1927-1998
Նիկլաս Լումանը ծնվել է 1927թ.-ին Գերմանիայի Լյունեբերգ քաղաքում: 1960-61թթ. սովորել է Հարվարդում Թ. Պարսոնսի մոտ, ապա վերադարձել է հայրենիք, և սկսել է զբաղվել է կառավարման տեսության ուսումնասիրությամբ: 1965-ից զբաղվել է գիտական գործունեությամբ, իսկ արդեն 1966-ին պաշտպանել է երկու ատենախոսություն սոցիոլոգիայի ոլորտում: Այդ ժամանակ էլ սկսել է աշխատել Մյունստերյան համալսարանում, իսկ 1968-ին դարձել է Բիլեֆերդյան համալսարանի պրոֆեսոր, որտեղ էլ աշխատել է մինչև կենսաթոշակային տարիքը:
Իր մասնագիտական գործունեության սկզբում Լումանն իր առջև դնում է հետևյալ նպատակը. 30 տարվա ընթացքում ստեղծել հասարակության ամբողջական նկարագրություն: Հենց այդ նպատակի իրագործման ուղղությամբ էլ զբաղվել է ողջ կյանքի ընթացքում: «Հասարակության հասարակություն» (“Die Gesellschaft der Gesellschaft”) գիրքը, որը լույս է տեսել նրա մահից առաջ, դարձել է այդ գործունեության գագաթնակետը:
Հասարակությունը, որպես ամբողջական սոցիալական համակարգ, կառուցակցվում է՝ ինքն իրեն տարանջատելով շրջակա աշխարհից, որին են վերաբերում գիտակցման համակարգը (անհատը), ուղեղի համակարգը և ֆիզիկական համակարգը: Տարանջատելով ինքն իրեն շրջապատող աշխարհից, հասարակությունը ներկայանում է փակ համակարգի ձևով, քանի որ միակ իրական-սոցիալական օպերացիան կոմունիկացիան է, ապա օպերատիվ փակված լինելը, որն արտահայտվում է նրանում, որ մի կոմունիկացիան միանում է մյուս կոմունիկացիային: Իմաստը մեդիումն է /միջնորդ/, որի միջոցով տեղի է ունենում նման միացում: Սակայն ինքնին հասարակությունը միատարր չէ և դիֆերենցացվում է /բաժանվում է/ մի շարք ենթահամակարգերի, ինչպիսին են ֆունկցիոնալ ենթահամակարգերը (ԶԼՄ, քաղաքականություն, գիտություն և այլն), դեմ-առ-դեմ ինտերակցիայի ենթահամակարգեր, ինչպես նաև կազմակերպության ենթահամակարգեր: Յուրաքանչյուր ֆունկցիոնալ ենթահամակարգ առանձնացվում է կոմունիկացիաների կոդավարմամբ: Այսպիսով յուրաքանչյուր ֆունկցիոնալ ենթահամակարգ ձգտում է իր մեջ ներառել այնպիսի կոմունիկացիաներ, որոնք հատուկ են միայն իրենց, բայց միևնույն ժամանակ բացառում է այլ տիպի կոմունիկացիաները: Օրինակ գիտությունը գոյություն ունի ճշմարտություն/սուտ կոդի միջոցով, այդ իսկ պատճառով գիտության մեջ ցանկացած ճշմարիտ պնդում կարող է կապակցվել մեկ այլ ճշմարիտ պնդման հետ: Կոմունիկացիան, որպես այդպիսին, եռամիասնություն է բաղկացած տեղեկատվությունից, հաղորդագրությունից և հասկացումից (տեղեկատվության և հաղորդագրության միջև տարբերության գիտակցումը):
Ընդհանուր առմամբ Լումանը գրել է 77 գիրք և 250 հոդված սոցիալական ճանաչողության և հասարակության համակարգային տեսության թեմաների շուրջ:
Բացի գիտական գործունեությունից, Լումանն եղել է “Pons” գարեջրատան տերը իր հարազատ Լյունեբերգում: Չնայած այդ ամենին երբեք չի դասավանդել Լյունեբերգի համալսարանում:
Հիմնական աշխատանքների ցանկ
- «Սոցիոլոգիական լուսավորչություն»/«Soziologische Aufklärung», 1970—1995
- «Սոցիալական համակարգեր» /«Soziale Systeme. Grundriss einer allgemeinen Theorie», 1984
- «Իրավունքի սոցիոլոգիա» («Rechtssoziologie», 1972),
- «Իրավական համակարգեր և իրավական դոգմաներ» /«Rechtssystem und Rechtsdogmatik», 1974
- «Կրոնի գործառույթ» /«Die Funktion der Religion», 1977
- «Սոցիալական կառուցվածք և սեմանտիկա » /«Gesellschaftsstruktur und Semantik», 1980—1995
- «Սերը իբրև կիրք» /«Liebe als Passion», 1982
Թարգմանեց` Աստղիկ Օսյան