պարետտոյի շրջան” քննարկումների ակումբ, որը կրում էր Վ. Պարետտոյի անունը: Հենց այս պատճառով Հոմանսի առաջին գիրքի վրա մեծ ազդեցություն էր թողել թե’ Հենդերսոնի, և թե’ Պարետտոյի աշխատությունները:

1939 Հոմանսը դարձավ Հարվարդի անդամ, որտեղ դասավանդում էր միջնադարյան պատմություն և սոցիոլոգիա: Դասավանդելու ընթացքում Հոմանսը սկսեց հետաքրքրվել նաև արդյունաբերական սոցիոլոգիայով և մարդաբանությամբ: Մինչև 1941 թվական Հոմանսը Հարվարդում աշխատում էր իբրև սոցիոլոգիայի դասախոս: 1941-ին նա լքեց համալսարանը ԱՄՆ-ի ծովային ուժերում ծառայելու համար` մասնակցելու պատերազմին: 4 տարի ռազմի դաշտում գտնվելուց հետո նա վերադարձավ Բոստոն և շարունակեց իր դասախոսությունները դոցենտի կարգավիճակով 1946-1953 թվականները, այնուհետև իբրև սոցիոլոգիայի պրոֆեսոր: Այդ ժամանակ Հոմանսը հրավիրյալ  դասախոսում էր Մանչեստերի, Քեմբրիջի և Կենեթի համալսարաններում:

Շնորհիվ իր մշակած կոնցեպցիաների և տեսական հայացքների Հոմանսի ներդրումը հատկապես տեսական սոցիոլոգիայի ոլորտում անփոխարինելի են գնահատում: 1964-ականներին նա համարվում էր առաջատար տեսաբաններից մեկը սոցիոլոգիայի ոլորտւմ: Հենց այդ թվականին էլ նա ընտվեց իբրև Ամերիկյան Սոցիոլոգիական Ասոցիացիայի նախագահ: 1970-ին անցավ թոշակի:

Հիմնական աշխատանքների ցանկ

  1. 13 դարի անգլիացի  գյուղացիները /English Villagers of the Thirteenth Century (1941)/
  2. Մարդկային խումբը /The Human Group (1950)/
  3. Սոցիալական վարքը իբրև փոխանակում /Social Behavior as Exchange (1958)/
  4. Սոցիալական վարք. դրա տարրական ձևերը /Social Behavior: Its Elementary Forms (1961)/
  5. Սոցիոլոգի ինքնագենսագրություն / The Autobiography of a Sociologist (1984)/
  6. Ճշգրտություններ և կասկածանքներ /Certainties and Doubts (1987)/

 

 Թարգմանեց` Գայանե Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *