1930-2002
Պիեր Բուրդյեն հայտնի ֆրանսիացի փիլիսոփա և սոցիոլոգ է:
Պիեր Բուրդյեն ծնվել է 1930 թվականի օգոստոսի 1-ին՝ Ֆրանսիայի և Իսպանիայի սահմանում գտնվող մի գյուղում: 1955 թվականին Փարիզում ավարտել է բարձրագույն մանկավարժական դպրոցը և դրանից հետո սկսել է դասավանդել Մուլենի լիցեյում:
1958 թվականին տեղափոխվում է Ալժիր: Ալժիրում ընթացող պատերազմի ժամանակ նա իրականացնում էր էթնոգրաֆիկ հետազոտություններ, որոնց հիման վրա նա հետագայում գրեց իր «Ալժիրի սոցիոլոգիա» գիրքը:
1964 թվականին նշանակվում է Փարիզում բարձրագույն պրակտիկ հետազոտական դպրոցի տնօրեն: 1975 թվականին գլխավորում է Եվրոպական սոցիոլոգիայի կենտրոնը և մի հետազոտական խմբի հետ համատեղ ստեղծում է «Գիտական աշխատանքներ սոցիալական գիտություններում» ամսագիրը:
1993 թվականին նա պարգևտրվում է “Médaille d’or du Centre National de la Recherche Scientifique” մեդալով, իսկ 1996 թվականին ստանում է Գոֆմանի անվան մրցանակը Կալիֆորնիայի համալսարանի կողմից, ինչպես նաև 2001 թվականին ստանում է մեդալ Ռոյալ անտրոպոլոգիական համալսարանի կողմից:
Բուրդյեն պոստստրուկտուրալիստական ուղղության ներկայացուցիչ է և համարվում է սոցիալական դաշտի և հաբիտուսի տեսությունների հիմնադիրը:
Պ. Բուրդյեն մահացել է 2002 թվականի հունվարի 23-ին 71 տարեկան հասակում քաղցկեղից:
Պ. Բուրդյեի հիմնական աշխատանքներն են՝
- «Ժառանգր, ուսանողներ և մշակույթ» 1964 թվական
- «Սեր արվեստի հանդեպ, Եվրոպայի գեղարվեստական թանգարանները և դրանց այցելուները» 1966 թվական
- «Վերարտադրություն: Կրթական համակարգի տեսության տարրեր» 1970
- «Տարբերություններ: Ճաշակի դատողության սոցիալական քննադատություն» 1979
- «Պրակտիկ հայացք» 1980
- «Աշխարհի աղքատություն» 1993
- «Սոցիալական սովորությունները գիտությունում» 1997
- «Տղամարդկանց դոմինանտություն» 1998
Թարգմանեց`Բելլա Բաղդասարյանը