1897-1990
Նորբերտ Էլիասը գերմանացի սոցիոլոգ է: Նա համարվում է պատմական սոցիոլոգիայի ներկայացուցիչ, ինչպես նաև սոցիոլոգիայում ինտեգրացիոն մոտեցման կողմնակից:
Էլիասն ծնվել է 1897թ քաղաք Վրոցլավում, որն այն ժամանակ մտնում էր Գերմանիայի կազմի մեջ: Ընտանիքի միակ զավակն էր: 1903թ ընդունվում է տեղի վարժարանն, որտեղ էլ ստանում է իր սկզբնական գիտելիքներն ու կրթությունն: 1915թ ավարտում է վարժարանն: Պատրաստվում է համալսարանի փիլիսոփայության բաժինն ընդունվել, բայց Առաջին համաշխարհային պատերազմը խանգարում է Էլիասին իրականացնել այն: Երկու տարի ծառայելուց հետո, Էլիասը կարողանում է ընդունվել համալսարանի փիլիսոփայության բաժին: 1924թ Էլիասն պաշտպանում է իր դոկտորականը փիլիսոփայական պատմությունից՝ « Միտք և անհատ»:
1935թ սոցիոլոգը մեկնեց Լոնդոն: Մոտ տաս տարի Էլիասը մշտական աշխատանք էր որոնում: Ի վերջո, 1954թ, 57 տարեկան հասակում նա ստացավ դոցենտի պաշտոն Լեիչեստերի համալսարանում: Նա այնտեղ աշխատեց մինչ 1962թ, քանի որ համարում էր, որ իր գաղափարները կողմնակիցներ չեն գտնում և սոցիոլոգները քիչ են հետաքրքրվում պատմությամբ: Հետագա երկու տարին Էլիասն աշխատում է Աֆրիկայում՝ Գանայում, որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր:
1960-ական թվականներից հետո, Էլիասի աշխատություններն սկսում են ճանաչում գտնել Գերմանիայում ու Հոլանդիայում: 1977թ նրան շնորհվեց Տ. Ադորնոյի մրցանակն: 1985թ նա ձեռնամուխ եղավ Ն. Էլիասի անունով ֆոնդի ստեղծմանը: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը, չի ամուսնացել, դա բացատրելով, որ ոչ մի կին, չէր հասկանա այն, որ ինքը կյանքում ամենից առավել գիտությունն է սիրում:
Էլիասը մահացավ օգոստոսի 1, 1990թ Ամստերդամում:
Հիմնական աշխատանքների ցանկ
- Անհատների հասարակություն
- Քաղաքակրթության ընթացքի մասին
Թարգմանեց` Իռա Բաղդասարյանը