Ջեյմս Լավլոքի Գայայի հիպոթեզը. ազդեցիկ և հակասական տեսություն

downloadԲնօրինակը տե՛ս հղումով
Թարգմանեց ֆրանսերենից՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@yandex.ru

1970-ականներին քիմիկոս Ջեյմս Լավլոքի և կենսաբան Լին Մարգուլիսի կողմից ձևակերպված «Գայայի հիպոթեզը» Երկիրը համեմատում է ինքնակարգավորվող օրգանիզմի հետ: Գիտական ​​հանրության շրջանում վաղուց վարկաբեկված այս տեսությունը սնում է ժամանակակից էկոլոգիական մտածողությունը: 
Ջեյմս Լավլոքը մահացավ այս ամառ, 103 տարեկան հասակում, բայց Երկիրը շարունակում էր պտտվել (թեև, ըստ երևույթին, քիչ արագ): Եթե բրիտանացի գիտնականը որոշակի ազդեցություն է ունեցել մեր մոլորակի վրա, ապա ոչ թե այն կապ ունի նրա պտույտի հետ, այլ այն տեսլականի, որն ունենք դրա շուրջ ձևավորված:  Նրա ամենահայտնի տեսությունը՝ Գայայի հիպոթեզը, զգալի ազդեցություն է ունեցել Երկրր մոլորակի մասին գիտության աշխարհում: Փիլիսոփա Բրունո Լատուրի համար այն նույնիսկ «մարդկային գիտելիքի պատմության մեջ (նույնքան) կարևոր նշանակություն կունենար, ինչպես Գալիլեյն ունի»: Համաձայն այս վարկածի, որը ձևավորվել է 1960-ականներին կենսաբան Լին Մարգուլիսի աշխատանքի շնորհիվ, կյանքը Երկրի վրա հնարավոր կդառնար ինքնակարգավորվող օրգանիզմների համայնքի, ինքնավար համակարգի շնորհիվ: Պատկերամարտային և խթանող գաղափար… որը նույնպես թյուրիմացությունների և վերաիմաստավորումների  աղբյուր կլինի:

Մեծ Երկրային Համակարգ

Երկիրը կենդանի էակ է, «Գայայի վարկածը» (1979), «Գայայի դարաշրջանը» (1990), «Գայա. դեղորայք մոլորակի համար» (2001), «Գայայի ռևանշը» (2006)… Կենդանի երկիր, որը կարող է բուժել, բայց նաև վրեժ լուծել. ոչ, սա էկոլոգիական նորաձևության հակմամբ գիտաֆանտաստիկայի վերջին սերիան չէ, այլ հուլիսի 26-ին մահացած անտիպ գիտնականի քառաբանություն: Հիսուն տարի առաջ բրիտանացի քիմիկոս Ջեյմս Լավլոքը և ամերիկացի կենսաբան Լին Մարգուլիսը հետևյալ վարկածը մշակեցին՝ Երկիրը գործում է որպես ինքնակարգավորվող գերօրգանիզմ, որն ունակ է պահպանել կյանքի համար անհրաժեշտ հավասարակշռությունը։ Դա «դինամիկ ֆիզիոլոգիական համակարգ է, որը ներառում է կենսոլորտը՝ կյանքի հետ ներդաշնակ մեր մոլորակը ավելի քան երեք միլիարդ տարի պահպանելով», – ասում է Լավլոքը (Gaias revenge, J’ai Lu հրատ., 2008): Կենդանիներն իրենց միջավայրի նկատմամբ պասիվ չեն, այլ ձևավորում են այն։ Այլ կերպ ասած՝ մթնոլորտը, օվկիանոսները, կենսազանգվածը մեկ էություն են, որը կազմված է տարբեր անհատներից, որոնցից յուրաքանչյուրը աշխատում է կոլեկտիվ գոյատևման համար, քիչ նման համակեցությամբ ապրող մրջյունների համայնքին:
Այս վարկածը ոչ թե ոչ տիպիկ հետազոտողի երևակայության, այլ, առաջին հերթին, Մարս մոլորակին առնչվող հետազոտության արդյունք է: 1960-ականների ընթացքում այս վերապատրաստված քիմիկոսն ու կենսաբանը դարձան ՆԱՍԱ-ի խորհրդատու: Առաքելությունն է հայտնաբերել կյանք կարմիր մոլորակի վրա: Լավլոքն առաջարկում է համեմատել Մարսի մթնոլորտի բաղադրությունը մեր մթնոլորտի հետ։ Նա եզրակացնում է, որ կենդանի օրգանիզմը չի կարող գոյատևել Մարսի վրա առանց մթնոլորտային բաղադրության փոփոխման, որը հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից։ Իսկ Երկրի վրա, հակառակը, Լովլոքին գրավում է մթնոլորտի հավասարակշռությունը՝ կազմված թթվածնից, ջրածնից, ազոտից, մեթանից… Ինչպե՞ս է հաջողվում պահպանել կյանքի համար բարենպաստ այս երջանիկ հավասարակշռությունը։ Քիմիկոսը ենթադրում է, որ կենդանի նյութը Երկրի վրա՝ «կետերից մինչև վիրուսներ, կաղնիներից մինչև ջրիմուռներ» կենդանի էակ է, որը «կարող է կառավարել Երկրի մթնոլորտը՝ իր գլոբալ կարիքները բավարարելու համար և օժտված է այնպիսի կարողություններով, ուժերով, որոնք գերազանցում են իր բաղադրիչ մասերին»: (“Gaia: A New Look at Life on Earth”, Oxford University Press, 1979, «Երկիրը կենդանի էակ է, Գայայի վարկածը», Flammarion, 1993, ֆրանսերեն թարգմանության համար):
«Եթե ժամանակակից մարդիկ իրենց արդյունաբերության միջոցով կարողանան քիմիական արտադրանք տարածել Երկրի վրա ամենուր, որը ես հայտնաբերում եմ իմ գործիքների միջոցով», – գրում է Լավլոքը, ում մեջբերում է Բրունո Լատուրը, ապա միանգամայն հնարավոր է, որ ամբողջ երկրային կենսաքիմիան նույնպես օրգանիզմների արդյունք է, եթե մարդիկ այդքան կարճ ժամանակում փոխում են իրենց միջավայրը, ուրեմն այլ կենդանի արարածներ նույնպես կարող են այդպես վարվել հարյուր միլիոնավոր տարիների ընթացքում»: Նրա գրչով ողջը դարձավ ինժեներ։
Ինչո՞ւ մի քանի միլիարդ տարվա ընթացքում բրածոների գրառումները ցույց են տալիս, որ Երկրի կլիման շատ քիչ է փոխվել՝ չնայած արևի ինտենսիվության աճին: Ինչպե՞ս է ստացվում, որ ծովի աղիությունը դարձել է 6%-ից ցածր, կյանքի համար մահացու ելքով, իսկ մթնոլորտում թթվածնի մակարդակը՝ 21%, հասնելով կյանքի պահպանման սահմանին: Պատասխանը պատահականության պարտական ​​չէ, ըստ Լավլոքի: Սա նշան է, որ կենսոլորտը կարող է ինքնուրույն կարգավորել իր միջավայրը՝ Երկրի վրա կյանքի հնարավորությունը պահպանելու համար: Այս ինքնակարգավորվող համակարգը թույլ է տալիս մեր մոլորակին մնալ հոմեոստազի մեջ (երևույթ, որով այնպիսի գործոն, ինչպիսին ջերմաստիճանն է, օրինակ, պահպանվում է ողջ համակարգի համար օգտակար ցուցիչի շուրջ), գիտական անվանում չի տա նրան, օրինակ՝ «հոմեոստատիկ կենսակիբերնետիկ և գեոմորֆոլոգիական համակարգ», այլ բանաստեղծական հնչեղություն ունեցող անուն՝ Գայա՝ հունական դիցաբանության մեջ Երկիրը մարմնավորող աստվածուհուն հղմամբ: Նրա ընկեր Ուիլյամ Գոլդինգի կողմից ուռաճցրած, որը 1983 թվականին դարձավ գրականության Նոբելյան մրցանակակիր և «Ճանճերի տիրակալը» վեպի հեղինակ է, այս հայտնագործությունը, թերևս, իզուր չի լինի այն էզոթերիկ շեղման մեջ, որին բաժին է հասնելու Լավլոքի վարկածը:
«Այսուհետ «Գայա» բառը կօգտագործվի նկարագրելու կենսոլորտը և Երկրի բոլոր այն մասերը, որոնց հետ այն ակտիվորեն փոխազդում է՝ ձևավորելով այս հիպոթետիկ նոր էությունը՝ հատկություններով, որոնք հնարավոր չէ կանխատեսել դրա մասերի գումարից»: Ջեյմս Լավլոք և Լին Մարգուլիս, «Մթնոլորտային հոմեոստազը կենսոլորտի կողմից և համար. Գայայի հիպոթեզը» (Tellus, vol. 26, n° 1, 1974):

Երբ Գայան զայրացնում է գիտնականներին

Գայայի վարկածի առաջին ձևակերպման մեջ կա լիովին պասկալյան հատում երկու անսահմանությունների միջև: Մի կողմից, Լավլոքի հետ, Մարսից երևացող Երկիրը, որը հայտնվում է որպես ինքնակարգավորվող համակարգ: Մյուս կողմից՝ ամերիկացի կենսաբան Լին Մարգուլիսի աշխատանքով (հենց նրա հետ Լավլոքը գրեց իր առաջին գիտական ​​հոդվածը), գետնի մակարդակում երևացող Երկիրն ավելի մոտ է միմյանց միահյուսված ու միմյանց հետ աշխատող փոքր կենդանի օրգանիզմներին: ​​Գայայի վարկածն այնքան նորարարական էր թվում այդ ժամանակ, որովհետև այն հակասում էր նեոդարվինյան տեսություններին, որոնք մեզ սովորեցնում էին կենդանի էակների մրցակցության մասին:
Նաև վարկածի գեղեցիկ անվանումը բավարար չէր ողջ գիտական ​​հանրությանը գայթակղելու համար: Ամերիկացի պալեոնտոլոգ Սթիվեն Ջեյ Գուլդն ընդունում է, որ կարող են լինել բազմաթիվ կարգավորող մեխանիզմներ, բայց, իհարկե, դա բավարար չէ ինքնակարգավորվող գլոբալ «օրգանիզմի» գաղափարը հաստատելու համար։ Հայտնի կենսաբան Ռիչարդ Դոքինսը դեմ է դրան ավելի բաց և ուղիղ կերպով՝ համարելով, որ Լավլոքը հակասում է դարվինիզմի հաստատված սկզբունքներին։ 1982 թվականին հրապարակված Լավլոքի տեսության հերքմամբ, «եսասիրական գենի» հայրը պնդում է, որ եթե Գայայի տեսությանը հետևենք, ապա Երկիրը պետք է ծնվեր մոլորակային ձախողումների երկար շարքից։
Հենց այստեղ է Լավլոքի տեսությունը սայթաքում էվոլյուցիայի տեսության հարթ, փայլեցրած սալաքարերին: Գայայի հետ բրիտանացին այլ հեռանկար բացեց բնական աշխարհի վերաբերյալ՝ գուցե պակաս անհատական ​​և մրցունակ: Ինքը՝ Լավլոքը, հավաստիացնում էր, որ այս վարկածը կարող է հակակշիռ ծառայել բնության՝ որպես յուրացման ենթակա պարզունակ ուժի ժամանակակից և ավանդական պատկերացմանը։ Ջեյմս Լավլոքը նաև կճանաչի իր տեսության և էվոլյուցիոն մոդելի միջև անհամատեղելիության մի ձև Քանի որ չէի կասկածում  Դարվինի շուրջ, ինչոր բան պետք է որ սխալ գնացած լիներ Գայայի հիպոթեզում», գրել է “La Revanche de Gaïa” գրքում): Եթե ​​նրա վարկածի շուրջ եղել են գիտական ​​հակասություններ, ապա այն մշակվել է էվոլյուցիոն կենսաբանների կողմից, չնայած, ինչպես Սեբաստիեն Դյուտրոյը նշում է նաև Zilsel ամսագրում (2017), Լավլոքը և Մարգուլիսը «նախատեսել էին ներդրում ունենալ Երկրի մասին գիտության մեջ (կլիմատոլոգիա, երկրաքիմիա և Երկրի պատմություն) ու կենսաբանության լուսանցքներում (էկզոկենսաբանություն), այլ ոչ թե էվոլյուցիոն կենսաբանության շրջանակներում»: Ու եթե այն չհամոզեց էվոլյուցիոնիստներին, ապա անշուշտ «հատկապես խորը, հզոր և երկարատև ազդեցություն ունեցավ երկրի ու բնապահպանական գիտությունների պատմական հետագծի վրա»:
Մյուս կողմից, Լավլոքի աշխատանքը կխրախուսի շատ գիտնականների թարմացնել իրենց մոտեցումը իրենց գիտակարգի նկատմամբ: Սա, օրինակ, հոլանդացի երկրաֆիզիկոս Պիտեր Ուեսթբրուկի դեպքն է, ով Գայային կդարձնի նոր գիտության՝ երկրաֆիզիոլոգիայի աջակիցը: «Դա կյանքի և Երկրի մնացած մասերի միջև փոխազդեցությունների ուսումնասիրության ոլորտ է: Սա ևս մեկ բառ է Գայայի գաղափարի համար, որն առաջադրել է Ջեյմս Լավլոքը», – բացատրեց նա La Recherche ամսագրին: Բայց մենք վերացրել ենք Գայա բառը, քանի որ այն գրավվել է Նոր դարաշրջանի կողմից և ապականված է գիտության համար»:

Չակրաներից մինչև բնապահպանական նոր մտքեր

Ցանկացած գիտնականի համար Գայայի հիպոթեզը սնուցել է Նոր Դարաշրջանից ներշնչված բազմաթիվ գաղափարներ՝ սկսած 1969 թվականի իր առաջին ձևակերպումից. կարճ անվանումն այս անգամ գտավ իր լսարանին: Եթե ​​գիտական ​​տեսություններն անպայման արտացոլեին այն մշակույթը, որտեղից նրանք առաջացել են, իսկապես գայթակղություն կառաջանար զուգահեռ անցկացնել բնական ընտրության տեսության զարգացման արդյունաբերական հեղափոխության բուռն շրջանի և 1970-ականներին Գայայի վարկածի ծննդի միջև, երբ միստիկ միգամածությունները տարածվում են, ինչպես ծաղիկները հիպի վերնաշապիկների վրա։ Այնուհետև Գայան գիտականորեն ​​ձևակերպեց նեոպանթեիստական ​​հայեցողությունները, որոնց համաձայն մեր Երկիրը կենդանանացավ սուրբ կյանքի ուժով, որը պետք է պաշտպանել: «Անհանդուրժելի միջամտություն» Գայայի վարկածի կողմնակից Պիտեր Ուեսթբրուկի համար, ով երբեք չէր դադարում դատապարտել Լավլոքի աշխատանքի այս վերականգնումը գիտությունից դուրս սահմաններում։
Բայց միգուցե մենք չափն անցե՞լ ենք Գայայի Նոր Դարաշրջանի վերածնունդների այս խրտվիլակով, որն ըստ ցանկության քննարկում են գիտական ​​բանավեճում: Համենայնդեպս, սա է մատնանշում Սեբաստիեն Դյուտրոյը՝ գիտության փիլիսոփայության տեսանկյունից երկար ժամանակ աշխատելով Գայայի վարկածի վրա։ Այս վերականգնումը մեզ խանգարում է նայելու, թե որտեղ է եղել Գայայի ազդեցությունն առավել վճռորոշ. շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված շարժումներից թատերահարթակում (չնայած Լավլոքը հեռու էր կիսելու այս շարժումների քաղաքական գաղափարները): Ճշգրտորեն հետևելով վարկածի տարածմանը՝ հետազոտողը նշում է, որ այն արձագանք գտավ «կալիֆորնիական և ամերիկյան բնապահպանական հակամշակույթում, որի հեղինակներն էին Ստյուարտ Բրենդը և Whole Earth Catalog ամսագիրը 1960- 1970-ական թվականներին, բայց նաև բրիտանական քաղաքական էկոլոգիան, Էդվարդ Գոլդսմիթի՝ The Ecologist ամսագրի հիմնադիրի և Սաթիշ Կումարի, Resurgence ամսագրի և Շումախերի քոլեջի հիմնադիրների միջոցով». երեք անձ, որոնց հետ Լավլոքը մոտ էր՝ մաքրելով սահմանները:
Նույնիսկ այսօր, ամենատարբեր կողմնորոշումների տեր փիլիսոփաները հմայվում են Գայայով՝ ջուր լցնելով անթրոպոցենի մասին իրենց քննարկումների ջրաղացին (այն գաղափարը, որ մենք մուտք ենք գործել նոր երկրաբանական դարաշրջան, որը նշանավորվել է մարդկային գործունեության ազդեցությամբ) կամ բնապահպանական էթիկայի վերաբերյալ խոսույթին: Եվ սա, նույնիսկ եթե Լավլոքի գիտական ​​աշխատանքները նրան հանգեցրին լինել բազմաթիվ բնապահպանական հակասությունների առարկա՝ կլիմայի փոփոխության կամ մեր մոլորակի ապագայի վրա մարդածին աղտոտվածության կարևորության հետ կապված:

Թյուրիմացություն առաջացնող ուժը

Գայայի տեսության հզոր ճառագայթները պատմում են ինչպես էկոլոգիական մտքի պատմության մեջ հնչեղ գաղափարի, այնպես էլ մեծ թյուրիմացության մասին: Անգլիայի իր տանը Ջեյմս Լավլոքին հանդիպելուց հետո Բրունո Լատուրը՝ ժամանակակից կյանքի ամենաազդեցիկ մտածողներից մեկը, L’Obs-ում պերճախոս խոստովանեց.

«Փորձում էի հասկանալ դեռ թարմ ձայնով այս կատաղի ծերունու պարադոքսը, ով որոշիչ նորություն էր մտցրել գիտության պատմության մեջ, այսքան թյուրիմացությունների առարկա դարձած: Երբ նորից նստեցի Ստեֆանի մեքենան, մտածեցի՝ արդյոք դա այդպես է. ես, ով չափազանցրել էի Գայայի կարևորությունը, կամ արդյո՞ք ես իսկապես հայտնվեցի որպես մեկը, ով 1620-ականներին բախտ ունեցավ հանդիպել Գալիլեո Գալիլեյին, նախքան նրա գաղափարները դարձան դեռևս գալիք քաղաքակրթության համընդհանուր իմաստը»:

Ցանկացանք հասկանալ Գայայի վարկածի ինքնակարգավորման ուժը որպես Երկրի տեսիլքի գիտական ​մեկնություն՝ երբեք իսկապես չլքված, անձնավորված որպես կենդանի օրգանիզմ: Ուրեմն, փիլիսոփայի համար Գայան ոչ թե «մեծ թերմոստատ է, ոչ ավելին, քան սուպեր օրգանիզմ, մի տեսակ փոխարինող Մայր Երկրին (կամ խորթ մորը) այսքան առասպելաբանությունների մեջ», այլ Երկրի հետ նրանց հարաբերություններում կենդանիներին բնորոշելու նոր ձև՝ անջատ «գերակա կամ կանխորոշված ​​բնական կարգից»։ Ինչպես ընդգծում է Սեբաստիան Դյուտրոյը, Գայայի վարկածի վճռորոշ ներդրումը, իհարկե, նոր օբյեկտի ստեղծումն է, որի շուրջ ձևավորվել են «երկրային համակարգի գիտությունները» (մասնավորապես, որոնք մշակվել են լատուրյանների կողմից): Հենց սրա համար նա արժանացավ Վոլասթոնի մեդալին 2006 թվականին՝ Լոնդոնի երկրաբանական ընկերության բարձրագույն պարգևին.

«Նույնիսկ Ընկերության գլխավոր շքանշանի նշանավոր պատմության մեջ, որն առաջին անգամ շնորհվել է Ուիլյամ Սմիթին 1831 թվականին, հազվադեպ կարելի է ասել, որ պարգևատրվողը բացել է երկրագնդի գիտության ուսումնասիրության ամբողջովին նոր դաշտ: Բայց հենց դրա շնորհիվ է Ջեյմս Լավլոքը համարվում այս տարվա հաղթողը: (…) Մոլորակի և նրա վրա ապրող կյանքի որպես մեկ բարդ համակարգի նկատմամբ առկա տեսակետը (…) այն է, ինչը սկզբնավորեց այն ոլորտին, որն այժմ մեզ ծանոթ է որպես «Երկրային համակարգի գիտություն»: Լոնդոնի երկրաբանական ընկերության ելույթը, որը մեջբերում է Սեբաստիեն Դյուտրոյը Zilsel ամսագրում։

Իր վերջին գրքերից մեկում՝ «Գայայի անհետացող դեմքը», որը հրատարակվել է 2009 թվականին, Ջեյմս Լավլոքը ընդունում է՝ մարդու արդյունաբերական գործունեության ազդեցությունը խաթարում է Երկրի համակարգը. Եթե ուսումնասիրեինք ջրեմաստիճանի բարձրացումը 9-15 աստիճանով, մեր մոլորակը կարող է դառնալ անպետք կյանքի համար… Եվ այս էներգետիկ մարտահրավերներին դիմակայելու համար Լավլոքը ուղղվեց դեպի միջուկային էներգիա, այլ ոչ թե կենսավառելիք: Նա, ով պարադոքսալ կերպով և՛ ոգեշնչել է ժամանակակից էկոլոգիական մտածողներին, և՛ պաշտպանել պրոմեթեական աշխարհաճարտարագիտական ​​տեխնիկան (2007-ին առաջարկել է արհեստականորեն խառնել օվկիանոսները՝ օգտագործելով հսկա բետոնե խողովակներ՝ ածխածնի կուտակման համար, կամ ասֆալտապատել Սահարան՝ կանխելու գլոբալ սառցադաշտը (!), հիշում է Բրունո Լատուրը՝ հարգանքի տուրք մատուցելով գիտնականին Libération պարբերականում), մահացավ ամենամյա ամսաթվից մի քանի օր առաջ, երբ մարդկությունը սպառեց բոլոր ռեսուրսները, որոնք Երկիրը կարող է վերականգնել մեկ տարում: Մենք ցանկանում ենք դրանում տեսնել ոչ թե Գայայի աստվածային զայրույթի նշան, այլ, թերևս, Երկրի ապագայի հետ մեր հարաբերությունների շուրջ մտորման վերսկսման անհրաժեշտության նշանը:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *